Facebook   Twitter
 
Մարզպետ Սարգսյանի հորդորով շատինցիները բացել են Գետափ-Մարտունի ճանապարհը

Մարզպետ Սարգսյանի հորդորով շատինցիները բացել են Գետափ-Մարտունի ճանապարհը

06 Նոյեմբերի 2017 - 16:39
Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից դժգոհող մի խումբ շատինցիներ այսօր առավոտից փակել էին Գետափ-Մարտունի ճանապարհը:
Նրանք պահանջում էին անվավեր ճանաչել ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Հավաքվածները Շատինի նախկին գյուղապետ, այս ընտրություններում պարտված Տիգրան Խուդոյանի կողմնակիցներն էին:

Նրանց հետ հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ. «Ճանապարհը փակել էին հիմնականում Տիգրան Խուդոյանի կողմնակիցները, որոնց համար դժվար է համակերպվել իրենց թեկնածուի պարտության հետ: Ես ներկայացրեցի, որ ընտրության արդյունքները բողոքարկելու օրենքով սահմանված տարբերակներ կա և սա այդ տարբերականերից չէ»:

Ըստ մարզպետի ներկաները բարձրաձայնեցին ավելի շատ ընդհանուր բնույթի հարցեր, մասնավորապես՝ համաձայն չէին վարչատարածքային միավորման հետ: «Այդ հարցը կարգավորվորում է օրենքով»,- հավաքվածներին տեղեկացրել է Հարություն Սարգսյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք Տիգրան Խուդոյանը ընդունում է իր պարտությունը մարզպետը պատասխանեց. «Խուդոյանը ընդունում է իր պարտությունը և հենց տեղում դիմեց իր կողմնակիցներին, որ հաշտվեն իրականության հետ և դադարեցնեն պայքարի այս ձևը»:

Վայոց ձորի մարզպետը պատասխանել է նաև ներկաների հարցերին և նրա իսկ հորդորով ժամը 16:33-ի դրությամբ Գետափ-Մարտունի ճանապարհը դարձել է երթևեկելի, իսկ ցուցարարները լքել են տարածքը:

Հավաքվածներին հանդարտության կոչ են արել նաև ՀՀ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցները:

Զրուցեցինք նաև թիվ 36 ԸԸՀ հանձնաժողովի քարտուղար Կարինե Հարությունյանի հետ, վերջինս նշեց, որ այս պահի դրությամբ Եղեգիս խոշորացված համայնքից ընտրությունների արդյունքների վերաբերյալ որևէ դիմում-բողոք չի ստացվել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եվա Ռիվասը հույս է հայտնել ամուսնանալ արքայազնի հետ
24 Մայիսի 2018 - 12:08
Ռուսաստաբնակ երգչուհի Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:
Այլեւս նման դեպքեր չպետք է կրկնվեն. վարչապետ
24 Մայիսի 2018 - 12:01
Ես տեղեկացա Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը մայիսի 10-ին եւ մայիսի 16-ին նամակներ է ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից եւ ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ այդ նամակների մասին:
Շուտով հրապարակումներ կլինեն. Արթուր Վանեցյան
24 Մայիսի 2018 - 11:59
Մայիսի 23-ից ԱԱԾ-ի սկսած գործողությունների արդյուքնում կան բերման ենթարկված անձինք:
«Ռոսսելխոզնադզորից» երկու նամակ է եկել, ինչո՞ւ ես տեղյակ չեմ, ո՞ւմ եք զեկուցել. Փաշինյանը բարկացած ՍԱՊԾ պետի վրա
24 Մայիսի 2018 - 11:52
Ես տեղեկացա Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը մայիսի 10-ին եւ մայիսի 16-ին նամակներ է ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից եւ ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ այդ նամակների մասին:
Պարգևատրվել են ինքնասպանության փորձերը կանխած փրկարարները
24 Մայիսի 2018 - 11:40
Մայիսի 23-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև 2018 թ. ընթացքում ՀՀ քաղաքացիների ինքնասպանության փորձերը կանխելու համար պարգևատրվել են համակարգի մի շարք աշխատակիցներ:
Արտաշես Կիրակոսյանը կազատվի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
24 Մայիսի 2018 - 11:37
Այսօր Կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում է ՀՀ Արտաշես Կիրակոսյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծ:
Ալեն Սիմոնյանը զրկվեց ավագանու մանդատից
24 Մայիսի 2018 - 11:34
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սլովակիայի Հանրապետություն
24 Մայիսի 2018 - 11:32
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Ազգային խորհրդի հրավերովմայիսի 24-ին մեկնել է Բրատիսլավա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12977
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կառավարության նիստը՝ ուղիղ
Հասարակություն, Քաղաքական
 
 
Նիկոլ Փաշինյանը նշանակում է կատարել
Հասարակություն, Քաղաքական