Facebook   Twitter
 
Լևոն Մկրտչյանն ընդունել է Մոհամեդ Կետատային

Լևոն Մկրտչյանն ընդունել է Մոհամեդ Կետատային

13 Հոկտեմբերի 2017 - 16:55
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մոհամեդ Կետատային և Երևանում Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի պատասխանատու Ռուզանա Ղալթախչյանին։
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն օտար լեզուների, այդ թվում նաև ֆրանսերենի ուսուցման զարգացումն է: Այս համատեքստում ԿԳ նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծացել է հետաքրքրությունը ֆրանսերենի նկատմամբ: Այդ փաստի մասին են վկայում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը, որը նաև նպաստել է Հայաստանում ֆրանկոֆոն կրթական ցանցի ստեծմանը:

Մ.Կետատան հետաքրքրվել է Հայաստանում գործող ֆրանսերենի խորացված ուսուցմամբ տասը դպրոցներում իրականացվող կրթական ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Նշելով, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստակամ է ստեղծել հնարավորություններ օտար լեզուների, մասնավորապես ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման համար՝ Լ. Մկրտչյանը միաժամանակ կարևորել է ֆրանսիական կողմի հետևողական աջակցությունը Հայաստանի կրթական համակարգին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի և Երևանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ցանցի անդամ հանդիսացող համալսարանների համաժողովի նախապատրաստման աշխատանքներին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թելման Իսմայիլովի սարքած շինծու քրգործի արդյունքում անազատության մեջ գտնվող Խաչատուրովն այսօր ազատ կարձակվի
11 Դեկտեմբերի 2017 - 11:47
Ազգությամբ ադրբեջանցի Թելման Իսմաիլովի կողմից սարքած շինծու քրեական գործի արդյունքում 8 ամիս անազատության մեջ գտնվող ազգությամբ հայ Սուրեն Խաչատուրովն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ազատ կարձակվի:
Սիրուշոն որդիների հետ լուսանկար է հրապարակել Ծաղկաձորից
11 Դեկտեմբերի 2017 - 11:46
Սիրուշոն ընտանիքի հետ ուիքենդն անցկացրել է Ծաղկաձորում:
Պարզեցվել է մաքսային ձևակերպումների գործընթացը Արարատյան մաքսատուն-վարչությունում ավելացել է գործարքի գնի մեթոդով ձևակերպումների քանակը
11 Դեկտեմբերի 2017 - 11:37
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը:
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
11 Դեկտեմբերի 2017 - 11:36
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 4-ից 8-ըԾառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2514 դիմում և գրություն, իսկ թեժգիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 501հեռախոսազանգի:

Գավառում վիճաբանության ժամանակ կրակոց արձակած 29-ամյա Վարդգեսը կալանավորվել է
11 Դեկտեմբերի 2017 - 11:19
Դեկտեմբերի 3-ին, ժամը 4.22-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի հրազենային վնասվածք, ազդրոսկրի ստորին միջին երրորդի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Պապին Դ.-ն:
Խոշոր ավտովթար Երևանում. «Բարեկամության» կամրջի վրա բախվել են Toyota-ն ու Opel-ը, կան վիրավորներ
11 Դեկտեմբերի 2017 - 11:16
shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Աստղագուշակ՝ դեկտեմբերի 11-ի համար
11 Դեկտեմբերի 2017 - 10:53
Խոյ.

Այս փուլում արժի զերծ մնալ այն բոլոր գործերից, որոնք պահանջում են չափազանց ակտիվ գործողություններ: Աշխատանքը պետք է մանրամասն պլանավորել, որ սկսել կատարել: Հարմար օր է սիրային հարցեր կարգավորելու համար: Նոր ու խոստումնալից ծանոթությունների հավանականությունը մեծ է:
Հյուսիսային պողոտայում բացվել է արդեն ավանդական դարձած Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնավաճառը
11 Դեկտեմբերի 2017 - 10:48
Երեւանի քաղաքապետարանի եւ «Պասկալ եւ Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8823
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հրդեհ Գյումրիում
Հասարակություն