Facebook   Twitter
 
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 10 մլն դրամ

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 10 մլն դրամ

14 Նոյեմբերի 2017 - 16:42
ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 06-10.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաեւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել եւ արձանագրվել է թվով 46 իրավախախտում, որից 14-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 9.997.708 ՀՀ դրամ:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ արձանագրվել է իրավախախտման 37 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 9.993.008 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Արարատում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքի (4 խմ) վերաբերյալ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք եւ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 144.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք եւ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 54.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռիում հայտնաբերված ապօրինի ծառահատման 8 դեպքի (1 բոխի, 8 կաղնի, 1 հաճարենի, 2 հացենի, 1 թեղի, 9 ուռենի, 3 թխկի, տարբեր տեսակի 39 ծառ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 2.911.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս եւ վառելափայտի ապօրինի տեղափոխման 7 դեպքի (36.2 խմ փայտանյութ, 9.9 խմ թափուկ վառելափայտ, 3.8 խմ շինափայտ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 330.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 (2 ծառի ճյուղ) եւ վառելափայտի ապօրինի տեղափոխման 5 դեպք (9,3 խմ փայտանյութ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 220.642 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, վարույթները գտնվում են քննության ընթացքում:

Կոտայքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (2 ծառ) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք եւ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 60.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (3.2 խմ փայտանյութ) վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք եւ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 115.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի (47 ծառ եւ 12 ճյուղ՝ 3.8 խմ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 6.042.966 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, դեպքերի առթիվ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Շիրակում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (1 բարդի) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք եւ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (5 խմ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Վայոց ձորում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (11 ուռենի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 99.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երեւանում հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի (9 ծառ, էտվել է 8 ծառ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում, որից 1 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, իսկ 2 դեպքի վերաբերյալ` Երեւանի քաղաքապետարան:

Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտում

արձանագրվել է իրավախախտման 5 դեպք:

Վերոհիշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.000 ՀՀ դրամի չափով:

Արմավիրում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 3 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 150.000 ՀՀ դրամ։

Կոտայքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Գեղարքունիքում հայտնաբերվել է 4.0 հա ռելիեֆի խախտման 1 դեպք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում

արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

Գեղարքունիքում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 116հատ 58կգ սիգ տեսակի ձուկ, որից 74 հատ 33 կգ ձուկը հանձնվել է Գավառի մանկատուն ՊՈԱԿ, իսկ 42 հատ 25 կգ՝ Ծովագյուղ համայնքի մանկապարտեզ):

Արմավիրում հայտնաբերված ձկան ապօրինի որսի 1 դեպքի (առգրավվել է 1 լոքո տեսակի ձուկ՝ 4.7 կգ) վերաբերյալ նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք եւ վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 4.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.000 ՀՀ դրամի չափով, որից՝

Արագածոտնում 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Շիրակում 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Ընթացքի մեջ է գտնվում 14 գործ:

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 514.842 ՀՀ դրամ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
630 մարդ չգիտի՝ ինչու է փակվում Ալավերդու պղնձաձուլական գործարանը. աշխատողները սպասում են Ավինյան–Մեջլումյան հանդիպմանը
20 Հոկտեմբերի 2018 - 11:26
Ալավերդու պնձաձուլական գործարանի շուրջ 630 աշխատակիցներ սպասում են երկուշաբթի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի միջեւ կայանալիք հանդիպմանը՝ հասկանալու համար, թե ինչ է լինում գործարանի ճակատագիրը։
Այս պահի դրությամբ Սեւանա լճից բաց է թողնվել ավելի քան 197 մլն խմ ջուր
19 Հոկտեմբերի 2018 - 10:32
Հայաստանի ԱԻՆ-ը հրապարակել է, թե որքան է կազմել այսօրվա դրությամբ Սեւանա լճից բաց թողնված ջրի ծավալը:
Հաշվարկվել է 532 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
17 Հոկտեմբերի 2018 - 11:43
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների քննության ընթացքում, ինչպես նաեւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 168 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 532.174.714 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 74 դեպքով նշանակվել է 7.170.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Տապալված մոտ 1000 ծառ, առանց էլեկտրականության 300.000 տուն. Պորտուգալիայում «Լեսլի» փոթորկի հետևանքները
15 Հոկտեմբերի 2018 - 12:40
Հոկտեմբերի 13-ին Կենտրոնական ու Հյուսիսային Պորտուգալիային պատուհասել է «Լեսլի» փոթորիկը, որը բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել:
«Մայքլ» փոթորկի հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ
13 Հոկտեմբերի 2018 - 11:58
«Մայքլ» փոթորկի հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ: Զոհերի թվի աճի վտանգ կա, փոխանցում է AFP-ն:
«Քայքայում են իրենց առողջությունը, որ երեխաներն օրվա հաց ունենան». ավելի շատ արտանետումներ՝ Ալավերդիում
13 Հոկտեմբերի 2018 - 11:27
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները շարունակում են մնալ անորոշության մեջ. ըստ որոշ տեղեկությունների գործարանն այլեւս չի աշխատելու եւ արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը:
Հայտնաբերվել է ձուկ-«վամպիր», որի համար արեւային լույսը մահացու է
13 Հոկտեմբերի 2018 - 09:43
Սոմալիի անձավներում կենսաբանները գտել են ծայրահեղ անսովոր ձուկ, որի բջիջներում բացակայում է ԴՆԹ-ում մանր մուտացիաների կարգավորման հատուկ համակարգը, ինչի պատճառով արեւային լույսը մահացու է այս ձկան համար՝ Current Biology ամսագրում գրում են գիտնականները։
ԱՄՆ-ում ավելի քան 800 ավիաչվերթ է չեղարկվել «Մայքլ» փոթորկի պատճառով
12 Հոկտեմբերի 2018 - 09:26
Միացյալ Նահանգների արևելքում ավելի քան 800 ավիաչվերթ է չեղարկվել «Մայքլ» փոթորկի պատճառով, հաղորդում է CNBC-ն:
Coca-Cola ընկերությունը մեր մոլորակի գլխավոր աղտոտողն է
11 Հոկտեմբերի 2018 - 19:30
«Գրինփիս» կազմակերպությունը 42 երկրներում ավելի քան 200 ստուգումներ է անցկացրել․ նրանք քաղաքային այգիներից եւ պուրակներից, ինչպես նաեւ՝ լողափերից հավաքել են պլաստիկ իրեր եւ ուսումնասիրել են, թե որ ընկերություններին են դրանք պատկանում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 105
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետի լայվը հարցը «դզելու՞ է». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր