Facebook   Twitter
 
Կարեն Կարապետյանը ծանոթացել է տրանսպորտային ոլորտում ծրագրային լուծումների մշակմամբ զբաղվող «Օպտիմ» ընկերության գործունեությանը

Կարեն Կարապետյանը ծանոթացել է տրանսպորտային ոլորտում ծրագրային լուծումների մշակմամբ զբաղվող «Օպտիմ» ընկերության գործունեությանը

14 Նոյեմբերի 2017 - 18:27
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող «Օպտիմ» (Optym) ընկերության գրասենյակ, որը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերում օպտիմալացման ալգորիթմների եւ որոշումների կայացման համակարգերի մշակման գործում:
Վարչապետը շրջայց է կատարել ընկերության ստորաբաժանումներում, ծանոթացել դրանց գործունեությանը, ստեղծված աշխատանքային պայմաններին, իրականացվող ծրագրերին եւ զարգացման հեռանկարներին: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունն արդյունավետ համագործակցում է բեռնափոխադրումների, երկաթուղային, ավիացիոն եւ ավտոբուսային հաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ: Ըստ նրանց՝ խելացի ծրագրային լուծումները թույլ են տալիս տրանսպորտային ընկերություններին նվազեցնել ծախսերը, ավելացնել շահութաբերությունը եւ բարելավել սպասարկման որակը:

Կարեն Կարապետյանը ողջունել է «Օպտիմ»-ի ակտիվ գործունեությունը մեր երկրում եւ կառավարության անունից համագործակցության պատրաստակամություն հայտնել: Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ աշխատել՝ ՀՀ ողջ տարածքում տրանպորտային ցանցի արդյունավետ լոգիստիկ սխեմայի ձեւավորման եւ որոշումների կայացման համակարգի մշակման հարցում: Ընկերության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար եւ համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ սկսել տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքները:

«Օպտիմ»-ն իր գործունեությունն իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Հնդկաստանում եւ Ավստրալիայում գործող 4 գրասենյակի միջոցով: Նաեւ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում գործունեություն ընդլայնումն «Օպտիմ Արմենիա»-ին, որը ընկերության 2-րդ խոշոր գրասենյակն է աշխարհում, հնարավորություն կտա վերածվել տարածաշրջանային կենտրոնի, օտարերկրացի հաճախորդներ ներգրավել եւ ծառայություններ մատուցել: Աշխատակազմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող 80 մասնագետից՝ տեխնիկական համակարգերի ճարտարապետներ, դիզայներներ, ծրագրավորողներ, տվյալների բազաների նախագծողներեւ մշակողներ եւ որակի ապահովման մասնագետներ:

Ներկայում շուրջ 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրման արդյունքում ընդլայնվել է ընկերության գրասենյակային տարածքը եւ ավելի քան 140 բարձրակարգ մասնագետի աշխատատեղով ապահովելու հնարավորություն է ստեղծվել: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են հայաստանյան բուհերում իրականացնել մասնագիտական հմտությունները զարգացնող տարբեր դասընթացներ՝ նպատակ ունենալով զարգացնելու գործառնական հետազոտության, օպտիմալացման տեսության եւ որոշումների կայացման ավտոմատացման ոլորտները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Չի խոստացվել, արխեին մնացեք». Արկադի Փելեշյանը միջամտում է Մամիկոն Ասլանյանի խոսքին
23 Նոյեմբերի 2017 - 14:54
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի անդամներին բացի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից, այլ պաշտոն չի խոստացել, այդ թվում քաղաքապետարանի կումունալ բաժնի պետի պաշտոնը: Այս մասին Վանաձորի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Ենթակայանների շինարարությանը զուգահեռ սկսվել է սարքերի և սարքավորումների մատակարարումը
23 Նոյեմբերի 2017 - 14:49
Շինարարական աշխատանքների ավարտից հետո «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանները
նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2018թ. վերջ։
«Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
23 Նոյեմբերի 2017 - 14:46
Այսօր «Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) իրենց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
Կոտայքի մարզպետն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին (Լուսանկարներ)
23 Նոյեմբերի 2017 - 14:37
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պ. Սվիտալսկիին:
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
23 Նոյեմբերի 2017 - 14:20
Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վանաձորում 26-ամյա տղան գնացքի տակ է ընկել, նա հոսպիտալացվել է (Լուսանկարներ)
23 Նոյեմբերի 2017 - 14:01
Նոյեմբերի 23-ին բեռնատար գնացքը Վանաձոր քաղաքում վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 26-ամյա Լևոն Սուրենյանցին:
Վթարային ջրանջատում Գյումրիում
23 Նոյեմբերի 2017 - 13:51
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 09։00-21:00 կդադարեցվի Գյումրի քաղաքի՝ Մենդելևի, Կրիտյան, Կամոյի, Բորյան, Կ․Սարգսյան, Կնունյանց, Կուրղինյան, Նար–Դոս, Պիոներական, Շահինյան փողոցների, Վարդ Բաղ, Բուլվարային թաղամասերի և Շիրակացի 61 համարի ջրամատակարարումը:
Հայաստանը կողջունի Ադրբեջանի անդամակցումը ԵՏՄ-ին, եթե նա կատարի ԵՏՄ-ում ամրագրված դրույթը. ԱԳ փոխնախարար
23 Նոյեմբերի 2017 - 13:45
ԵՏՄ ոչ միայն անդամ երկիրը, այլեւ նույնիսկ դիտորդ պետությունը պետք է միության անդամ պետություններին վնասող քայլեր չձեռնարկի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10005
 
Լրահոս`