Facebook   Twitter
 
Ովքե՞ր և ինչո՞ւ են աղմկում Շատինում. Խուդոյանը ծպտված բայց շարունակում է սադրել…(Տեսանյութ)

Ովքե՞ր և ինչո՞ւ են աղմկում Շատինում. Խուդոյանը ծպտված բայց շարունակում է սադրել…(Տեսանյութ)

12 Նոյեմբերի 2017 - 11:49
Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններում Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում, կենտրոնը՝ Շատին, հաղթեց ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը: Պարտված թեկնածու Շատին համայնքի արդեն իսկ նախկին ղեկավար Տիգրան Խուդոյանը, ընդունելով իր պարտությունը, դիմում-բողոք չներկայացրեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ նա հաշտվել է իր պարտության հետ, լավ գիտակցելով իր կատարած չարաշահումների մասին, որոնք ջրի երես դուրս կգան, իր կողմնակիցներին հրահրում է, որ հանրահավաքներ կազմակերպեն, ինչպես համայնքապետարանի, այնպես էլ Շատինում տեղակայված և տարածաշրջանը սպասարկող ամբուլատորիայի դիմաց:

Որպես մեկ տարվա աշխատանքի ձեռքբերում Տիգրան Խուդոյանը կարևորում էր վարչատարածքային միավորումը, հայտարարելով որ Գետափից կենտրոնը Շատին բերելու գործում ինքը ևս մեծ ներդրում ունի ու հիմա երբ ինքը այլևս չի ղեկավարելու Եղեգիսը, որին միավորվել է ևս 11 բնակավայր, Տիգրանի կողմնակիցները բողոքում են, թե դեմ են համայնքների խոշորացմանը:

Արդարությունից և օրենքից խոսող գյուղապետ Տիգրանը ընդամենը օրեր առաջ է առանց աճուրդի, ուղղակի վաճառքի ճանապարհով ու գրոշներով իրենով արել համայնքի ծառայողական «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը մեկ տարի առաջ ընդունելով սարքին վիճակում, բայց և մեքենայի վերանորոգման համար բյուջեից դուրս է գրել մոտ 1 մլն դրամ գումար:

Ըստ շատինցիների, ովքե՞ր են Տիգրանի կողմից կազմակերպված հանրահավաքի մասնակիցները. Նաիրի Դանիելյանը աշխատում է Շատինի համայնքապետարանում որպես մասնագետ, նրա հարսը Շատինի գյուղապետարանի գործավարն է, տղան՝ պահակն ու բանվորը:
Շողիկ Այվազյանը, ով Տիգրանից ստացել է մեկ մեքենա տուֆ տեսակի քար, ևս 100.000 դրամ, որպես օգնություն և հավաքներին մասնակցելու գումար:
Լիլիան, Ավետիքը, Մամիկոնը և այլոք, ովքեր 120.000 դրամ են ստացել հիմա ստիպված են փողոց դուրս գալ կամ նրանց ստիպում են, որ մասնակցեն մաթեմատիկոս Տիգրանի ծրագրած հավաքներին, վստահեցնում է շատինցին, ով չցանկացավ ներկայանալ:

Այս ամենի մեջ վտանգավորն այն է, որ Տիգրանը փորձում է իր կողմնակիցների միջոցով Եղեգիսին միացած մյուս համայնքների և Շատինի մեջ սեպ խրել, անհաշտություն, անհանդուրժողականություն, ատելություն սերմանել, ստեղծելով արհեստական լարվածություն: Հարևան գյուղերի բնակիչներին անվանելով գաղթականներ, մարդիկ են, որ հարկադրված են այդտեղ եկել և արդեն 30 տարի է ինչ ապրում և արարում են, շենացնում և ամուր են պահում հող հայրնեին:

Մի հարցնող չլինի, ով է գաղթականը, ով գերադասում է գյուղում իր տունն ու տանիքն ունելով, թե հանուն շահի գալ համայնք ղեկավարել այն ու նորից հետ գնալ Եղեգնաձոր իր վարձով բնակարանում քնել, նրանք ովքեր գերադասում են իրենց երեխաներին գյուղական դպրոցում «վայ մաթեմատիկոսների» մոտ դասի տալ, թե քաղաքում ուսման տալ իրենց երեխաներին: Գաղթականը նրանք չեն ում կանայք գերադասում են քաղաքում ասֆալտի վրա քայլել, այլ գյուղում՝ ցեխի ու թրիքի փողոցներով: Եվ ի վերջո գաղթական չեն դառնում այլ ծնվում են, հոգով ու էությամբ…

