Facebook   Twitter
 
Սանահին վանական համալիրի հին ծածկասալերը փոխարինվել են նորերով

Սանահին վանական համալիրի հին ծածկասալերը փոխարինվել են նորերով

12 Նոյեմբերի 2017 - 17:36
Լոռու մարզի ամենագեղեցիկ վանական համալիրներից մեկի՝ 10-րդ դարում կառուցված Սանահինի վերականգնման գործընթացը շարունակվում է: Աշխատանքները մեկնարկել են 2017-ի սեպտեմբերից:
Ճարտարապետն ու շինարարները հույս ունեն այս տարվա ծրագրով սահմանված նախագիծն ավարտին հասցնել մինչ տարեվերջ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխնախարար Արև Սամուելյանը լրագրողների հետ նոյեմբերի 11-ին շրջեցին համալիրում՝ տեղում հետևելով կատարվող աշխատանքներին:
«Այս տարվա ծավալներով նախատեսվել է հեռացնել շինության արևելյան հատվածի կենտրոնական ճակտոնի լանջերի հին ծածկասալերը և դրանք փոխարինել նորերով:

Հին ծածկասալերի մեջ եղել են արժեքավոր նախշազարդեր, որոնց պիտանի մասը օգտագործվել է վերականգնման գործընթավում: Քանդվել, հեռացվել են լանջերի հին ծածկասալերը: Դրանց մի մասն արդեն նորով է պատված, բայց զգալի հատվածում դեռ աշխատանքներ պետք է իրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախագծի հեղինակային հսկիչ, ճարտարապետ Հրանտ Հովսեփյանը:
Նա շեշտեց, որ վանական համալիրում ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել 120 մլն դրամի շինարարական աշխատանքներ:
«Խարխլված հատվածները քանդվել, վերաշարվել են:

Այժմ անցել ենք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնմանը: Այնտեղ նույնպեսծածկասալ փոխելու խնդիր կա»,- ասաց ճարտարապետը և հավելեց, որ ինքը գոհ է օգտագործվող նյութերի որակից և հույս ունի, որ մինչ սահմանված ժամկետը՝ 2017-ի դեկտեմբերի 15-ը, այս տարի նախատեսված ծրագրով շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն:

«Արհովշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարեն Նազլուխանյանն ասաց, որ աշխատանքի վաթսուն տոկոսը կատարվել է, և լավ եղանակի դեպքում տասը օրից իրենք կավարտեն ամրակայման և վերականգնման գործը:
Սանահինի կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ շինության ծածկասալերի արանքում ճյուղեր են աճում, որոնք կարող են ծառեր դառնալ: Պատճառը Լոռվա մարզի խոնավ կլիմայական պայմաններն են:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի խոսքով՝ հուշարձանների պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքով՝ հուշարձանը պահպանելու պարտավորությունները դրված են նաև հուշարձանն օգտագործողի և տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

Հետևաբար օգտագործողները պետք է ժամանակ առ ժամանակ ծածկասալերը մաքրեն խոտերից, ճյուղերից, որպեսզի դրանք՝ մեծանալով ու շատանալով, չվնասեն կառույցը:
Անդրադառնալով Սանահինի տարածքում իրականացված ապօրինի թաղումներին՝ Սամուելյանը նշեց, որ գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում:
Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Լոռու մարզում՝ համանուն գյուղում, ներկայումս Ալավերդի քաղաքի շրջագծում։

Հնում Մեծ ՀայքիԳուգարք աշխարհի (նահանգի) Տաշիր գավառի մաս է կազմել։ 1996 թվականին ՄԱԿ ԳՄԿ-ն այն ճանաչել է համաշխարհային մշակութային ժառանգությանմաս։
Սանահինի վանական հաստատությունը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թվականին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչականկենտրոնը և տոհմական դամբարանը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը: X-XI դդ. եղել էմշակութային կենտրոն, ունեցել է բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան։ XII դ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել էԶաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։

Սանահինը վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռքբերել ընդարձակ կալվածքներ։ Համալիրի կազմում են Սուրբ Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Սուրբ Գրիգոր փոքրաչափ եկեղեցին՝ մատուռը։

HayNews.am





 
Նմանատիպ նորություններ
VARDA-ն ցույց է տվել իր սիրելի վարժությունները
21 Հուլիսի 2018 - 14:07
Վերջերս NEWS.am STYLE-ը VARDA-ի միկրոբլոգում դիտում էր մի տեսանյութ, որտեղ հայուհին յոթ անգամ ձգվեց մարզաձողի վրա, ընդ որում իսկապես ամբողջ մարմնով ձգվում էր։
66-ամյա Իրինա Ալեգրովան հազիվ է ավարտին հասցրել իր համերգը
21 Հուլիսի 2018 - 13:30
Իրինա Ալեգրովան վերջերս «Սլավյանսկի բազար»-ում իր առաջին համերգն է տվել երկարատեւ ընդմիջումից հետո։ 66-ամյա երգչուհին համերգի ժամանակ որոշել է պատմել իր հետ կապված լուրերի մասին, հայտնում է Sobesednik.ru-ն։
72-ամյա Շերը զվարճանում է Իբիցայում
21 Հուլիսի 2018 - 11:20
Շերը, ինչպես ինքն է ասել, իրեն երեխա է զգում նույնիսկ 72 տարեկանում։
Լիլիթ Մակունցը ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ քննարկել է համագործակցության մշակութային տարբերակները
21 Հուլիսի 2018 - 10:58
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Քարդի Բիի ամուսնուն՝ ռեփեր Offset-ին կալանավորել են
21 Հուլիսի 2018 - 10:00
Այս ինչ անհանգիստ մարդիկ են այս ռեփերները, ինչպես կարելի է լինել այդքան խելացի, այդքան միլիոններ վաստակել իրենց երաժշտության շնորհիվ ու միաժամանակ՝ այդքան ապուշ, որ մշտապես հայտնվեն ճաղերի ետևում իրենց հիմար վարքագծի պատճառով։
Ջիջի Հադիդի վառ street style-ը Նյու Յորքում
20 Հուլիսի 2018 - 23:21
23-ամյա Ջիջի Հադիդը աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկն է: Նա մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում ու իր լուքերով նորաձեւություն է թելադրում աշխարհին:
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն` մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ
20 Հուլիսի 2018 - 22:17
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին՝ մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունիցլ
Բիկինիով 48-ամյա Մրայա Քերին զարմացրել է երկրպագուներին
20 Հուլիսի 2018 - 22:00
Մրայա Քերի…ամերիկացի երգչուհի, որը գրավել է շատերի սիրտը ոչ միայն իր հզոր ձայնով ու հիթային ստեղծագործություններով, այլեւ իր տեսքով:
48-ամյա Նաոմի Քեմփբելը՝ Նյու Յորքում ընթրիքի ժամանակ
20 Հուլիսի 2018 - 19:32
Այ մեր քաղաքում շոգ է, չէ՞։ Իհարկե, շոգ է, հիմա էլ արի Նաոմի Քեմբելի մասին ինչ-որ բան կարդա։ Ահա ես իսկապես չեմ հասկանում, այսօր մեր հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս էր տվել, ու ներկա գտնվող լրագրողներից ոչ մեկի մոտ նման միտք չէր ծագել, որ վարչապետին հորդորի հայկական քաղաքացիություն տալ Նաոմիին ու նրան նշանակել դեսպան ասենք Լոնդոնում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 634
 
Լրահոս`