Facebook   Twitter
 
Վան Գոգի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 81.3 մլն դոլարով

Վան Գոգի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 81.3 մլն դոլարով

14 Նոյեմբերի 2017 - 13:22
Հայտնի հոլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգի «Հերկած դաշտն ու մաճկալը» կտավը Նյու Յորքի աճուրդում 81.3 մլն դոլարով վաճառվել է, ասվում է Christie's աճուրդի տան կայքում։
Նկարում պատկերված է Ֆրանսիայում հիվանդանոցից բացվող տեսարանը, որտեղ Վան Գոգն անցկացրել էր իր կյանքի վերջին տարիները։ Կտավի նախնական գինը կազմում էր ավելի քան 50 մլն դոլար։

Աճուրդում վաճառվել է նաեւ աբստրակցիոնիստ Վասիլի Կանդինսկու 12.7 դոլար արժողությամբ նկարը՝ «Իմպրովիզացիա ձիերի հետ», հայտնում է Iz.ru–ն։

Մարկ Շագալի «Ծաղիկներով վազը» կտավը վաճառվել է 4.5 մլն դոլարով։ Իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Կլոդ Մոնեի «Առավոտը Սենայի վրա» կտավը վաճառվել է 23.4 մլն դոլարով։ Պաբլո Պիկասոյի «Կքանստած կինը (Ժակլին)» վաճառվել է 36.9 մլն դոլարով։

Ընդհանուր առմամբ սակարկությունների ժամանակ վաճառվել է ամերիկացի բարեգործ Փերրի Բասսի եւ նրա կնոջ՝ Նենսի Լիի 60 աշխատանք։ Ընդհանուր հասույթը կազմել է 479 մլն դոլար։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գալկինը մեղադրվում է Պուգաչովային դավաճանելու մեջ
22 Հոկտեմբերի 2018 - 19:45
Մաքսիմ Գալկինը շարունակում է ակտիվորեն շրջագայել և լեփ լեցուն դահլիճներ հավաքել իր համերգներին այն բանից հետո, երբ համացանցում լուրեր սկսեցին պտտվել նրա ամուսնական անհավատարմության մասին։
73-ամյա Եվգենի Պետրոսյանի 29-ամյա սիրուհին առաջին անգամ մեկնաբանել է իր հղիության մասին լուրերը
22 Հոկտեմբերի 2018 - 15:42
73-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանը հեռացել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, իսկ այդ ամենի պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով դատելով ամեն ինչով հղի է։ Ապահարզանը նոր թափ է ստանում, իսկ Բրուխունովան խոսակցությունների նոր առիթ է տվել։
Հայտնի դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ
22 Հոկտեմբերի 2018 - 11:17
Հայտնի դիրիժոր Դեբորա Վոլդմանը (Բրազիլիա) հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Դիրիժորը կղեկավարի նվագախմբի՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 19: 00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը:
Անիտա Ցոյը հոսպիտալացվել է
22 Հոկտեմբերի 2018 - 08:44
Ռուս էստրադային երգչուհի Անիտա Ցոյը հոսպիտակացվել է Կրասնոդարում, ինչի հետ կապված հետաձգել է իր համերգները: Life.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին երգչուհին հայտնել է Instagram-ի իր էջում:
Արմինկայի ոճային լուքը՝ Լաս Վեգասից
20 Հոկտեմբերի 2018 - 20:05
Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում Արմինկան ներկայացել է հմայիչ, առօրյա լուքով։
Հայկական դուդուկի ու «Դլե յաման»-ի հնչյունների ներքո. Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Արա Գյուլերին (Տեսանյութ, լուսանկարներ)
20 Հոկտեմբերի 2018 - 15:46
Այսօր Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին:
Առանց Գագիկի չէր նկարահանվում ոչ մի տոնական համերգ. Մահացել է օպերատոր Գագիկ Համբարձումյանը (Լուսանկարներ)
20 Հոկտեմբերի 2018 - 12:54
ԱՄՆ-ում մահացել է հեռուստաօպերատոր Գագիկ Համբարձումյանը: Կարեն Քոչարյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է:
Ավելի քան 9000 գողացված հնագիտական իր են վերադարձվել
20 Հոկտեմբերի 2018 - 09:10
Սիրիայի իշխանություններին հաջողվել է վերադարձնել շուրջ 9000 գողացված պատմական իրեր ու գտածոներ: Միևնույն ժամանակ Սիրիայի շրջափակման մեջ գտնվող տարածքներում անօրինական հնագիտական պեղումներ են տեղի ունենում: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի թանգարանների և մշակութային ժառանգության վարչության տնօրեն Մահմուդ Համմուդը:
Ավելի քան 9000 գողացված հնագիտական իր են վերադարձվել
19 Հոկտեմբերի 2018 - 23:30
Սիրիայի իշխանություններին հաջողվել է վերադարձնել շուրջ 9000 գողացված պատմական իրեր ու գտածոներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 703
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր