Facebook   Twitter
 
Երբ կսկսվեն Խոսրովի անտառի վերականգնողական աշխատանքները

Երբ կսկսվեն Խոսրովի անտառի վերականգնողական աշխատանքները

13 Հոկտեմբերի 2017 - 16:36
«Հրդեհի հետեւանքով Խոսրովի անտառին հասցված վնասների չափի գնահատման գործընթացը դեռեւս ընթացքում է, եւ դա կպահանջի որոշակի ժամանակ:ՀՀ բնապահպանության նախարարությանը ամերիկյան կողմից աջակցություն է տրամադրվել, իսկ Միացյալ Նահանգներից ժամանած փորձագիտական խումբը պետք է աշխատի վերականգնողական ծրագրի շուրջ։
Խումբն այցելելու է նոյեմբերին, և ստանալու ենք առաջին միջազգայնացված աջակցությունն այդ ոլորտում:

Վերականգնողական աշխատանքները կսկսվեն մասնագիտական գնահատականը ստանալուց անմիջապես հետո », – ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք գնահատվե՞լ է Խոսրովի անտառի հրդեհի վնասի չափը, եւ ե՞րբ են սկսվելու վերականգնողական աշխատանքները:

Դավիթ Տոնոյանը նաեւ ընդգծեց, որ նախարարության կողմից ավելի շատ ուշադրություն է դարձվելու նման աղետների կանխարգելման պայմաններին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեկ շաբաթվա ընթացքում շրջակա միջավայրին հասցվել է 1.414.900 դրամի վնաս
18 Հոկտեմբերի 2017 - 11:01
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է․
Ամայի տարածքները կդառան անտառներ (տեսանյութ)
17 Հոկտեմբերի 2017 - 21:58
Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում տեղի է ունեցել «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից կազմակերպված հանրային միջոցառում եւ ծառատունկ: «Ինտեգրված էրոզիայի վերահսկողությունը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից:
Դավթաշենում 21 հատ բարդի հատած «Դելֆինի» տնօրենը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման
17 Հոկտեմբերի 2017 - 20:07
Այս գարնանը Դավթաշենում 21 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը դատապարտվել է 6 ամսվա պայմանական ազատազրկման:
Փոթորիկի առաջին վնասները. Դիլիջանում ծառ է ընկել
16 Հոկտեմբերի 2017 - 20:25
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12:20-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին ծառ է ընկել, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի. երթևեկելի․անհրաժեշտ է օգնություն։
Բնապահպանական միջազգային գիտաժողով՝ Երևանում
16 Հոկտեմբերի 2017 - 18:32
Հոկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կմեկնարկի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը:
Պատասխանատվություն են կրելու «Դիլիջան» ազգային պարկի բոլոր պատասխանատուները. Արծվիկ Մինասյան
14 Հոկտեմբերի 2017 - 17:16
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում։
Մեկնարկեց Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնը
14 Հոկտեմբերի 2017 - 15:40
Մեկնարկեց Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնը


Հրդեհելու լուրից անմիջապես հետո Արծվիկ Մինասյանն այցելել է «Դիլիջան» ազգային պարկի հենակետ
14 Հոկտեմբերի 2017 - 13:04
ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ նախօրեին երեկոյան, տեղեկանալով, որ հրդեhել են «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» տեղամասում պահպանություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության պահակակետը, ժամանել է դեպքի վայր:
Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ անհայտ անձը հրդեհել է «Դիլիջան» ազգային պարկի 3 հենակետերից մեկը
14 Հոկտեմբերի 2017 - 11:16
Ոստիկանությունը երեկ ժամը 20։50-ին ահազանգ է ստացել, որ անհայտ անձինք մոտեցել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան հենակետին, վիճաբանել ծառայությունն իրականացնող անձանց հետ, ինչի ընթացքում անհայտ անձը հրկիզել է հենակետին կցված վագոն տնակը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 32
 
Լրահոս`