Դանիելյանը խոսում է օրինականությունից, այն դեպքում երբ բյուջեի մոտ 20 մլն դրամը, այսինքն ուղիղ կեսը նախատեսել և հատկացրել են, որպես աշխատավարձ, այստեղ հարկ է նշել, ոչինչ չանելու դիմաց: Հիմա լավ գիտակցում եք, որ նոյեմբերի 13-ից հետո պատասխան տալու և հատուցման ժամն է գալու: Հենց սա է պատճառը, որ իրենց կողմնակիցներին հորդորում է ամեն ինչ անել հաղթած թեկնածուին ընդունում-հանձնում չիրականացնելու համար: Դուք քանի գլխանի եք, որ նման հայտարարություններ եք անում: Ինչպես հաղթանակն ենք պատվով ընդունել, բարի եղեք և վեր կանգնենք անձնական նկրտումներից և նույն պատվախնդրությամբ էլ ընդունեք ձեր պարությունը, խայտառակ պարտությունը, նույնքան խայտառակ, որքան ձեր մեկ տարվա աշխատելաոճն էր:

Շատինցիները մեր միջոցով ցանկանում են Վայոց ձորի մարզպետի և Ոստիկանության Վայոց ձորի վարչության ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: Նրանք ավելորդ լարվածությունից և սադրքնաներից խուսափելու համար ցանկանում են, որ նոյեմբերի 13-ին, ժամը 10-ից երբ Շատին համայնքում կլինի ընդունում-հանձնում իրականացվի ուժեղացված հսկողությունը: Տեղացիները հայտնում են, Տիգրան Խուդոյանի կողմնակիցները մի շարք սադրանքներ են ծրագրել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բերքը վնասվել է 60-80 տոկոսով. Ամբերդում կարկուտի վնասների նախնական գնահատում է կատարվել
24 Հունիսի 2018 - 00:35
Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում կատարվել է հունիսի 20-ին տեղացած կարկուտի նախնական գանահատում:
Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան
24 Հունիսի 2018 - 00:10
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. Մնացական Բիչախչյան
24 Հունիսի 2018 - 00:02
Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. Այս մասին գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը՝ Facebook-ի իր էջում։
Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ է նշանակվել մի մարդ, ով հարվածել է դեմքիս. Անի Գևորգյան (տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 23:59
Լուսանկարիչ Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Գիտնականները «հեռախոսային անքնության» դեմ պայքարի միջոց են գտել
23 Հունիսի 2018 - 23:50
Գիտնականները «հեռախոսային անքնության» դեմ պայքարի միջոց են գտել: Համապատասխան մեթոդը մշակել է Մանչեսթերի համալսարանի հետազոտողների խումբը:
Ողբերգական ավտովթար Երևանում
23 Հունիսի 2018 - 23:48
Shamshyan.com-ը գրում է.
Ռուսաստանում ակումբներից մեկում էկրանն ընկել է այցելուի վրա. նա մահացել է
23 Հունիսի 2018 - 23:46
ՌԴ Սուրգուտ քաղաքում գիշերային ակումբում իր տարեդարձը նշող այցելուհին մահացել է: Նրա վրա ընկել է պլազմային էկրանը:
Նախկին կառավարություններում գործել է «ես քո բոստանը չեմ մտնում, դու էլ իմը մի մտի» սկզբունքը. Տնտեսագետ
23 Հունիսի 2018 - 23:42
«Ես միշտ երազել եմ այնպիսի կառավարություն, որ կառավարության անդամը վետոյի իրավունք ունենա, այսինքն եթե մի հոգի ասում է՝ ոչ, որոշումը չի անցնում:
Անժելա Սարգսյանը համարձակ հագուստով պարծեցել է իր սլացիկ կազմվածքով
23 Հունիսի 2018 - 23:39
Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասանուհի Անժելա Սարգսյանն Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12030
 
Լրահոս`