Facebook   Twitter
 
Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում. Շարմազանով

Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում. Շարմազանով

14 Նոյեմբերի 2017 - 17:40
Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, հայաստանյան քաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցերից է Արցախյան հարցի խաղաղ կարգավորումը: «Չնայած Թուրքիայի ձգտումներին` ստանձնել որեւէ դերակատարում կարգավորման գործընթացում, մենք հաստատակամորեն հայտարարում ենք. «Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում»»,- ասել է նա:

Ըստ Շարմազանովի, Թուրքիան սատարել եւ սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը եւ շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: «Սա դատապարտելի է: Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափը միակ ընդունելի ձեւաչափն է ոչ միայն հայկական կողմերի, այլ նաեւ միջազգային հանրության համար:

Բանակցություներում առաջընթաց ապահովելու համար նախ եւ առաջ պետք է իրականացվեն Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի եւ ժնեւի պայմանավորվածություները: Բոլոր փորձերը՝ սահմանափակել Արցախի ժողովրդի ազատ ու պարտադիր կամարտահայտության իրավունքը խստորեն դատապարտելի են: Արցախը հռչակել է իր անկախությունը միջազգային նորմերին եւ ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, եւ Արցախի անկախությունը նույնքան օրինական է, որքան ԽՍՀՄ նախկին 15 հանրապետությունների անկախացումը: Արցախի ինքնորոշման օրինականությունը կասկածի տակ դնելով՝ Ադրբեջանը կասկածի տակ է դնում իր իսկ անկախության օրինականությունը:

Հետեւություն. Արցախի անկախությունն այլընտրանք չունի»,- ասել է նա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կարեն Կարապետյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
24 Ապրիլի 2018 - 12:00
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
7 երկրների ԱԳ նախարարները Տորոնտոյում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը եւ ժողովրդավարության ամրապնդման ջանքերը
24 Ապրիլի 2018 - 11:25
«Մեծ յոթնյակի» (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա եւ ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Տորոնտում հանդիպման ժամանակ պայմանավորվել են համատեղ պաշտպանել աշխարհակարգը եւ պայքարել ահաբեկչության դեմ։ Այս մասին նշված է նրանց համատեղ հայտարարությունում, որը տարածել է Կանադայի ԱԳՆ–ն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Այսօր մեր նորագույն պատմության հերթական դժվարին փուլն ենք անցնում. Կարեն Կարապետյան
24 Ապրիլի 2018 - 11:17
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Մեր ժողովուրդը կարողացավ վերապրել այդ արյունալի աղետը եւ ոչ միայն վերապրել, այլեւ նորից կառուցել տուն ու օջախ. Բակո Սահակյանի ուղերձը
24 Ապրիլի 2018 - 10:23
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձ է հղել ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
24 Ապրիլի 2018 - 10:17
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ուղերձում ասվում է.
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը. Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից
24 Ապրիլի 2018 - 09:57
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Սերժ Սարգսյանը կմնա ՀՀԿ-ի ղեկավար. Գագիկ Մինասյան
23 Ապրիլի 2018 - 23:11
«Սերժ Սարգսյանի քայլը, նրա լայնախոհության և իր՝ ժողովրդի զավակ լինելու երևույթն է ընդգծում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3943
 
Լրահոս`