Facebook   Twitter
 
Նախագահին ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ

Նախագահին ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ

13 Հոկտեմբերի 2017 - 16:59
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների, կադաստրի համակարգի վերջին շրջանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Կոմիտեի նախագահը, մասնավորապես, ներկայացրել է իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ իրականացված աշխատանքները, հավաքագրված գումարների և կատարված ծախսերի, անշարժ գույքի շուկայում կայունացման միտումների մասին տեղեկատվություն: Այս համատեքստում Մարտին Սարգսյանը զեկուցել է նաև անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի առավել բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը՝ կարևորելով նշված ուղղությունների զարգացման նպատակով էլեկտրոնային արդի ծրագրերի ներդրումը, ինչը կնպաստի նաև այլ ոլորտների հետ կապի ամրապնդմանն ու համատեղ միջոցառումների ձեռնարկմանը:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ավարտման փուլում գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծումը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաև գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները:

Մարտին Սարգսյանը նշել է, որ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է առաջիկա տարիներին կադաստրի պետական կոմիտեի համակարգում ստեղծել ՀՀ միասնական երկրատեղեկատվական համակարգ, որը կներառի բոլոր քաղաքների բազային հիմքի (այդ թվում՝ տեղագրական քարտեզների, վարչատարածքային սահմանների, անշարժ գույքի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների և այլն) ստեղծումը:

Զեկուցվել է նաև ՀՀ Նախագահի նախորդ հանձնարարականների հիման վրա կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը:

Նկատի ունենալով, որ դրա համար օգտագործվել է 2010 թվականի դրությամբ առկա հանութագրման նյութը, ըստ Մարտին Սարգսյանի, ներկայումս «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հետ աշխատանքներ են տարվում 2010-2017թթ. փոփոխությունները վերոնշյալ համակարգում ներառելու ուղղությամբ: Կոմիտեի Նախագահը հավաստիացրել է, որ նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան հետագայում հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:

Զեկույցի հիման վրա հանձնարարվել է կառավարությանը՝ ձևավորել շահագրգիռ մարմիններից կազմված միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքների ճշգրտման և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիտորինգի իրականացման նպատակով՝ ժամանակացույցի և համապատասխան ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Միաժամանակ, կադաստրի տվյալների միասնական էլեկտրոնային բազայում առկա իրավունքի սուբյեկտների տվյալների լիարժեքությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ սեղմ ժամկետներում ամբողջականացնել համայնքներից ստացվող անհրաժեշտ տեղեկատվությունը:

Մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է արտաքին գործերի նախարարի հետ համատեղ քննարկել ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները՝ համապատասխան իրավական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով կառավարության քննարկմանը:

ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել շուկայական գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ մեծացնելով գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քայլեր են պետք արտերկրացի պատգամավորների այցերն Արցախ ակտիվացնելու համար. Շարմազանով
18 Հոկտեմբերի 2017 - 12:53
Արցախի անկախությանն այլընտրանք չկա. հետագա ճակատագիրն Արցախի քաղաքացիների որոշելու խնդիրն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախագահի տեղակալ Էդուրադ Շարմազանովը:
Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների հետ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել. ՀՀ քննչական կոմիտե
18 Հոկտեմբերի 2017 - 12:28
Հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով Երևան են ժամանել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը։
Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել
18 Հոկտեմբերի 2017 - 12:19
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրն ու ղարաբաղյան հիմնախնդիրը
18 Հոկտեմբերի 2017 - 11:16
Եվրամիության մոտեցումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տարբերվում է Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի հակամարտությունների հանդեպ ԵՄ դիրքորոշումից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:
Մեկնարկել է նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
18 Հոկտեմբերի 2017 - 09:05
Այսօրվանից մեկնարկում է նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: HayNews.am-ը պատրաստ է լուսաբանել թեկնածուների քարոզարշավը, նաև հետևելու է տեղերում զարգացող իրադարձություններին:
Վարչապետն ազատել է իր օգնականին
17 Հոկտեմբերի 2017 - 19:47
Վարչապետ Կարեն Կարապետյանն ազատել է իր օգնականին։
Նախագահի «շախ և մատ» քայլից հետո Ալիևն ինչ էլ ասի, կամ անի իր ոճում, ստախոս է դուրս գալու
17 Հոկտեմբերի 2017 - 16:47
Հայաստանը կարծես սկսել է դասեր քաղել, Ժնևում օրերս կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը վերլուծելով՝ ասաց մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
Կառավարության ծրագրերով մարզերի բնակչության՝ եկամուտ ստանալու հնարավորությունները կավելանան
17 Հոկտեմբերի 2017 - 16:45
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր:
Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովն ակնհայտորեն ընկալման պրոբլեմ ունի. Շարմազանով
17 Հոկտեմբերի 2017 - 16:39
Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովն ակնհայտորեն ընկալման խնդիր ունի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի գրառմանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3437
 
Լրահոս`