Facebook   Twitter
 
Տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ

Տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ

13 Հոկտեմբերի 2017 - 22:37
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդին են ներկայացվել առողջապահության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների լրամշակված ծրագրերը: Անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները զեկուցել են, որ Խորհրդի նախորդ նիստում վարչապետի կողմից տրված հանձնարարականի հիման վրա՝ ծրագրերը լրացուցիչ մանրամասն քննարկվել են շահագրգիռ կողմերի հետ, հաշվի են առնվել ներկայացված առաջարկությունները: Նշվել է, որ ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում՝ առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրով նախատեսվում է 20 կոռուպցիոն խնդրի, իսկ պետական եկամուտների հավաքագրման ոլորտի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով՝ 19 կոռուպցիոն խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում: Օրակարգի հարցերի շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկություններ:

Քննարկումների արդյունքում որոշվել է ընդհանուր առմամբ հավանության արժանացնել նշված ոլորտներում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները:
 
Նմանատիպ նորություններ
Հրազդանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը իրեն ու բաժնի 6 աշխատակցի, առանց հիմքի, վճարել է 21,5 մլն դրամ. Ոստիկանություն
22 Հոկտեմբերի 2018 - 19:37
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։
Կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել Նորաշենում (Տեսանյութ)
20 Հոկտեմբերի 2018 - 09:31
Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել Նորաշեն համայնքում:
Շիրակում կոռուպցիոն քրգործերով վերականգնվել է 91 մլն դրամի վնաս. դատախազություն
16 Հոկտեմբերի 2018 - 18:37
Շիրակի մարզի դատախազությունում անփոփվել են 2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների միջոցով եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ պատճառված վնասի վերականգնման գործընթացների արդյունքները:
Շիրակի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով, հարուցված նաև կոռուպցիոն քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 91 մլն դրամի վնաս
16 Հոկտեմբերի 2018 - 15:00
Շիրակի մարզի դատախազությունում անփոփվել են 2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների միջոցով և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ պատճառված վնասի վերականգնման գործընթացների արդյունքները:
ՊԵԿ. քաղաքացու մոտ հայտնաբերվել են շուրջ 153 կարատ ադամանդե քարեր
10 Հոկտեմբերի 2018 - 12:07
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն
Վերջին 9 ամիսներին Վայոց ձորում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով մոտ 5 մլն դրամ է վերականգնվել. Դատախազություն
09 Հոկտեմբերի 2018 - 11:18
Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները:
Առերևույթ կոռուպցոն չարաշահումներ Գուսանագյուղի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ
08 Հոկտեմբերի 2018 - 16:06
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն բազմաթիվ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ:
Ապօրինի յուրացումներ՝ Արարատի պահպանության բաժնում. ոստիկանություն
04 Հոկտեմբերի 2018 - 22:35
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնում և Արտաշատի բաժանմունքում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։
ՊԵԿ. անհատ ձեռներեցը, թաքցնելով իրացման շրջանառությունը, պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս
28 Սեպտեմբերի 2018 - 17:18
Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ մարզային 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից եզրահան տախտակի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց Սուրեն Ավետյանը 2018թ-ի ընթացքում գնել է 258 000 լիտր բենզին և դիզելային վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 մլն դրամ գումարի չափով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17
 
Լրահոս`
 
 
 
 
Վարչապետի լայվը հարցը «դզելու՞ է». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
 
 
Ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր