Facebook   Twitter
 
ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների համաժողով

ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների համաժողով

13 Հոկտեմբերի 2017 - 18:05
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում այսօր կազմակերպել էին ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների համաժողով:
Հանդիպման մասնակիցներին ողջունել է ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը` նշելով, որ նախարարությունն անում է հնարավորը` վերականգնելու դոնոր կազմակերպությունների հետ պարբերաբար հանդիպումների ավանդույթը: «Ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ վերջին 1.5 տարվա ընթացքում դոնոր կազմակերպությունների թիվը հասել է 10-ի: ԿԳՆ-ի համար շատ կարևոր է դոնորների հետ աշխատանքը, քանի որ հնարավոր չէ միշտ պետբյուջեի միջոցներով իրականացնել ՄԿՈՒ ոլորտի ծրագրերը, որոնք երբեմն ավարտին ենք հասցնում հենց այս կազմակերպությունների ֆինանսական ռեսուրսների շնորհիվ:

Հետևաբար, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դոնորներին` ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին աջակցելու հանար»,-նշել է Արտակ Աղբալյանը` հույս հայտնելով, որ դոնորների հետ հանդիպումն այսուհետ կկրի պարբերական բնույթ: «Նման հանդիպումները շատ կարևոր են նաև այն իմաստով, որ ՄԿՈՒ ոլորտում գործող տարբեր կազմակերպությունները հնարավորություն կստանան ծանոթանալ միմյանց ծրագրերին, իսկ նախարարությունը, համակարգելով այդ ծրագրերը, կբացառի նաև կրկնությունները»,-նշել է նա` ընդգծելով, որ նմանատիպ լայն քննարկումների արդյունքում կնախանշվեն 2018թ. թիրախները և ռազմավարական ուղղությունները:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով` հանդիպման նպատակը ՄԿՈՒ ոլորտում գործող բոլոր դոնոր կազմակերպությունների երկխոսության և քննարկման հարթակ ստեղծելն է` միավորելով ոլորտում գործող դոնոր կազմակերպություններին և այն շահագրգիռ կառույցներին, որոնք նպաստում են Հայաստանում ՄԿՈՒ համակարգի զարգացմանը: Նրա խոսքով` հարթակի հիմնական նպատակը կլինի ոլորտում ծրագրերի համակարգումը, փորձի փոխանակումը և ծրագրի արդյունքների տարածումը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ներկաներին է ներկայացրել ՄԿՈՒ 2017-2021թթ. բարեփոխումների ծրագրի հիմնական դրույթները և իրականացվող բարեփոխումները: Այնուհետև մի շարք դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել զեկույցներով` ներկայացնելով իրենց կազմակերպությւոնների կատարած աշխատանքը:

Մասնավորապես, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Յուլյա Ստակյանը ներկայացրել են վերոնշյալ ծրագրերը, Ավստրիայի զարգացման գործակալության կրտսեր հետազոտող Մերի Մուրադյանը` «Օրգանական գյուղատնտեսության կրթական մոդուլի ինտեգրում ՄԿՈւ ոլորտում» ծրագիրը, Գլոբալ զարգացումներ հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Բեգլարյանը` Գլոբալ զարգացումների հիմնադրամի համագործակցությունը ՄԿՈւ ոլորտի դոնորների հետ, ԿԳՆ ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը` «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը՝ ուղղված գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման միջոցով աշխատաշուկայի արդյունավետության և ՄԿՈՒ շրջանավարտների զբաղունակության բարձրացմանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) Հայաստանում ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը` «Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրարկում» ծրագրի 2-րդ փուլը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) ներկայացուցիչ Վահագն Պողոսյանը` կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը, Սեյվ դը Չիլդրեն հայաստանյան գրասենյակի «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի համակարգող Անահիտ Երնջակյանը` «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագիրը: Զեկույցներին հաջորդել է բուռն քննարկում, որի ընթացքում նախանշվել են համագործակցության հնարավոր եզրերը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.43%, «Լույս» դաշինքը՝ 4.78%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
23 Սեպտեմբերի 2018 - 23:56
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսել է ամփոփել Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Հայտնվել ենք մահակների հարվածների տակ, որ մոտեցնենք էս օրը․ Արարատ Միրզոյան
23 Սեպտեմբերի 2018 - 23:53
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում գրում է․ «2004֊ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, որ մոտեցնենք էս օրը։
Երեւանի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների» կուսակցությունը. Գարիկ Քեռյան
23 Սեպտեմբերի 2018 - 23:50
Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների»» կուսակցությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Երեւանի ավագանու ընտրության արդյունքներին ուղիղ կարող եք հետեւել այստեղ
23 Սեպտեմբերի 2018 - 23:47
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն առցանց եղանակով հրապարակում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:
ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել
23 Սեպտեմբերի 2018 - 23:37
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գծին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել:
Հայտնի են թիվ 9/48 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները. «Իմ քայլը» առաջին տեղում է
23 Սեպտեմբերի 2018 - 23:33
Երեւանի ավագանու ընտրություններում 9/48 ընտրական տեղամասում քվեարկության նախնական արդյունքները արդեն հայտնի են:
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասում ընտրողների շուրջ 81 տոկոսը քվեարկել է « Իմ քայլը» դաշինքի օգտին
23 Սեպտեմբերի 2018 - 23:27
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասի դռները, օրենքով սահմանված կարգով, ժամը 20։00-ին փակվեցին հանձնաժողովի նախագահ Գայանե Մինասյանի կողմից։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը քվեարկում է «Իմ քայլը» դաշինքի օգտին
23 Սեպտեմբերի 2018 - 23:17
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը Facebook-ի իր էջում գրել է․
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13384
 
Լրահոս`