![]() Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6 տոկոս14 Նոյեմբերի 2017 - 17:53
2017 թ. նոյեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:
2017 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.8% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 1.2%: Ընդ որում, շարունակվում է վերջին ամիսներին գրանցվող 12-ամսյա բնականոն գնաճի արագացումը, որը հուլիսի 0.7%-ից հոկտեմբերին հասել է 2.4%-ի: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր գնաճը դեռևս ցածր է մնում մրգի և բանջարեղենի սպասվածից քիչ գնաճի տեմպերի հաշվին, որի ազդեցությունը մոտակա ամիսներին կչեզոքանա և գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում:
Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են գնաճային երևույթները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդն ակնկալում է արտաքին պահանջարկի վերականգնմանը զուգահեռ որոշակի գնաճային ազդեցություններ: Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. անցած ինն ամիսների արդյունքներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է՝ հիմնականում ի հաշիվ ծառայությունների ոլորտի բարձր աճի: Ներքին պահանջարկը շարունակում է վերականգնվել սպասվածից արագ տեմպերով՝ պայմանավորված իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ և արտերկրից դրամական փոխանցումների աճի որոշակի վերականգնմամբ: Ներքին պահանջարկի վերականգնման մասին է վկայում նաև ներմուծման բարձր աճը և բնականոն գնաճի դրսևորված վարքագիծը: Ընդ որում, բնակչության գնաճային սպասումներն աճում են փոքր ինչ ավելի արագ՝ ածանցվելով առանձին պարենային ապրանքների շուկաներում միջազգային գների և առաջարկի գործոնների հաշվին գրանցված գների աճից: Չնայած ԿԲ Խորհուրդը գնահատում է գնաճային միջավայրի և գնաճային սպասումների որոշակի ընդլայնում, այնուամենայնիվ, դեռևս նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային ներկա խթանող պայմանները: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջինժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար: Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017թ. նոյեմբերի 24-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2017թ. չորրորդ եռամսյակի ծրագրում): HayNews.am ![]() 23 Ապրիլի 2018 - 12:40
Երևան-Գյումրի ուղևորափոխադրող գնացքը այսօր տեխնիկական պատճառներով չի աշխատի: Այս մասին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Ուղևորափոխադրումների տնօրեն Գագիկ Մովսիսյանը:
![]() 23 Ապրիլի 2018 - 09:46
Գերմանական Audi ընկերությունը մանրամասներ է ներկայացրել իր առաջին սերիական էլեկտրաքրոսովերի մասին: Մոդելի նախնական տարբերակը ավտոարտադրողը ցուցադրել էր Ժնևում մարտին տեղի ունեցած ավտոսրահի ժամանակ:
![]() 19 Ապրիլի 2018 - 20:30
Հանրապետությունում սակավաջրության ռիսկերի կանխման հրատապ միջոցառումների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար շարժական պոմպեր ձեռք բերելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:
![]() 18 Ապրիլի 2018 - 21:11
Lexsus ընկերությունը հրապարակել է հաջորդ սերնդի ES սեդանի առաջին լուսանկարները: Նոր սեդանը կցուցադրվի Պեկինում ապրիլին կայանալիք մոթորշոուում:
![]() 18 Ապրիլի 2018 - 16:58
Վերլուծաբանների համաձայն՝ iPhone X-ն այն սմարթֆոնն է, որի շնորհիվ մշակողները մեծ գումարներ են վաստակում։ Այս մասին հայտնել են Counterpoint ընկերության մասնագետները։
![]() 18 Ապրիլի 2018 - 16:52
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է 480.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.80 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
![]() 17 Ապրիլի 2018 - 18:51
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է 481.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.57 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
![]() 17 Ապրիլի 2018 - 16:16
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հրավիրվել էր խորհրդակցություն «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի ընթացիկ արդյունքները քննարկելու նպատակով։
![]() 17 Ապրիլի 2018 - 14:23
Ֆրանսիական Վեոլիա Գրուպ կոմանդիտային բաժնետիրական ընկերությունը ռեսուրսների օպտիմալացված կառավարման գործում համաշխարհային առաջատարն է:
|
Լրահոս`
![]()
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Անչելոտիին առաջարկել է գլխավորել հավաքականը
Սպորտ, Հասարակություն ![]()
Ջրանցքում մեքենա է հայտնաբերվել, որի մեջ քաղաքացու դի է եղել
Հասարակություն ![]()
Կարեն Կարապետյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
Հասարակություն, Քաղաքական ![]()
Արցախի ֆուտբոլիստներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Սպորտ, Հասարակություն ![]()
Ավստրալացին երեք տարի «ընթացել է» դեպի «խոշոր շահում»
Հասարակություն ![]()
Շարապովա. Ցանկանում եմ մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին
Միջազգային, Սպորտ, Հասարակություն ![]()
Ջորջ Բուշ ավագը հոսպիտալացվել է
Հասարակություն ![]()
7 երկրների ԱԳ նախարարները Տորոնտոյում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը եւ ժողովրդավարության ամրապնդման ջանքերը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական ![]()
Սպիտակցի Հայկոի օրիգինալ շնորհավորանքը հայերին (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր |