Facebook   Twitter
 
Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը

Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը

13 Նոյեմբերի 2017 - 17:59
Յունիբանկը հաջողությամբ ավարտեց 5.75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման գործընթացը: Հերթական թողարկման ծավալը կազմեց 5 մլն ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ, իսկ պարտատոմսերի մարումը` 11.09.2020թ.-ին: Նախատեսված է, որ այս թողարկումը եւս կցուցակվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի բորսայում:

Հիշեցնենք, որ Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնական (Abond) ցուցակում: Ցուցակումը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում եւ իրականացնելու հասցեական եւ ռեպո գործարքներ:

Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը` Յունիբանկը ստեղծում է խնայողությունների շահավետ եւ երկարաժամկետ ներդրման լրացուցիչ հնարավորություն: Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի պարտատոմսերի եւ բաժնետոմնսերի նկատմամբ փաստում է բանկի գործունեության հանդեպ բնակչության բարձր վստահության եւ Յունիբանկի արդյունավետ եւ հեռանկարային ռազմավարության մասին:

2017թ.-ի երրորդ եռամսյակի տվյալներով, Յունիբանկը դրական ֆինանսական արդյունք է գրանցել բոլոր հիմնական ուղղություններով եւ շարունակել է շահույթի ապահովումը: Բանկի ակտիվները գերազանցել են 189 մլրդ ՀՀ դրամը, պարտավորությունները` 153,5 մլրդ ՀՀ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 35,4 մլրդ դրամ:

Moody’s Investors Service միջազգային գործակալությունն ընացիկ տարվա սեպտեմբերին Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը, կանխատեսումը` կայուն:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիան հայտարարել է, որ թույլ չի տա Կիպրոսի կառավարությանը կղզու արեւելքում գազի «միակողմանի» որոնում սկսել
22 Փետրվարի 2018 - 21:52
Թուրքիան հայտարարել է, որ թույլ չի տա Կիպրոսի կառավարությանը կղզու արեւելքում գազի «միակողմանի» որոնում սկսել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաք Ալբայրաքը, հաղորդում է AP-ն:
ՍԱՊԾ-ի առաջարկը կաթնամթերք արտադրողներին
22 Փետրվարի 2018 - 15:47
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական իր գործառույթներն արդյունավետ իրացնելու և սննդամթերքի անվտանգության ապահովման որակական նոր աստիճանի հասնելու համար՝ տնտեսավարողներին աջակցում է նոր ձևաչափով:
Կաթանամթերքի շուկայում կսկսվի պետական վերահսկողության նոր փուլ. ՍԱՊԾ
22 Փետրվարի 2018 - 15:26
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական իր գործառույթներն արդյունավետ իրացնելու և սննդամթերքի անվտանգության ապահովման որակական նոր աստիճանի հասնելու համար՝ տնտեսավարողներին աջակցում է նոր ձևաչափով:
Իգնատի Առաքելյանը մեկնել է Ֆրանսիա. Քննարկելու են ֆերմերների շահույթի ավելացման ուղիները
22 Փետրվարի 2018 - 14:47
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ փետրվարի 22-ին, մեկնել է Ֆրանսիա` Գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին եւ գյուղատնտեսության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է 2017-ը. Բանկն առաջինն է բանկոմատների թվով ու միջազգային քարտերի քանակով
22 Փետրվարի 2018 - 14:05
ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով Հայաստանի բանկային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է ավելացնել մանրածախ բիզնեսի շրջանառությունը, ինչի մասին վկայում են բիզնեսի 2017 թ.-ի ցուցանիշները:
Մեղրին արդիականացված սահմանային անցակետ կունենա
22 Փետրվարի 2018 - 13:12
Մեղրիում նոր սահմանային անցակետ կկառուցվի: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը:
Գյուղացիների համար դիզվառելիքը կսուբսիդավորվի 60 դրամի չափով, իսկ պարարտանյութը կտրվի 7 հազար դրամով. փոխնախարար
22 Փետրվարի 2018 - 12:35
Կառավարությունն այսօր՝ փետրվարի 22-ին, իր նիստում գյուղատնտեսության ոլորտին վերաբերող երեք ծրագիր է հաստատել: Այս մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
ՊԵԿ նախաձեռնությամբ 2018-ին մի շարք փոփոխություններ են նախատեսվում իրավական կարգավորումներում
22 Փետրվարի 2018 - 12:03
Կապաքրեականացվեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործություններ
Արթուր Ջավադյանը մեկնել է Սալոնիկ՝ մասնակցելու Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կառավարիչների նիստին
22 Փետրվարի 2018 - 11:21
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Սալոնիկ, որտեղ փետրվարի 22-24-ը մասնակցելու է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 12-րդ հանդիպմանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 610
 
Լրահոս`