Facebook   Twitter
 
Ֆուտբոլի Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ. Հայաստանում մեր ունեցածի մեջ լավագույնն Արսեն Բեգլարյանն է

Ֆուտբոլի Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ. Հայաստանում մեր ունեցածի մեջ լավագույնն Արսեն Բեգլարյանն է

13 Նոյեմբերի 2017 - 20:54
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Կիպրոսի նկատմամբ տոնած հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.

«Ընդհանուր առմամբ խաղը լավ ստացվեց, չնայած երկու գոլ բաց թողեցինք՝ երկուսն էլ ստանդարտից»:

- Թիմն այսօր, ինչպես և նախորդ խաղում, ստանդարտներից շատ գոլ խփեց: Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը:
- Շատ ենք աշխատում ստանդարտ իրավիճակների վրա՝ թե՛ տուգանայինների, թե՛ անկյունայինների: Կարծում եմ՝ տղաներն ավելի լավ են կատարում իրենց գործը խաղադաշտում, դրա համար էլ ստացվում է:

- Պարոն Պետրոսյան, եթե ամփոփեք այս երկու ընկերական խաղերը և Ձեր փորձարկումները նորեկների տեսքով: Ի՞նչ կարծիք կամ գնահատական կտաք:
- Խաղային առումով շատ լավ պահեր ունեինք, կոմբինացիոն խաղը ստացվում էր՝ մեկ-երկու հպումով, շատ արագ տեղաշարժերով: Կիպրոսի դեմ խաղին պահերը մի փոքր շատ էին. բայց կարելի է ասել՝ ճիշտ ճանապարհի վրա ենք: Նորեկներն արդարացրին իրենց այս պահի դրությամբ:

- Այսօր ևս երկրորդ կեսում անցաք 5 պաշտպանով խաղին: Դա մրցակցո՞վ էր պայմանավորված:
- Հուսով եմ խաղեր կլինեն, որ մեկ գնդակի առավելությամբ հաղթելիս կլինենք: 5 պաշտպանով սխեման պետք է փորձարկվեր, որպեսզի տեսնեինք՝ այդպիսի խաղերում պաշտպանությունն ուժեղացնելով կարող ենք պահել հաշիվը: Ու, ըստ իս, երկու խաղերում էլ լավ ստացվեց:

- Ի՞նչն էր պատճառը, որ դարպասապահի փորձարկում չտեսանք այս երկու խաղերում:
- Մարզվելու ժամանակ ունենք: Արման Մելիքսեթյանն առաջին անգամ էր հրավիրվել, իսկ Գոռ Մանուկյանը էլի էր հրավիրվել, սակայն մարզումների ժամանակ նրանք ինձ չհամոզեցին, որ կարող են այսպիսի խաղում կարող են մեկնարկային կազմում լինել: Ավելի շատ՝ հոգեբանական առումով:

- Հայաստանի առաջնությունում կա՞ ֆուտբոլիստ, ով կարող է մրցակցություն կազմել Բեգլարյանի հետ:
- Արսենը երկուխաղերում էլ շատ վստահ գործեց, միակ դրվագը երբ սխալվեց երկրորդ գոլի ժամանակ էր: Իմ կարծիքով՝ Հայաստանում մեր ունեցածի մեջ համար առաջինն Արսեն Բեգլարյանն է, բայց դա չի նշանակում, որ նա իր տեղն ապահովել է, պետք է շատ աշխատի, որպեսզի ամրապնդի տեղը հիմնական կազմում:

- Նախորդ խաղում երկրպագուները լռության ակցիա էին սկսել, այսօր ևս շարունակվեց, բացառությամբ վերջնամասի: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին:
- Շատ վատ: Ասեմ ինչու. Դժվար պահեր էլ են լինում: Եթե դու երկրպագում ես քո հավաքականին, պետք է լավ ու վատ պահերին նրա կողքին լինես: Լռությունը լռություն, բայց նախորդ խաղին նրանք սուլում էին մեր ֆուտբոլիստներին, որին նրանք արժանի չեն: Սա ակումբ չէ, Ազգային հավաքական է:
 
Նմանատիպ նորություններ
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյան vs Ռիչարդ Ռապորտ
23 Նոյեմբերի 2017 - 09:17
Իսպանական Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարում նոյեմբերի 23-ին կանցկացվի 7-րդ տուրը:
ՉԼ. «Չելսին» ջախջախեց «Ղարաբաղին», Ակինֆեևի հակառեկորդը կասեցվեց (տեսանյութ)
22 Նոյեմբերի 2017 - 23:39
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մեկնարկել է 5-րդ տուրի երկրորդ խաղային օրը: C խմբում «Ղարաբաղը» սեփական հարկի տակ ընդունել էր Լոնդոնի «Չելսիին»:
«Ռեալը» պատրաստվում է 110 մլն եվրո վճարել Ինտերի հարձակվողի համար
22 Նոյեմբերի 2017 - 22:35
Իտալական «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին»:
«Ծաղկաձոր Օփենի» բացման հանդիսավոր արարողությունը լուսանկարներով
22 Նոյեմբերի 2017 - 22:06
Ծաղկաձորում տեղի ունեցավ «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը, որին ներկա էր Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։
ՖԻԴԵ-ի Գրան պրի. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ
22 Նոյեմբերի 2017 - 21:26
Իսպանական Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը: Այսօր` նոյեմբերի 22-ին ընթանում են 6-րդ տուրի պարտիաները:

Նախագահը ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը (Լուսանկարներ)
22 Նոյեմբերի 2017 - 19:56
Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Ջանլուիջի Բուֆոնը պատասխանել է Իվան Ռակիտիչին
22 Նոյեմբերի 2017 - 19:19
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատասխանել է Խորվաթիայի ընտրանու կիսապաշտպան Իվան Ռակիտիչի խոսքերին:

Էդգար Վարդանյանի կյանքին վտանգ չի սպառնում. Էդգար Գաուրաչ
22 Նոյեմբերի 2017 - 18:42
Լատվիայի հաքավականի եւ Յուրմալայի «Սպարտակի» 24-ամյա կիսապաշտպան Էդգար Վարդանյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ մամուլում նշվել էր, որ 24-ամյա Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել շատ ծանր վիճակում:
ՈւԵՖԱ. Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում
22 Նոյեմբերի 2017 - 16:45
ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հավակնում են ընդգրկվել 2017 թվականի խորհրդանշական հավաքականում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1497
 
Լրահոս`