Facebook   Twitter
 
Իջեւանում կտրել է ծառեր եւ «ԶԻԼ»-ով տեղափոխել Երեւան

Իջեւանում կտրել է ծառեր եւ «ԶԻԼ»-ով տեղափոխել Երեւան

13 Նոյեմբերի 2017 - 20:03
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, Աթոյան փողոցից բաժին են հրավիրել 27-ամյա Ցոլակ Օ.-ին` իր վարած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Ցոլակ Օ.-ն նոյեմբերի 10-ին Իջեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 45 տան բակում կտրել է ծառեր եւ առանց համապատասխան փաստաթղթերի տեղափոխել Երեւան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 3 տան մոտ:

Կատարվում է հետաքննություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բազմաթիվ ընդերքօգտագործողներ շրջակա միջավայրի պահպանության վճարումները չեն իրականացրել կամ իրականացրել են մասամբ. Վիգեն Ավետիսյան
19 Հունվարի 2018 - 09:27
Բազմաթիվ ընդերքօգտագործողներ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարումները չեն իրականացրել կամ իրականացրել են մասամբ, այս մասին HayNews.am-ին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետը:
Գյուղացուն գյուղում պահողը հողն է ու բնությունը, ոչ թե լքված քարհանքը. լեռնապատցիներ (Լուսանկարներ)
18 Հունվարի 2018 - 10:07
HayNews.am-ին են դիմել Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մի խումբ բնակիչներ, մտահոգություն հայտնելով, որ ժամանակին շահագործված քարի վերամշակման արտադրամասը զգալի վնասներ է հասցել համայնքապատական հողերին: Նամակն ամբողջությամբ ստորև.
Ի՞նչ բնապահպանական աղետների կարող են հանգեցնել լքված պոչամբարներն ու հանքավայրերը
17 Հունվարի 2018 - 11:12
Աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը նշում է՝ իրենց նախաձեռնությունն ուսումնասիրություններ է կատարել՝ մետաղական հանքերի հետ կապված, և խնդիրներն, իսկապես, շատ են։
Դիլիջան ազգային պարկի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ
16 Հունվարի 2018 - 15:20
Սույն թվականի հունվարի 13-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 36 քառակուսու 10 անտառամասում՝ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու սկզբնահատվածի հարեւանությամբ, մոտավորապես 17:30-ին հրդեհ է բռնկվել:
Հայտնաբերվել է ապօրինի հատված մեծածավալ փայտ
15 Հունվարի 2018 - 11:37
HayNews.am-ի տեղեկություններով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժինն ու Ոստիկանության ծառայողները համատեղ շրջայց են իրականացրել Տավուշի մարզի անտառներում:
Երեւանի կենդանաբանական այգում բնակվող Բունկա փղիկն առաջիկայում զուգընկեր կունենա
13 Հունվարի 2018 - 18:12
«Բունկա փղիկի համար ներկայումս գերխնդիր է միայնությունը: Քանի որ փղերը համարվում են շատ ինտելեկտուալ կենդանիներ, նրանց բարեկեցության համար շատ կարևոր է շփումն այլ կենդանիների հետ:
Ամուլսարի հանքի շահագործման տնտեսական և էկոլոգիական հետևանքները
13 Հունվարի 2018 - 09:10
Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը:
«Հայանտառ»-ը շարունակելու է վերջին ամիսների ակտիվ և հետևողական պայքարը՝ ուղղված ապօրինի անտառահատումների դեմ. Արձագանք մեր հրապարակմանը
12 Հունվարի 2018 - 18:10
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը անդրադարձել է HayNews.am կայքում 11.01.2018թ.-ին հրապարկված «Անձեռնմխելի և անպատժելի Սևքարի անտառապետը» հոդվածին՝ անընդունելի համարելով նշյալ նյութում տեղ գտած մի շարք ձևակերպումներ։
Անձեռնամխելի և անպատժելի Սևքարի անտառապետը (Լուսանկարներ)
11 Հունվարի 2018 - 09:44
Ստորև ներկայացված նյութը հրապարկման էր պատրաստ դեռ 2017թ.-ի հոկտեմբեր ամսին, սակայն հավատալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարությանը, որ իրենք հետևողական են լինելու նշված դեպքի ամբողջական բացահայտմանը, մենք էլ հավատարիմ մեր խոստմանը՝ համբերատար սպասեցինք: Բայց պատասխանը ոչ միայն ծիծաղելի էր, այլև մեկ անգամ ևս ապացուցեց, որ Տավուշի մարզի «Սևքար» անտառտնտեսության տնօրեն Աշոտ Երիցյանը գտնվելով մարզպետ Հովիկ Աբովյանի և էլի մի շարք չինովնիկների հովանու ներքո անձեռնամխելի է: Հիրավի ճիշտ են այն շշուկները, թե Երիցյանը աշխատած գումարներից բաժին է հանում նաև իր «հովանավոներին»: Առավել զարմանալի էր Ոստիկանության Իջևանի բաժնի արձագանքը: Հրապարակում ենք նյութը, սպասելով պատկան մարմիների արձագանքին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 49
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էս ու՞ր ես սենց շտապում
Հասարակություն
 
 
 
 
 
 
 
Բաքվում բազմաբնակարան շենք է այրվում
Միջազգային, Հասարակություն