Facebook   Twitter
 
ԵԽ ՏՏԿ նախագահի այցը Աբովյան (Լուսանկարներ)

ԵԽ ՏՏԿ նախագահի այցը Աբովյան (Լուսանկարներ)

11 Նոյեմբերի 2017 - 22:44
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հրավերով Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելեց Աբովյան:
Նրան ընդունեց Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ՏԿԶՆ ներկայացուցիչները` նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ, ինչպես նաև խոշորացված համայնքների ղեկավարներ Հակոբ Բալասյանը, Հակոբ Շահգալդյանը, Հունան Ռուբենյանը: Հյուրերը այցելեցին նաև Աբովյանի համայնքապետարանում գործող «Քաղաքացիների սպասարկման գրասենյակ»` ծանոթանալով աշխատանքային պրոցեսին:

Լայն ներկայացուցչական կազմով քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց համայնքային խնդիրներին, դրանց լուծման ուղիներին` նկատի ունենալով համայնքների խոշորացման ու համայնքների համաչափ զարգացման հիմնահարցերը: Համայնքի ղեկավար Վ. Գևորգյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակությանը այցի համար` ներկայացնելով Աբովյանի ձեռքբերումներն ու համայնքային կյանքի զարգացման ընթացքը: Նա կարևորեց միջազգային փորձի յուրացումն ու ակտիվ գործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ` միտված համայնքների զարգացմանը:

ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` հատկանշելով տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման նշանակությունը: Նա հավելեց, որ ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել տեղական ժողովրդավարության զարգացման արդյունավետ ծրագերի մշակման գործում:

ՏԻՄ համակարգի ներդրմանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի ու նրա պատվիրակության հետ քննարկվեցին նաև ԵԽ գործողությունների 2015-2018թթ. ծրագիրը շարունակելու, տեղական մակարդակում որոշումների կայացման հարցում քաղաքացիական մասնակցությանը վերաբերող և այլ հարցեր: Կողմերը սերտ համագործակցության պատրասակամություն հայտնեցին` ելակետ ունենալով վարչատարածքային բարեփոխումների լիարժեք իրականացումը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը
17 Նոյեմբերի 2017 - 18:48
Արդվի գյուղի բնակիչները խիստ մտահոգված են «Միռամ» ընկերության կողմից ներկայացված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագրով, որի 2-րդ հանրային լսումները նշանակված են դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Մղաթում:
Դավիթ Լոքյանը ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը քննարկել է Դմիտրի Մարյասինի հետ
16 Նոյեմբերի 2017 - 22:58
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի տեղակալ Դմիտրի Մարյասինին և քննարկել ՄԱԶԾ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել են ՄԱԶԾ-ի հայաստանյան պատասխանատուները, նախարարության ներկայացուցիչները:
Շատինցիները որևէ ողջամիտ պահանջ չեն ներկայացնում. Աղվան Հարությունյան
15 Նոյեմբերի 2017 - 09:14
Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյուքում ընտրված խոշորացված համայնքների ղեկավարները նոյեմբերի 13-ին ստանձնել են իրենց պարտականությունները՝ համաձայն ՏԻՄ օրենքի:
Ովքե՞ր և ինչո՞ւ են աղմկում Շատինում. Խուդոյանը ծպտված բայց շարունակում է սադրել…(Տեսանյութ)
12 Նոյեմբերի 2017 - 11:49
Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններում Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում, կենտրոնը՝ Շատին, հաղթեց ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը: Պարտված թեկնածու Շատին համայնքի արդեն իսկ նախկին ղեկավար Տիգրան Խուդոյանը, ընդունելով իր պարտությունը, դիմում-բողոք չներկայացրեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
GIZ-ի պատրաստած ֆիլմում ներկայացվում է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների արդյունքում իրականացված ծրագրերը (Տեսանյութ)
09 Նոյեմբերի 2017 - 10:43
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից պատրաստված ֆիլմում ներկայացվում է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների իրականացման գործընթացը, կատարված աշխատանքները:
HayNews.am-ը շնորհավորում է ընտրված համայնքապետերին
06 Նոյեմբերի 2017 - 17:04
Ներկայացնում ենք նոյմեբերի 5-ին ՏԻՄ ընտրություններում ընտրված ղեկավաների ցուցակը:

Մարզպետ Սարգսյանի հորդորով շատինցիները բացել են Գետափ-Մարտունի ճանապարհը
06 Նոյեմբերի 2017 - 16:39
Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից դժգոհող մի խումբ շատինցիներ այսօր առավոտից փակել էին Գետափ-Մարտունի ճանապարհը:
ՏԻՄ ընտրություններ. 52 համայնքից 38-ում հաղթել են ՀՀԿ-ականները, 2-ական համայնքներում` ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, 10-ում՝ անկուսակցականներ
06 Նոյեմբերի 2017 - 13:39
Նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ են անցկացվել թվով 49 համայնքներում, իսկ երեքում կայացել է արտահերթ ընտրություն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12
 
Լրահոս`