Facebook   Twitter
 
Լրացուցիչ կքննարկվի Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Լրացուցիչ կքննարկվի Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

13 Հոկտեմբերի 2017 - 16:46
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը մշակվել է կառավարության ղեկավարի՝ ապրիլի 27-ի հանձնարարականի հիման վրա:
Կառավարությունից հայտնում են, որ զեկուցվել է, որ նախագիծը ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններին, վերջիններիս կողմից ստացվել են տարբեր առաջարկություններ ու դիտողություններ: Դրանց վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունելուց հետո նախագիծը կներկայացվի կառավարություն եւ Ազգային ժողով:

Խորհրդակցության ընթացքում նախագծի առանձին կետերի հետ կապված քննարկում է ծավալվել: Վարչապետ Կարապետյանն անհրաժեշտ է համարել նախագիծը լրացուցիչ քննարկել փորձագիտական շրջանակների, միջազգային կառույցների հետ: «Այն իր կարգավորումներով պետք է համահունչ լինի կառավարության որդեգրած ծրագրին ու ժամանակակից մոտեցումներին: Աշխատանքային օրենսրգիրքը կարեւոր փաստաթուղթ է, որը գործատու-աշխատող հարաբերություններում պետք է ճիշտ հիմք դնի»,- ասել է Կարեն Կարապետյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ այլ ծրագրեր կատարվեն. ԿԳ նախարար
19 Փետրվարի 2018 - 12:01
Հայաստանն օրենսդրության պահանջով մինչեւ 2022 թվականը պարտավոր է անցում կատարել համատարած ներառական կրթության: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:
Լեւոն Մկրտչյանն ամփոփում է ԿԳՆ-ի՝ 2017-ի գործունեությունը (Ուղիղ)
19 Փետրվարի 2018 - 11:52
Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ամփոփում է նախարարության 2017 թվականի գործունեությունը:
Գ. Կուտոյանն ընդունել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությանը
19 Փետրվարի 2018 - 11:41
Փետրվարի 19-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:
ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերում հակասություններ կան. Արտակ Շաբոյանը Մոսկվայում մի շարք խնդիրներ է բարձրացրել
19 Փետրվարի 2018 - 10:57
ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերում հակասություններ կան: Այս մասին, Մոսկվայում, ԵՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստի ժամանկ նշել է երկօրյա աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու Մոսկվայում կայացող ԵՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստին:
Դիվանագետներն աշխատում են ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման վրա
19 Փետրվարի 2018 - 10:25
ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական ջանքերը կաշրունակի այնքան ժամանակ, «քանի դեռ չի ընկնել առաջին ռումբը»: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Հեռացող վարչապետի և եկող նախագահի հանդիպումը
18 Փետրվարի 2018 - 22:42
Երեկ ուշ երեկոյան հանդիպել են Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը:
Եթե ՌԴ-ի նպատակը քաոսի տարածումն էր ԱՄՆ-ում, ապա այն հասել է իր նպատակին
18 Փետրվարի 2018 - 20:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե Ռուսաստանի նպատակն ամերիկյան հասարակության մեջ դիսոնանսի եւ քաոսի տարածումն էր, ապա հետաքննությունների եւ ԱՄՆ Կոնգրեսում ծավալված բազմաթիվ լսումների շնորհիվ ՌԴ-ն հասել է իր նպատակին: Նման կարծիք ԱՄՆ նախագահը հայտնել է կիրակի օրը թվիթերյան իր էջին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով
18 Փետրվարի 2018 - 18:56
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առանձնացրել է Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրումները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նախ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը Մյունխենում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ջատագով առաջնորդի ելույթ էր։
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալին
18 Փետրվարի 2018 - 18:22
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3751
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
ԱՄՆ-ում Uber-ի վարորդը կրակել է հաճախորդին
Միջազգային, Հասարակություն