Facebook   Twitter
 
Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

13 Հոկտեմբերի 2017 - 17:58
Կրթության և գիտության նախարարության Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի է ունեցել ազգային տոներին նվիրված Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ցուցահանդեսին մասնակից աշակերտների ծնողներ և ուսուցիչներ:

Այս տարվա նկարչական մրցույթի թեման հայկական ժողովրդական, եկեղեցական և պետական տոներն են, որոնք արտացոլվել են ցուցադրված մանկական ստեղծագործություններում: Սփյուռքի մասնակիցների համար, որպես թեմատիկ ստեղծագործությունների խորագիր առաջարկվել է տեղական նշանակության տոների և ավանդույթների պատկերավորումը՝ նպատակ ունենալով բացահայտել սփյուռքի հայաշատ բնակավայրերում ձևավորված ազգային ավանդույթների և տոնակատարությունների առանձնահատկությունները:

Նկարչական մրցույթ-փառատոնը անցկացվում է 2010 թվականից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ: Նպատակն է նպաստել մանկական ստեղծագործության զարգացմանը, Սփյուռքում և Հայաստանում շնորհալի մանուկների հայտնաբերմանը: Մրցույթ-փառատոնն ավանդաբար անցկացվում է երկու փուլով: Ցուցահանդեսի բացումը նշանավորում է առաջին փուլի ավարտը և երկրորդ փուլի սկիզբը, որն ամփոփելուց հետո կհայտարարվեն վերջնական հաղթողները:

2017թ. մրցույթ-փառատոնի առաջին փուլում ներկայացվել է Հայաստանի, ԼՂՀ-ի և Սփյուռքի (ԱՄՆ, Արգենտինա, Եգիպտոս, Թուրքիա, Լիբանան, Ռուսաստան, Ուզբեկստան, Իրան, Հորդանան, Ուկրաինա, Վրաստան, Քուվեյթ, Ֆրանսիա) 15 երկրների 145 հաստատության շուրջ 1320 աշխատանք: Ներկայացված աշխատանքներից ցուցահանդեսի համար ընտրվել է 190 ստեղծագործություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տեսեք հայկական շոու-բիզնեսի այս գեղեցկուհուն, ով շատ չափազանց նման է Նազենի Հովհաննիսյանին (ֆոտոշարք)
18 Հոկտեմբերի 2017 - 23:00
Գեղեցիկ, տաղանդավոր, հմայիչ դերասանուհի Լիլիթ Հարոյանին շատերը միանգամից նմանեցրին Նազենի Հովհաննիսյանին:
ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետը
18 Հոկտեմբերի 2017 - 22:48
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը:
Իջևան քաղաքում ավտոմեքենա է այրվել
18 Հոկտեմբերի 2017 - 22:02
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:08-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցի 7-րդ շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա:
Վարչապետի մասնակցությամբ Գյումրիում բացվել է Կումայրի պատմական կենտրոնի Ռուսթավելի փողոցը
18 Հոկտեմբերի 2017 - 21:27
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի և ներկա գտնվել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի բացմանը, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, և որոնց մի մասն արդեն իսկ վերականգնվում են՝ մասնավոր նախագծերի շրջանակում:

Ալվարդը, Վահրամն ու Ստանիսլավան լոգանք ընդունելիս թունավորվել են
18 Հոկտեմբերի 2017 - 20:24
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Ալվարդ Մ.-ն, 1977 թ. ծնված Վահրամ Մ.-ն և 1987 թ. ծնված Ստանիսլավա Կ.-ն:
Խոշոր ավտովթար՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց. վիրավորների մեջ են դեսպանատան և ՊՆ աշխատակիցներ
18 Հոկտեմբերի 2017 - 20:06
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Ծովակալ Իսակով պողոտա և Էջմիածնի Հին խճուղի խաչմերուկում ՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 21-ամյա Կամո Փոլադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 32 ՍՍ 733 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արթուր Վարպետյանի վարած Mitsubishi մակնիշի 64 ՍԼ 131 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքում
18 Հոկտեմբերի 2017 - 19:59
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը:
Գազանջատում Երեւանի կենտրոնում
18 Հոկտեմբերի 2017 - 19:55
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի, Եկմալյան, Փարպեցու, Պուշկինի, Արամի, Սարյան փողոցներով պարփակված թաղամասի, ինչպես նաեւ Արգիշտի փողոցի թիվ 4, 7/4, 7/6, 11/3, 11/4, 11/8, 15, 17, Իսակովի պողոտայի թիվ 8 բազմաբնակարան շենքերի, Արգիշտի փողոցի թիվ 26, 36, Խորհրդարանի պողոցի թիվ 26, 36, Շահումյանի փողոցի թիվ 32, 40/17, 42/1, 46/14, Ցախի փողոցի թիվ 19 հասցեների առանձնատների եւ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Արագածոտնի մարզի 2 դպրոցների տնօրենների կատարած չարաշահումների փաստով քրգործեր են հարուցվել
18 Հոկտեմբերի 2017 - 19:25
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել են Մուղնու Մ.Աշճյանի անվան և Լուսակն համայնքի հիմնական դպրոցների տնօրենների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8288
 
Լրահոս`