Facebook   Twitter
 
Առաջին անգամ INSARAG-ի չափանիշներով ուսանողական վարժանք է անցկացվել. ԱԻՆ

Առաջին անգամ INSARAG-ի չափանիշներով ուսանողական վարժանք է անցկացվել. ԱԻՆ

13 Հոկտեմբերի 2017 - 18:22
Երևանում անցկացված «Դիմակայության բարձրացում հանուն կայուն զարգացման» թեմայով միջազգային համաժողովի շրջանակում և հոկտեմբերի 13-ին նշվող աղետների ռիսկի նվազեցման միջազգա­յին օրը, կազմակերպվել էր ուսանողական վարժանք:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադե­միայի 3-րդ և 4-րդ կուրսերի ավելի քան 100 ուսանողի մասնակցու­թյամբ «Լուսակերտ» գործ­նական պարապմունքների բազայում անցկացվեց ցուցադրական վարժանք՝ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհ­րդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան:

Նմանօրինակ վարժանք Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ, որտեղ ներգրավված են միայն ուսա­նողներ և որի սցենարն առավելա­գույնս մոտեցված է իրականությա­նը:

Ըստ սցենարի՝ տեղի էր ունեցել երկրաշարժ, կան փլուզումներ, պայմանական զոհեր ու տուժածներ:

Պայմանական աղետի արձագանքման բոլոր միջոցառումները (կա­ռավարման շտաբի բացազատում-կառավարում, համագործակցու­թյուն տեղական ինքնակառավար­ման մարմինների հետ, բարձրա­հարկ փլուզված շենքի վերևի հար­կերում արգելափակված մարդկանց տարհանում՝ պարանների օգնությամբ, փլատակներում մնացած տուժածների հայտնաբերում, դուրսբերում, բուժտեսակավորման կետի ծավալում, առաջին օգնության ցուցաբերում և այլն:

Փրկարարական աշխատանքներին զուգահեռ պարբերաբար նոր «ահազանգեր» էին ստացվում՝ երկա­թուղային կայարանում հրդեհ և խուճապ էր, վագոններից մեկը լցվել էր ծխով, իսկ ուղեկցորդուհին ներսում ուշագնաց էր եղել, փլա­տակների կույտից մարդկանց ձայներ էին լսվում, շենքի փլուզման հետևանքով մեքենաներ էին մնացել քարերի տակ, ու մեքենաների մեջ մարդիկ էին արգելափակվել:

Ուսումնական բոլոր տեղա­մասերում փրկարարների դերում բացա­ռապես ուսանողներն էին: Նրանք որոնողական աշխատանքներն իրականացնում էին երեք տեսակի սարքերով, փլա­տակներում տուժածների հայտնա­բերումից հետո իրականացնում փլատակների բացում՝ պնևմատիկ, հիդ­րավլիկ, էլեկտրական, ներքին այր­ման շարժիչով ու մեխանիկական սարքերով:

Վարժանքի շնորհիվ ապագա փրկարարները սովորում էին նաև թե ինչպե՞ս պետք է խոսել տուժածի հետ, ի՞նչ հարցեր տալ, ինչպե՞ս պարզել, թե մոտավորապես ո՞ր մասում կարող են էլի տուժածներ լինել և այլն:

Վարժանքի ընթացքում մասնակիցների անվտանգությունն ապահովում էր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավար­ման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի անձնակազմը, որը կազմված է փորձառու փրկարարներից: Նրանք չէին միջամտում վարժանքին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նկատում էին, որ վարժանքի մասնակից ուսանողը սխալ է թույլ տալիս, որը կարող է անվտանգության­ սպառնալիք առաջացնել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
145 կգ կշռող կինը նստել է զարմուհու վրա և խեղդել նրան
18 Հոկտեմբերի 2017 - 16:35
Ամերիկուհուն մեղադրել են սպանության մեջ‚ քանի որ նա նստել է իր զարմուհու վրա: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Այրվել են հավաբունն ու զուգարանը
18 Հոկտեմբերի 2017 - 16:31
Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:36-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 6-րդ և 7-րդ փողոցների մոտակայքում այրվում են տնակ և խոտածածկ տարածք:
Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին
18 Հոկտեմբերի 2017 - 16:29
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:
Երևանում հայտնաբերվել է 87 հանցավոր խումբ
18 Հոկտեմբերի 2017 - 16:24
ՀՀ ոստիկանության Եր7ան քաղաքի վարչությունը հոկտեմբերի 17-ին ամփոփել է 2017թ. անցած 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։
«Լևոն Հայրապետյանի անունը ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում». Արցախի պետնախարար
18 Հոկտեմբերի 2017 - 16:22
Մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահը մեծ կորուստ է համայն հայության համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
Հայկական տոլման աշխարհի ամենահամեղն է. Գարիկ Մարտիրոսյանի կինը տոլմա է պատրաստել
18 Հոկտեմբերի 2017 - 16:22
Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ինստագրամյան իր էջի Story բաժնում ներկայացրել է իր պատրաստած թփով տոլման` նշելով, որ հայկական տոլման աշխարհի ամենահամեղ տոլման է:
Արտակարգ դեպք՝ «Ծղոտներ»-ում. 29-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել, հայտնաբերվել է երկտող
18 Հոկտեմբերի 2017 - 16:06
Երեւանում, հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ աջ եւ ձախ նախաբզկի կտրած-քերծած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Վայոց ձորում քաղաքացիների վիճաբանել են, որի ընթացքում նրանից մեկը հրացանով օդ է կրակել
18 Հոկտեմբերի 2017 - 15:32
Վայոց ձորի մարզում, հոկտեմբերի 14-ին, ժամը 22.30-ի սահմաններում, մի քանի քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցները մեկն օդ է կրակել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8285
 
Լրահոս`
 
 
 
 
Լևոն Հայրապաետյանը՝ Արցախում (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական