Facebook   Twitter
 
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը մասնակցել է Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի 15-րդ հավաքին

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը մասնակցել է Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի 15-րդ հավաքին

14 Նոյեմբերի 2017 - 15:39
Նոյեմբերի 7-10-ը Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի (Strasbourg club) 15-րդ հոբելյանական հավաքին մասնակցելու նպատակով Ֆրանսիա է այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Միքայել Սահակյանը:
Հարկ է նշել, որ «Strasbourg club»-ին անդամակցում է աշխարհի տարբեր երկրների շուրջ 60 քաղաք: Այս տարի ակումբի աշխատանքների ընթացքում 20 երկրի ավելի քան 30 քաղաքի ներկայացուցիչներ և տասնյակ փորձագետներ քննարկել և լուծումներ են առաջարկել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում առկա մարտահրավերների վերաբերյալ:

Թեմաները, մասնավորապես, վերաբերել են «Կանաչ քաղաք»-ի և «Խելացի քաղաք»-ի ժամանակակից մարտահրավերներին և լուծումներին, ինչպես նաև փախստականների և այլ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին:

Ներկայացնելով փախստական դարձած սիրիահայ ընտանիքներին ցուցաբերված աջակցության, ինչպես նաև «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի վերաբերյալ վերջին տարիներին Երևանում կատարած աշխատանքները՝ Միքայել Սահակյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է վերը նշված ուղղություններով ծրագրերի շարունակականության ապահովումը:

Կարևորելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների հարցերի քննարկման և դրանց հնարավոր լուծման համատեքստում այս հարթակի առկայությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլանդ Ռիեսին հրավերի համար` Միքայել Սահակյանը համոզմունք է հայտնել, որ ստրասբուրգյան ակումբում քննարկվող ծրագրերով հետագայում կիրականացվեն ավելի որոշակի ծրագրեր: Ստրասբուրգի քաղաքապետն իր հերթին ջերմագին ողջույններ է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև Ստրասբուրգ ակումբի նախագահ, Ստրասբուրգի փոխքաղաքապետ տիկին Ռաֆիկ Էլմիրնին երկար տարիների համագործակցության համար և Երևանի քաղաքապետի անունից հրավիրել այցելել Երևան: Իր հերթին շնորհակալություն հայտնելով ակումբի աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու և հրավերի համար՝ տիկին Էլմիրնին վստահեցրել է, որ անպայման կայցելի Երևան:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՄԱԿ. ԻՊ-ը զրկվել է Իրաքում և Սիրիայում տարածքների 95 տոկոսից
23 Նոյեմբերի 2017 - 14:58
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումն իր դեմ սկսված ռազմական արշավի հետևանքով զրկվել է Իրաքում և Սիրիայում 2014 թվականի ամռանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 95 տոկոսից:
«Չի խոստացվել, արխեին մնացեք». Արկադի Փելեշյանը միջամտում է Մամիկոն Ասլանյանի խոսքին
23 Նոյեմբերի 2017 - 14:54
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի անդամներին բացի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից, այլ պաշտոն չի խոստացել, այդ թվում քաղաքապետարանի կումունալ բաժնի պետի պաշտոնը: Այս մասին Վանաձորի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Ենթակայանների շինարարությանը զուգահեռ սկսվել է սարքերի և սարքավորումների մատակարարումը
23 Նոյեմբերի 2017 - 14:49
Շինարարական աշխատանքների ավարտից հետո «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանները
նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2018թ. վերջ։
«Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
23 Նոյեմբերի 2017 - 14:46
Այսօր «Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) իրենց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
Կոտայքի մարզպետն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին (Լուսանկարներ)
23 Նոյեմբերի 2017 - 14:37
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պ. Սվիտալսկիին:
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
23 Նոյեմբերի 2017 - 14:20
Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուկրաինան տարվա սկզբից արգելել է ավելի քան 1300 օտարեկրացիների մուտքը երկիր՝ Ղրիմ այցելելու պատճառով
23 Նոյեմբերի 2017 - 14:14
Այս տարի Ուկրաինան արգելել է ավելի քան 1300 օտարեկրացիների մուտքը երկիր՝ Ղրիմ այցելելու պատճառով, այս մասին հայտնում է korrespondent.net կայքը:
Պոլտավայում ադրբեջանցին ծեծելով սպանել է զարմիկին
23 Նոյեմբերի 2017 - 14:09
Պոլտավայում Ադրբեջանի բնակիչը դաժան հաշվեհարդար է տեսել իր զարմիկի նկատմամբ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11586
 
Լրահոս`