Facebook   Twitter
 
ԿԳՆ-Երկխոսությունների հարթակում քննարկվել է նախադպրոցական կրթության խնդիրները

ԿԳՆ-Երկխոսությունների հարթակում քննարկվել է նախադպրոցական կրթության խնդիրները

14 Նոյեմբերի 2017 - 18:13
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2005 թվականին: Գործունեության 12 տարիների ընթացքը և կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ օրենքն անհրաժեշտ բարեփոխումների կարիք ունի: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինագծի բարեփոխված տարբերակը:
ՀՀ ԿԳ նախարարության և «Պարադիգմա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հերթական քննարկումը նվիրված էր նախադպրոցական կրթության խնդիրներին:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՆ, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման նախարարության, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Նա տեղեկացրել է, որ ԿԳՆ-ի կողմից հանրային քննարկման ներկայացված նախագծում առաջարկվում է նախադպրոցական կրթական հաստատությունների մի քանի մոդել, որոնք կարող են գործել՝ համապատասխան իրավական հիմնավորումների առկայության պարագայում: Շեշտը հիմնականում դրվել է առավել ծախսարդյունավետ մոդելների վրա, որոնց գործունեության համար համապատասխան իրավական կարգավորումներ են առաջարկվել: Հայաստանի համար լուրջ խնդիր է դիտվում նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության խնդիրը: Այդ նպատակով համայնքների և Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին վերջին տարիներին ստեղծվել են շուրջ 300 նախակրթարաններ, որտեղ ընդգրկվում են նախադպրոցական ավագ տարիքի երեխաներ, սակայն խնդիրը դեռևս առկա է. «Համաչափություն չկա ոչ ֆինանսական, ոչ էլ մարդկային ռեսուրսների բաշխման տեսանկյունից: Օրենքով կարգավորված չեն նախադպրոցական կրթությանն առնչվող մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում մանկավարժական կադրերի վերապատրաստման, ատեստավորման և մասնագիտական կատարելագործման հարցերը:

Ունենք անհավասար իրավական դաշտ ֆինանսավորման մեխանիզմների բաշխման մեջ՝ չնայած այն հանգամանքին, որ կա կառավարության որոշում, որով կարգավորվում է ավագ տարիքային խմբերի ֆինանսավորումը: Ընդհանուր առմամբ նախադպրոցական կրթական հաստատությունները գործում են համայնքների ենթակայությամբ և ֆինանսավորման հստակ ու միասնական մեխանիզմներ չկան, որից էլ ածանցվում են տարբեր խնդիրներ»,- իր խոսքոմ նշել է Ս. Մակյանը:

Հենց այս նկատառումով էլ ԿԳՆ-ն առաջարկում է նախադպրոցական հաստատությունների քիչ ծախսատար մոդելներ, որոնք ենթադրում են ավելի կարճատև նախադպրոցական կրթական ծրագրի մատուցում: Խնդիր է նյութատեխնիկական բազայի ապահովվածությունը, մասնավորապես բազմաթիվ հաստատություններ անգամ մեկ համակարգիչ չունեն:

Քննարկման ընթացքում տարածքային կառավարման նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են խնդիրների լուծման հնարավոր մոտեցումները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի պատասխանատու Ալվարդ Պետրոսյանը և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը բարձրացրել են նախադպրոցական հաստատությունների ներառականության խնդիրը և արձանագրել, որ այս նոր նախագիծը միտված է նաև տվյալ խնդիրների կարգավորմանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հարկային նոր օրենսգիրքը հարվածում է նոր ձեւավորվող միջին խավին. Էդմոն Մարուքյան
19 Հունվարի 2018 - 17:30
Հարկային նոր օրենսգիրքը հարվածում է նոր ձեւավորվող միջին խավին։ Այդ մասին այսօր՝ հունվարի 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկած բողոքի ակցիային ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Իրանում կտրել են գողության համար դատապարտված բանտարկյալի ձեռքը
19 Հունվարի 2018 - 17:27
Իրանի բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը, հայտնել Է «Интерфакс»-ը՝ հղում անելով ԻՍՆԱ լրատվական գործակալությանը:
13 երեխաներին տանը շղթայած պահած ամերիկացի ամուսինները հրաժարվել են ընդունել իրենց մեղք (Լուսանկար)
19 Հունվարի 2018 - 17:25
Ամերիկյան Փերիս քաղաքի բնակիչներ Դևիդ և Լուիզա Թուրփիններին, որոնք տևական ժամանակ իրենց 13 երեխաներին շղթայած են պահել մի սենյակում, ծեծել ու սովամահ են արել, պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել երեխաներին տանջելու համար: Սակայն զույգը հրաժարվել է ընդունել իր մեղքը:
Լուծումը գործող իշխանության քաղաքական կամքի դրսևորման մեջ է. ՍԴՀԿ-ն չի մասնակցի «Ելք»-ի երթին
19 Հունվարի 2018 - 17:23
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունն առաջիկա համագումարում Հայաստանի կառույցի համար նոր ատենապետ կընտրի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը։
Ծերության դեմ դեղամիջոցը գիտնականները գտել են
19 Հունվարի 2018 - 17:21
Պարզվում է, որ առողջ ապրելակերպն ու դիետաներ պահպանելը ամենևին կապ չունեն կյանքի տևողության հետ. երկար տարիների կյանք կարելի է ունենալ մեկ սպիտակուցի օգնությամբ։
Դատարանը կալանք է դրել Սաակաշվիլիի ամերիկյան բանկային քարտի վրա
19 Հունվարի 2018 - 17:19
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հունվարի 18-ին Կիևի դատարանը կալանք է սահմանել նրա ամերիկյան բանկային քարտի նկատմամբ:
Գերմանիայում ադրբեջանցի ընտանիքն արտաքսման վախից պատանդներ է վերցրել
19 Հունվարի 2018 - 17:16
Գերմանիայում ադրբեջանցի ընտանիքի արտաքսումը դրամայի է վերածվել: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ները, Գյուտերսլո շրջանի վարչական ադմինիստրացիան որոշում էր կայացրել արտաքսել ադրբեջանցի ընտանիքին:
«Աստված հոգիդ լուսավորի, Հրանտ». Փայլանի հայերեն խոսքերը մեջլիսի արձանագրություններում «X» նշանով են արտացոլվել
19 Հունվարի 2018 - 17:08
Դինքն իր ողջ կյանքի ընթացքում պաշտպանեց խաղաղության, արդարության մեջ միասին ապրելու կամքը: Սակայն, դժբախտաբար, սրանից ուղիղ 11 տարի առաջ սպանվեց պետության հետ առնչություն ունեցող կազմակերպության կողմից:
Քիմ Քարդաշյանին և Քանյե Վեսթին 2-5 միլիոն դոլար են առաջարկել նորածին դստեր նկարի համար
19 Հունվարի 2018 - 17:06
Քիմ Քարդաշյանի և Քանյե Վեսթի ընտանիքում երրորդ երեխայի ծնունդը մեծ իրադարձություն է դարձել ոչ միայն ծնողների, այլ նաև նրանց երկրպագուների համար։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10803
 
Լրահոս`