Facebook   Twitter
 
Առողջապահության նախարարությունը արհամարում է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց. Կարինե Թուխիկյան

Առողջապահության նախարարությունը արհամարում է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց. Կարինե Թուխիկյան

13 Հոկտեմբերի 2017 - 16:42
Գլխապտույտներ, մտքեր, շեղումային մտատանջություններ, ագրեսիա, ինքնասպանություններ. Այս մասին այսօր իր մտահոգությունը հայտնեց «Հոգեկան առողջության վերականգման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Թուխիկյանը նշելով՝ այս տարվա փետրվարի վերջին փակվեց ծրագիր, որի միջոցով հոգեկան շեղումներ ունեցող անձինք ստանում էին որակյալ դեղ «Զիպրեքսիա», որի շնորհիվ շահառուների կյանքը զգալիորեն բարելավել էր:
Այժմ պետությունը տրամադրում է հայկական արտադրության «Օլանզապին» դեղը, որի արդյունքում շահառուների հոգեկան վիճակը վատացել է, նույնիսկ ինքնասպանության փորձեր են արվել:

Ըստ բանախոսի՝ շահառուների հարազատները դիմել են առողջապահության նախարարին՝ վերականգնել այդ ծրագիրը, սակայն ստացել են բացասական պատասխան՝ պատճառաբանությամբ՝ բյուջեում գումար չկա, խնայողություններ պետք է արվեն:

«Եթե այդ խնայողությունները արվում են մարդու առողջության հաշվին, դա հակամարդկային է եւ հակաիրավական. Սա մարդու իրավունքների խախտում է»,- հավելեց Կարինե Թուխիկյանը:


Լիլիաննա Մանուկյան
 
Նմանատիպ նորություններ
Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Բաշինջաղյան փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքից
19 Փետրվարի 2018 - 12:05
Փետրվարի 18-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1973 թ. ծնված Մանաս Վ.-ն:
Չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ այլ ծրագրեր կատարվեն. ԿԳ նախարար
19 Փետրվարի 2018 - 12:01
Հայաստանն օրենսդրության պահանջով մինչեւ 2022 թվականը պարտավոր է անցում կատարել համատարած ներառական կրթության: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:
Օլիգարխին խայտառակած մարմնավաճառ Նաստյա Ռիբկան հեռուստահաղորդավարուհի է դարձել (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 11:55
Օլիգարխ Օլեգ Դերիպասկային խայտառակած մարմնավաճառ Նաստյա Ռիբկան հեռուստահաղորդավարուհի է դարձել։ Աղջիկն իր Instagram-ում հրապարակել է տեսահոլովակ, որտեղ երևում է, որ նա որոշել է հեռուստահաղորդավարուհու փառք ձեռք բերել։
Լեւոն Մկրտչյանն ամփոփում է ԿԳՆ-ի՝ 2017-ի գործունեությունը (Ուղիղ)
19 Փետրվարի 2018 - 11:52
Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ամփոփում է նախարարության 2017 թվականի գործունեությունը:
35-ամյա վարորդը Ծովագյուղում Nissan-ով կողաշրջվել է. ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
19 Փետրվարի 2018 - 11:48
15։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի բնակիչ՝ 35-ամյա Կարեն Դավթյանը Ծովագյուղի 1-ին փողոցում իր վարած Nissan Teana մակնիշի 22 XX 223 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Մարսելոյի մասնակցությունը ՊՍԺ-ի հետ խաղին քիչ հավանական է
19 Փետրվարի 2018 - 11:45
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելո Ժունիորը կարող է չմասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` ՊՍԺ-ի հետ պատասխան խաղին, հայտնում է «Marca»-ն:
Մահացել է ճանաչված երգչուհի Մարիետա Բադալյանը (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 11:38
Այսօր առավոտյան մահացել է ճանաչված երգչուհի Մարիետա Բադալյանը: Նշենք, որ Մարիետան բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր էր:
ԱՄՆ-ում Uber-ի վարորդը կրակել է հաճախորդին
19 Փետրվարի 2018 - 11:33
Uber Eats սննդի առաքման ծառայության վարորդը սպանել է հաճախորդին, հայտնում է Ատլանտայի ոստիկանությունը։ Իրավապահների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երեկոյան մոտավորապես ժամը 11.30-ին, Բաքհեդ շրջանում, երբ 30-ամյա տղամարդը սնունդ է պատվիրել բջջային հավելվածով։
Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. «Չայնի»-ի ոլորաններում մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել
19 Փետրվարի 2018 - 11:31
Երեկ՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 17 TC 007 համարանիշի, Mitsubishi մակնիշի 35 LR 943 համարանիշի, Mercedes մակնիշի 13 TS 013 համարանիշի ավտոմեքենաները և ճանապարհին աղ ցանող КамАЗ մակնիշի 851 SU 43 համարանիշի բեռնատարը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9933
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
ԱՄՆ-ում Uber-ի վարորդը կրակել է հաճախորդին
Միջազգային, Հասարակություն