Facebook   Twitter
 
Երբ կանայք կառավարում են տղամարդկանց, վատ պատմություններ են ստացվում. Ջիգարխանյան

Երբ կանայք կառավարում են տղամարդկանց, վատ պատմություններ են ստացվում. Ջիգարխանյան

14 Նոյեմբերի 2017 - 14:59
Սա շատ ծիծաղելի պատմություն է։ Ո՛չ դու, ո՛չ ես, մեզնից ոչ ոք չի հիշում Վիտալինային, որը դաշնամուր էր նվագում, բայց մենք հիշում ենք այն Վիտալինային, որը խաբեց Ջիգարխանյանից եւ հեռացավ։
Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, թե երբ այդ մարդը, որի անունը Մասյա էր, վերածվեց Տուսյայի։ Դա ամենահետաքրքիր գործընթացն է։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում «Թող խոսեն» հաղորդման ժամանակ ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը՝ մեկնաբանելով իր ընտանեկան սկանդալը։

Ջիգարխանյանի խոսքով՝ ինքը մտադիր չէ հիշել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայային, եւ մյուսներն էլ նրան շուտով կմոռանան։ «Այդ պատճառով, եթե պետք է խոսենք անկեղծ, ես Վիտալիանից դավաճանություն եմ ստացել։ Ես ցանկություն չունեմ հանդիպել նրա հետ, այնտեղ դավաճանության հոտ է գալիս։ Դավաճանությունը ես չեմ ընդունում, ինչու՞ դու դա արեցիր, եթե հիանալի տեսնում էիր, որ կարելի է եւ առանց դրա։ Այն մարդը, ով այս ամենը հորինել է, տաղանդավոր է։ Ես պետք է ցրվեմ, չվախենամ խոսել ցավի մասին։ Անկեղծ եմ ասում, որ ես վիրավորված չեմ, որ սուր հարվածներով պատասխանեմ, ոչ։ Կարեւոր է չկորցնել մարդկային դիմագիծը։ Աստված չանի, որ ես վերածվեն Ջիգո վրիժառուի։ Ես չարություն չեմ զգում, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Ես զգայուն մարդ եմ։ Ես սիրահարվում եմ, ես ուզում եմ, շարժվում եմ, բայց եբ քթիս են հարվածում, ես պատասխանում եմ»,– ասել է Ջիգարխանյանը։

Միաժամանակ արտիստը նշել է, որ իր մեջ դեռ վիրավորանք է մնացել։ «Եթե քեզ խաբում են ու գրպանիցդ 5 ռուբլի են տանում, դարձյալ վիրավորական է։ Իսկ հետո, ես մխիթարվում եմ եւ մտածում եմ՝ լավ դե, բան չկա։ Որովհետեւ ես ուզում եմ անպայման այս պատմությունից խելացի դուրս գալ։ Ես գործող անձանց շատ լավ եմ ճանաչում, կարող եմ ասել, որ նրանք վատ արտիստներ են։ Ես բազմիցս կյանքում տեսել եմ կնոջ կերպար եւ տղամարդկանց կառավարում, դրանք չարասիրտ պատմություններ են»։

Ի պատասխան հարցին, թե արդյոք ճիշտ են ասում, որ կինջ չպետք է կառավարի տղամարդուն, Ջիգարխանյանը պատասխանել է. «Ոչ, ոչ, անձամբ ես այս հարցին պատասխան չունեմ»։

Ջիգարխանյանը վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս Վիտալինան իրեն այլ տղամարդ կգտնի։ «Ես գիտեմ դա, գիտեմ։ Ես շատ տարիներ եմ ապրել, շատ բան տեսել իմ կյանքում։ Ինձ էլ են լքել, ես էլ եմ լքել։ Ես շատ լավ կյանք եմ ապրել… հատկապես կանացի կազմը… Եվ դա այն պատճառով, որ ես շատ լավ եմ Մոլիեր խաղում»։

82-ամյա դերասանի եւ նրա 38-ամյա կնոջ միջեւ հրապարակային սկանդալը սկսվել է այն բանց հետո, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հիվանդանոցում էր հայտնվել եւ շուտով ասել, որ պատրաստ չէ ներելու կնոջը, որը, նրա խոսքով, իրեն մեծ ցավ է պատճառել:

