Facebook   Twitter
 
Ապօրինի ծառահատումները պետությանը հասցրել են 1 213 376 560 ՀՀ դրամի վնաս

Ապօրինի ծառահատումները պետությանը հասցրել են 1 213 376 560 ՀՀ դրամի վնաս

13 Հոկտեմբերի 2017 - 17:56
Հուլիսի 19-ին ՀՀ գլխավոր դատախազը օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ապօրինի ծառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարին առնչվող հարցերի շուրջ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապօրինի ծառահատումների կանխարգելմանը, հանցագործությունների բացահայտմանը, հարուցված քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությանը, պետությանը հասցված վնասի ամբողջական վերականգնմանը, ապօրինի ծառահատումների կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակի բացահայտմանը և պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտող հանգամանքները, անտառաշերտերի պահպանության և ծառահատումների ոլորտը կարգավորող օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերում առկա բացերը լրացնելուն առնչվող խնդիրները:

ՀՀ գլխավոր դատախազը տվել էր ապօրինի ծառահատումների դեմ պայքարում իրավապահ մարմինների կողմից շոշափելի արդյունքներ ապահովելուն խոչընդոտող հանգամանքները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարություններ: Նրա կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարին, ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետին ուղարկվել էին գրություններ այդ խոչընդոտները վերացնելուն ուղղված համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

Գլխավոր դատախազի այս նախաձեռնության հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել է «Պետական անտառների օգտագործման՝ անտառահատման և անտառային տոմսերի ձևերը և տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2012թ. սեպտեմբերի 5-ի հրամանի հավելվածում դատախազության նկատառումների ու առաջարկությունների հիման վրա լրացումներ կատարելու հարցը:

ՀՀ բնապահպանության նախարարին և ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազի գրությունները ևս կոնկրետ քայլեր են հաջորդել: Մասնավորապես մշակվել ու շրջանառության մեջ է դրվել ապօրինի ծառահատումների կանխարգելման ու տեղափոխման դեմ ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող համատեղ միջոցառումների պլան, որում տեղ են գտել նաև ՀՀ գլխավոր դատախազի շեշտադրած ուղղություններով ձեռնարկվելիք միջոցառումները:

Այդ պլանը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններ՝ դրանով նախատեսված միջոցառումների իրականացումն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու համար:

ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված վերլուծության արդյունքում քրեական հետապնդման մարմինների կողմից ձևավորվել է միասնական իրավական դիրքորոշում առ այն, որ ապօրինի ծառահատմամբ որպես շրջակա միջավայրին պատճառված վնաս պետք է գնահատել բուսական աշխարհին պատճառված վնասի սակագների բազմապատիկներով հաշվարկվող` հատուցման ենթակա արժեքը:

Բացի դրանից, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից վեր են հանվել անտառների և անտառային հողերի օգտագործման, ապօրինի ծառահատման հետևանքով բնությանը պատճառված վնասի արձանագրման և հաշվարկման վերաբերյալ հարաբերությունները կարգավորող, համապատասխան պատասխանատվություն նախատեսող իրավական ակտերը: Մշակվել է առաջարկությունների փաթեթ՝ ուղղված այդ իրավական ակտերում առկա էական հակասությունները և անհստակությունները շտկելուն:

Արդյունքում բարելավել է ծառահատումների և փայտանյութի տեղափոխման վերահսկողության, ապօրինի անտառահատումների կանխարգելման, այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետությունը:

2017թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծառահատման դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 44 քրեական գործ՝ որից 4-ը ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության, մնացածը Տավուշի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի, Երևանի տարբեր վարչական շրջանների իրավապահ մարմինների կողմից:

Ապօրինի ծառահատման հետ կապված՝ պաշտոնեական հանցագործության դեպքերով 2017թ. հուլիսի 1-ից մինչև 2017թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 4 քրեական գործ, որից 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 1-ը՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝ 296-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 2-րդ, 311-րդ հոդվածի 1-ին և 312-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Այս քրեական գործերով ապօրինի հատման հետևանքով պետությանը և բնությանը պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 1 213 376 560 ՀՀ դրամ:

Հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 7 անձ, (որոնցից 2-ը՝ պաշտոնատար անձ):

2017թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3 քրեական գործ` 3 անձի նկատմամբ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին
 
Նմանատիպ նորություններ
Միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը
20 Հունիսի 2018 - 00:10
Միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Այս մտքին են հանգել Քիլի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները, փոխանցում է MedicalXpress-ը:
Նիքի Մինաժը ամառային «թեժ» լուսանկարներ է հրապարակել (Տեսանյութ, լուսանկարներ)
20 Հունիսի 2018 - 00:07
Ռեփեր, դերասանուհի ու պարզապես սկանդալային ամերիկուհի Նիքի Մինաժը ներկայացել է ամառային թեժ ու կրքոտ ֆոտոշարքում: Նա լուսանկարները հրապարակել է իր Instagram-ի միկրոբլոգում:
Լուսինե Թովմասյանը ցույց է տվել իր մայրիկին (Լուսանկար)
19 Հունիսի 2018 - 23:41
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Պաշտոնական․ Գերմանացի դարպասապահը տեղափոխվում է «Արսենալ»
19 Հունիսի 2018 - 23:21
Գերմանական «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հայտնում է լևերկուզենյան ակումբի պաշտոնական կայքը։
Իտալացիներն ալկոհոլային պաղպաղակ են ստեղծել
19 Հունիսի 2018 - 22:58
Իտալական ընկերությունն ալկոհոլ պարունակող պաղպաղակ է ստեղծել, որը ոչ միայն թույլ է տալիս զգալ ոգելից խմիչքի համը պաղպաղակ վայելելիս, այլև փոքր-ինչ հարբել:
Մանվել Գրիգորյանը Դեղ արտադրողների միությունից 60 մլն դրամի դեղ է ստացել 2016թ. մայիսին
19 Հունիսի 2018 - 22:55
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միություն գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որ 2016 թվականին Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է իրենց դեղորայք և բժշկական նշանակության ապրանքներ տրամադրելու խնդրանքով.
Քիմ Քարդաշյանի՝ մինչև գոտկատեղը լանջաբացվածքը գրավել է բոլորի ուշադրությունը
19 Հունիսի 2018 - 22:25
MTV Movie & TV Awards 2018-ի կարմիր գորգի վրա իր համեստ հանդերձանքով զարմացնելով բոլորին՝ Քիմ Քարդաշյանը բաց թողածը լրացրել է Լոս Անջելեսում տեղի ունեցած հատուկ fashion-գագաթաժողովի ժամանակ:
Ճիշտ պահն է, որ իրավապահները նաև հետաքրքրվեն, թե ուր է «Հոկտեմբերի 27»-ի ամբողջական տեսանյութը. Անահիտ Բախշյան
19 Հունիսի 2018 - 22:23
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին զոհված Յուրա Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ գտնում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի:
ՊԵԿ նախկին նախագահ Հ. Հովսեփյանի թիկնազորի մեքենաներում ոստիկանությունը զենք է հայտնաբերել. օրինականությունը ստուգվում է
19 Հունիսի 2018 - 22:21
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11984
 
Լրահոս`