Facebook   Twitter
 
ԿԳՆ-Կձևավորվի Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմին

ԿԳՆ-Կձևավորվի Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմին

14 Նոյեմբերի 2017 - 17:59
Այսօր տեղի է ունեցել ESPAQ Տեմպուս ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ Տեմպուս, իսկ ներկայումս Էրազմուս ծրագրերը շատ կարևոր են կրթության ոլորտի համար, հետևաբար պետք է արժևորել ձեռքբերված արդյունքները: «Վերոնշյալ ծրագրերի լավագույն փորձին ծանոթանալը, ուսանողների և դասախոսների շարժունությունը մեզ համար ինքնանպատակ չեն, դրանք միտված են երկու ուղղությամբ որակական փոփոխության ենթարկել ՀՀ կրթական ոլորտը` արտաքին և ներքին:
Արտաքին ուղղվածությունը ենթադրում է, որ ոլորտն ամբողջությամբ պետք է ներառվի քաղաքակրթական այն գործընթացներում, որոնք այսօր ընթանում են ԵՄ և շրջակա հարևանության ծրագրերում, իսկ ներքինի արդյունքում անհրաժեշտ են որոշակի կառուցվածքային լուծումներ: Իհարկե, այսօր ունենք բավականին հաջողություններ` շարժունություն, եռաստիճան բարձրագույն կրթական համակարգ, կրեդիտային համակարգ և այլն, սակայն առկա է նաև մեծ մարտահրավեր՝ ձևը լցնել բովանդակությամբ, որը ենթադրում է բավականին հետևողական աշխատանք: Մեր խնդիրն է` շարժունության կառուցվածքային փոփոխության տարածում երկրի ներսում:

Դրա համար բուհերը նախ պետք է բացեն իրենց դռները, համագործակցության նոր մթնոլորտ ձևավորեն, որի արդյունքում ուսանողը կրեդիտիներ հավաքելու ժամանակահատվածում հնարավորություն ունենա ազատ պտտվել մեկից ավելի ուսհաստատություններում և տարբեր ոլորտներում ձևավորել իր գիտելիքների պաշարը: Սա նշանակում է, որ պետք է իսկապես ՀՀ-ում ձևավորենք անհրաժեշտ եռանկյունի՝ ուսհաստատություն, գիտական հաստատություն և բիզնես ներկայություն, որտեղ ուսանողի համար պետք է ապահովել որակյալ շրջապտույտ: Իսկ սա ենթադրում է բարձրագույն կրթության ոլորտի ամբողջ տրամաբանության փոփոխություն:

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն իր մեջ ունի հեղափոխական և լուրջ որակական փոփոխությունների պոտենցիալ: Սույն նախագծով նախատեսվում է ավանդական կրթական համակարգը փոխարինել շարժունության վրա հիմնված կրեդիտների ավելացման և ձևավորման համակարգով»,-նշել է Լևոն Մկրտչյանը` Ուսանողների ազգային ասոցիացիային և առհասարակ ուսանողներին կոչ անելով ծանոթանալ օրենքի նախագծին և իրենց առաջարկություններն ու դիտողությունները հայտնել:

«Օրենքի նախագիծը բաց է բոլոր առաջարկությունների համար: Ներկայումս ձևավորում ենք հարթակ, որը հնարավորություն կտա հետագայում կատարել լուրջ կառուցվածքային փոփոխություններ»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերի հետևանքով ձևավորվել է հանրույթ, որը տիրապետում է եվրոպական առաջավոր կրթական արժեքներին:

Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Եվրոպական Ուսանողական Միության փոխնախագահ Ադամ Գայեկը: ESPAQ ծրագրի ձեռքբերումները և արդյունքները ներկայացրել են Մաչերատայի համալսարանի ներկայացուցիչները:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության ընդլայնումը որակի ապահովմանը» ծրագրի կոնսորցիումի անդամների միջև կնքվել է փոխհամաձայնության հուշագիր, համաձայն որի կստեղծվի ՀՈՒԱԱ-ին կից գործող Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմին: Համագործակցության նպատակն է որակի ապահովման գործընթացներում ուսանողների դերի ակտիվացման մեխանիզմների մշակումը, ուսանողների կողմից որակի գնահատումը և ապահովումը, համագործակցության շարունակական զարգացումը:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Երթի մասնակիցները հասել են Կոմիտաս պողոտա
26 Ապրիլի 2018 - 13:40
«Իմ քայլը» նախաձեռնության երթի մասնակիցները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են փողոցային ակցիաները։

Ռուբեն Հակոբյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
26 Ապրիլի 2018 - 13:37
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշվում է հետևյալը.
Ուֆայի ռեստորաններից մեկում գազի արտահոսքից հինգ հայ է խեղդվել
26 Ապրիլի 2018 - 13:29
Բաշկիրիայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուֆայի «Պրիստան» ռեստորանային համալիրում հինգ մարդու մահվան կապակցությամբ:
Վանաձորյան բնակարանում դի է հայտնաբերվել
26 Ապրիլի 2018 - 13:26
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 11:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 129 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ
26 Ապրիլի 2018 - 13:23
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում է և մտադիր է ոչ պաշտոնական բանակցություններ անցկացնել ռուսական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին «Интерфакс» գործակալությանը հայտնել են դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները:
Ինչպիսի՞ շոկոլադն է օգտակար առողջության համար․ գիտնականներ
26 Ապրիլի 2018 - 13:19
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կակաոյի բարձր պարունակությամբ դառը շոկոլադի շնորհիվ մարդկանց իմունիտետը բարելավվում է, ինչպես նաև բարձրանում է ուղեղի ակտիվությունը։
Բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի
26 Ապրիլի 2018 - 13:14
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակարան ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի:
Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ. Արմեն Աշոտյան
26 Ապրիլի 2018 - 13:11
Հարգելի ՖԲՀ,

Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։
Այս կապակցությամբ ՝
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12506
 
Լրահոս`