Ցիմբալյուկ Ռոմանովսկայան իր հերթին սեփական ցանկությամբ ազատվել է Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնից եւ հայտնել է ապահարզան տալու մտադրության մասին:

Անցյալ շաբաթ դերասանը պաշտոնական նամակ էր ուղարկել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով իրեն եւ իր թատրոնի դերասաններին պաշտպանել «խաբեբաներից», որոնք խանգարում են կոլեկտիվի նորմալ աշխատանքին:

Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ներկայացուցիչը միաժամանակ հայտնել էր, որ նա մոր հետ Ռուսաստանից հեռացել է, բայց խոստացել է վերադառնալ, երբ իրավիճակը հանդարտվի: Նրա մայրը նշել է, որ դուստրը հեռացել է՝ հետեւանքներից զգուշանալով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ըստ դիետոլոգների՝ այս սննդակարգով կարող ես նիհարել 1 կգ՝ 1 օրում (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:51
Ներկայացվող դիետան կօգնի ձեզ մեկ օրում մեկ ավելորդ կիլոգրամ կորցնել.
Ինչ է նշանակում Ճակո և ո՞վ էր այդ «գողական» հեղինակությունը՝ Ռազմիկ Ամոյան (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:49
Սովետական միության փլուզումից հետո, երբ նախկին Խորհրդային հանրապետություններում անօրինականությունն առավել տարածված էր, գործում էին «գողական» աշխարհի կանոնները:
Շոկոլադե պուդինգի պատրաստման բաղադրատոմսը (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:46
Բաղադրամասեր՝ 500 մլ կաթ, 2 ձվի դեղնուց, 4 ճաշի գդալ շաքարավազ, 3 ճաշի գդալ փոշի կակաո, 2 ճաշի գդալ օսլա, 2 ճաշի գդալ կարագ:
Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի ու ձևի փոփոխությունները (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:42
Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի ու ձևի փոփոխությունները, խորհուրդներ որ պետք է իմանալ:
Ազդրի բնածին հոդախախտ. խնդիր որ 5-7 անգամ ավելի հաճախ է հանդիպում աղջիկների մոտ
19 Նոյեմբերի 2017 - 23:36
Հենաշարժական ապարատի ամենահաճախ հանդիպող բնածին ձևախախտումը ազդրի բնածին հոդախախտն է: Խնդիրն աղջիկների մոտ 5-7 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղաների, և բացատրվում է աղջիկների կոնքի կառուցվածքի առանձնահատկություններով։
Ջիգարխանյանի կրիմինալ-ընտանեկան դրաման նոր թափ է ստանում (տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:09
Դերասան Արմեն Ջիգարխանյանի ամուսնալուծության սյուժեն խճճվում է, և հարցերը շատանում են: Սակայն պատասխանների փոխարեն միայն նոր մեղադրանքներ են հնչում: Ո՞վ և ինչպե՞ս է վարպետին կասկածելի դրամայի մեջ ներքաշել: Մանրամասները՝ Vesti.ru-ի ռեպորտաժում:
Ինքնասպանության փորձ Արարատում. 19-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից. shamshyan.com
19 Նոյեմբերի 2017 - 23:06
«Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում հայտնել են, որ «ձախ սրունքի ստորին 3-րդ-ի զույգ ոսկրերի բազմաբեկոր 1-ին, 2-րդ ոսկրերի ողերի կոմպրեսիոն կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:

Լուսանկար. Դերասանուհի Թամարա Գևորգյանը համբուրում է Անդոյի «քաչալ» գլուխը
19 Նոյեմբերի 2017 - 20:53
Դերասնուհի Թամարա Գևորգյանը ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև:
«Գայլի երախն» և «նապաստակի շրթունք». առաջացման պատճառներն ու բուժման տարբերակները
19 Նոյեմբերի 2017 - 20:53
Քիմքի կամ վերին շրթունքի բնածին ճեղքվածքները կամ, ժողովրդական լեզվով ասած, «գայլի երախն» ու «նապաստակի շրթունքը» դեռ միջնադարում հայտնի պաթոլոգիաներ էին։ Ավելին՝ նման արատ ունեցող մարդկանցից փախչում էին, նրանց նույնիսկ համարում էին կենդանիներ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8778
 
Լրահոս`