Facebook   Twitter
 
Տեղի է ունեցել եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը

Տեղի է ունեցել եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը

13 Նոյեմբերի 2017 - 13:38
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որին մասնակցել են բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին առնչվող հարցերի լայն շրջանակ: ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսվարողների հարկային կարգապահության ամրապնդումը՝ այդ հարցում ընդգծելով հասարակության յուրաքանչյուր անդամի դերակատարումը: «Մենք շարունակելու ենք հետևողականորեն պայքարել տնտեսվարողների և մեր աշխատակիցների շրջանում նկատվող արատավոր երևույթների դեմ:

Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների օժանդակությունը»: Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ՊԵԿ-ն առանցքային է համարում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կանխարգելիչ նշանակության ամրապնդումը` այդ թվում ՀԴՄ-ների կիրառման մասով: Պատասխանատվության խստացումը զուգակցվելու է խախտումների արձանագրման մեխանիզմների կատարելագործմամբ:

Տուգանքները կիրառվելու են այն պարագայում, երբ դրանք կզուգակցվեն տեսանկարահանմամբ: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև խստացնել հաշվարկային փաստաթղթեր դուրս չգրելու դեպքերի պատասխանատվությունը: Ծավալված ակտիվ երկխոսության ընթացքում ՊԵԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել ընդունել բիզնեսի շահերը ներկայացնող կազմակերպությունների կողմից հնչեցված մի շարք կառուցողական առաջարկներ:

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի խոսքով՝ խորհուրդը խնդիրների բացահայտման և գույքագրման հարթակ է: Քննարկումներին հաջորդում է ՊԵԿ նախագահի միջնորդությամբ աշխատանքային խմբերի ստեղծումը՝ վարչարարության և քաղաքականության ոլորտի տարբեր խնդիրներին լուծում տալու նպատակով:


ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նմանատիպ նորություններ
Անատի Սաքանյանը՝ հրապուրիչ կերպարում
22 Հոկտեմբերի 2018 - 23:59
Հանրությանը սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում:
Խաբիբ Նուրմագոմեդովը հանդիպել է Նիկիտա Սիմոնյանին
22 Հոկտեմբերի 2018 - 23:51
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա է եղել Մոկսվայի «Սպարտակի» ու Տուլայի «Արսենալի» միջև ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղին:
Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն
22 Հոկտեմբերի 2018 - 23:37
Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ կապված այդ երկրից Հայաստան ներկրվող պողպատե որոշ խողովակների համար սահմանված հակադեմպինգային մաքսատուրքերի հետ:
Շուշան Երիցյանը՝ խորը դեկոլտեով շքեղ զգեստով
22 Հոկտեմբերի 2018 - 23:24
«Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր, դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք մեծամասամբ նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։
Դա դժվար է, բայց իրատեսական. Մախմուդյանը՝ ՀՀԿ–ից այլ ուժ տեղափոխվելու որոշման մասին
22 Հոկտեմբերի 2018 - 23:14
Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկած՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը չի բացառում նոր խորհրդարանում այլ ուժի կազմում աշխատելու հավանականությունը։
Հայուհիների կողքով բարդ է անտարբեր անցնելը. բելառուս լրագրողը կիսվել է Հայաստան կատարած այցի տպավորություններով
22 Հոկտեմբերի 2018 - 23:06
Բելառուս լրագրող Պավել Միցկևիչը «Комсомольская правда Беларусь» պարբերականի էջերում կիսվել է հայաստանյան իր ուղևորության մասին անմոռանալի տպավորություններով:
Հենց տխրում եմ՝ հիշելով որ ես արդեն 36 եմ, հասկանում եմ...Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
22 Հոկտեմբերի 2018 - 23:00
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instgram-ի իր էջում երեկ նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, անկեղծ ասած, ոչ հարմար հագուստով, մենք ենք հորդորել, որ չքվեարկի՝ տեսնելով, որ բացակաների թիվը մեծ է. Ն. Զոհրաբյան
22 Հոկտեմբերի 2018 - 22:58
Գագիկ Ծառուկյանը եկել էր խորհրդարան, սակայն ոչ հարմար հագուստով էր, և մենք նրան հորդորել ենք չմասնակցել քվեարկությանը։
Բրիթնի Սփիրսը ցնցել է հանդիսատեսին՝ ներկայանալով կրքոտ ներքնազգեստներով
22 Հոկտեմբերի 2018 - 22:54
Բրիթնի Սփիրսի հերթական համերգը կարելի է բնութագրել որպես կրքոտ ներքնազգեստի ցուցադրություն: 36-ամյա Բրիթնին համերգով այս անգամ հանդես է եկել Տեխասում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14129
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետի լայվը հարցը «դզելու՞ է». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր