Facebook   Twitter
 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի  հանդիպումը՝ Քրիստոֆեր Թիենին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հանդիպումը՝ Քրիստոֆեր Թիենին

14 Նոյեմբերի 2017 - 19:09
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործառնական վարչության տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիենին։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը։ Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱԶԲ-ի հետ համագործակցությանը։ Ի դեմս բանկի, ունենք ոչ միայն լավ գործընկեր, այլև լավ խորհրդատու։ ԱԶԲ-ի հետ էներգետիկ ոլորտում իրականացվում են համագործակցության տարբեր ծրագրեր։ Ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն նաև առաջիկայում։

Ներկայացնելով համակարգում նախատեսվող ծրագրերը՝ նախարարը կարևորվել է բանկի օժանդակությունը ինչպես «Բարձրավոլտ էլկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման, այնպես էլ էներգետիկ այլ ծրագրերի իրականացման գործում։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Քրիստոֆեր Թիեն հայտնել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և էներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերին։ Նա նշել է նաև, որ բանկը հետաքրքրված է ներկայացված ծրագրերով և պատրաստ է դիտարկել ԱԶԲ-ի մասնակցության հնարավորությունները։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչպես են Հայաստանում լուծվում կանանց խնդիրները. Աննա Հակոբյանի հարցազրույցը «Мир 24» հեռուստատեսությամբ (Տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 23:10
Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ
24 Սեպտեմբերի 2018 - 23:00
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ:
Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը. ԱՀ պետնախարարը՝ հայաստանցի գործարարներին
24 Սեպտեմբերի 2018 - 22:52
Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ: Այս մասին հայաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը շնորհավորել է Հայկ Մարությանին
24 Սեպտեմբերի 2018 - 22:27
Վանաձորի քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել «Իմ Քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:
Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Կանանց եվրասիական համաժողովում. (լուսանկարներ, տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 21:48
Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով մասնակցեց «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին:
Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ ազատ և արդար ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ
24 Սեպտեմբերի 2018 - 21:47
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ ազատ և արդար ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Հակամարտությունների լուծումը՝ խաղաղ բանակցություններով. ՀՀ վարչապետն ու Կիպրոսի նախագահը հանդիպել են Նյու–Յորքում
24 Սեպտեմբերի 2018 - 21:02
Տնտեսական ոլորտում հայ-կիպրական կապերի խորացման ու առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը վարչապետ Փաշինյանը քննարկել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. ՄԻՊ ամփոփիչ դիրքորոշումները ընտրությունների վերաբերյալ
24 Սեպտեմբերի 2018 - 19:51
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4633
 
Լրահոս`
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
Միջազգային, Հասարակություն