Facebook   Twitter
 
Արդարադատության նախարարությունում ներկայացրել են ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի նկարագիրը

Արդարադատության նախարարությունում ներկայացրել են ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի նկարագիրը

13 Հոկտեմբերի 2017 - 17:46
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ հանրային քննարկում:
Նախարարությունից հայտնում են, որ միջոցառումն անցկացվել է Մեծ Բրիտանիայի կառավարության հետ համատեղ իրականացվող «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի շրջանակում:

Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են ենթաօրենսդրական ակտերի, մասնավորապես՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը եւ վարման կարգը հաստատելու մասին» եւ «Ներքին եւ արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման եւ ձեւակերպման օրինակելի ձեւը հաստատելու, ինչպես նաեւ ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Սուրեն Քրմոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում մշակվող նախագծերին, վերահաստատել Արդարադատության նախարարության՝ հասարակական կազմակերպությունների եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը եւ նշել որ նման հանդիպումները ՀԿ-ների հետ շարունակական բնույթ կկրեն:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները ՀԿ-ների ներկայացուցիչներին են ներկայացրել նաեւ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը եւ արձանագրել քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկությունները:

Հիշեցնենք, որ «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագիրը կնպաստի ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրագործմանը եւ հնարավորություն կընձեռի ներդնել ազդարարների պաշտպանության մասին օրենքից բխող ենթաօրենսդրական կարգավորումները, ինչպես նաեւ բարձրացնել քաղաքացիական հասարակության եւ հանրային իրազեկվածության մակարդակն ազդարարների պաշտպանության ոլորտի վերաբերյալ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Առեղծվածային դեպք Լոռու մարզում. ոլորանում հայտնաբերվել է ВАЗ մակնիշի վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի սառած դին
24 Փետրվարի 2018 - 10:06
Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Սպիտակի բաժին Սպիտակի բժշկական կենտրոնից ահազանգ է սատցվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Շիրակամուտ-Լեռնավան գյուղերի գյուղամիջյան ավտոճանապարհի ոլորաններ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։
Վիկտորյա Բեքհեմը վնասել է ոտքը
24 Փետրվարի 2018 - 10:04
43-ամյա երգչուհի և դիզայներ Վիկտորյա Բեքհեմը, ըստ ԶԼՄ–ների տեղեկությունների, Կանադայում՝ Վիստլեր դահուկային հանգստավայրում ընտանեկան հանգստի ժամանակ վնասել է ոտքը։
Համացանցի օգտատերերը ծեր շանը նվերներ են շռայլել
24 Փետրվարի 2018 - 09:47
Քելի Բրաուն անունով ամերիկուհին խնդրել է Twitter-ի օգտատերերին օգնել իրեն իր շան համար խաղալիք գտնելու հարցում, որից հետո անծանոթներից անսովոր շռայլության է արժանացել, հաղորդում է Mashable-ն:
Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել՝ լոգարանից (Լուսանկար)
24 Փետրվարի 2018 - 09:44
-Բարի լույս, լավ խնամված կինը «հաղթում է» միշտ: Առաջ և հաջողություն, - Վերնագրել է Նազենի Հովհաննիսյանը իր Instagram էջում հրապարակած լուսանկարը:

Սանկտ Պետերբուրգում 12 մեքենա բախվել են իրար
24 Փետրվարի 2018 - 09:42
Ճանապարհային ոստիկանության մամլո ծառայությունը տեղեկացնում է‚ որ Սանկտ Պետերբուրգում 12 մեքենա է բախվել‚ կա 3 վիրավոր:
Փետրվարի 24-ի ռոմանտիկ հորոսկոպը
24 Փետրվարի 2018 - 09:39
ԽՈՅԵՐ

Այսօր Դուք հաջողության կհասնեք, եթե Ձերը պնդեք եւ չլսեք չարամիտ մարդկանց խորհուրդներին:
Գիտնականները պատմել են սերիալների մահացու վտանգի մասին
24 Փետրվարի 2018 - 09:38
Մարդիկ, ովքեր շատ ժամանակ են ծախսում սերիալների դիտմանը, վերջույթներում եւ թոքերում թրոմբոզների առաջացման վտանգին մյուսներց ավելի շատ են ենթարկվում:
Բնակչի դին գտել են շքամուտքում
24 Փետրվարի 2018 - 09:34
Փետրվարի 23-ին, ժամը 21:28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոց տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՀԺ». Հանրային այգու ծառերը կտրվել են եւ այն դարձել է ազդեցիկ հոր զավակի սեփականությունը
24 Փետրվարի 2018 - 09:32
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում հերթական օբյեկտն է կառուցվում: «Դեյզի» անունը կրող այգու տեղում այժմ մեծ փոս է փորվել ապագա կառույցի համար: Մեր տեղեկություններով, կառուցողը նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դուստրը է՝ Արմենուհի Գեւորգյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10025
 
Լրահոս`