Facebook   Twitter
 
Ալիեւը սպառնում է դուրս գալ Եվրոպայի խորհրդից

Ալիեւը սպառնում է դուրս գալ Եվրոպայի խորհրդից

14 Նոյեմբերի 2017 - 19:53
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ակնարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորության մասին:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, ելույթ ունենալով «Ենի Ազերբայջան» կուսակցության 25-րդ հոբելյանական հանդիսավոր միջոցառման ժամանակ, Ալիեւը հայտարարել է, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի ու Եվրոպայի խորհրդի հարաբերությունները արհեստական ճգնաժամ են ապրում:

«Եթե այդ ճգնաժամը խորանա, ապա, իհարկե, Ադրբեջանն իր ընտրությունն անելու իրավունք կունենա», - հայտարարել է Ալիեւը:

«15 տարուց ավել է մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք: Սակայն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գործունեության հետեւանքով այդ կառույցի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները արհեստական ճգնաժամ ապրեցին, որի նախաձեռնողները մենք չենք: Մենք միայն համարժեք միջոցներ ենք ձեռնարկում մեր դեմ երկակի ու անարդար քաղաքականության հետ կապված: Մենք երբեք անպատասխան չենք թողել մեր դեմ ուղղված գրոհները: Այդ պատճառով կարծում եմ, որ մեր ադեկվատ պատասխանը տրվել է ժամանակին: Կարծում եմ, որ այդքան ճանաչված միջազգային կառույցը, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է, չպետք է առանձին անհատի անհաջող նկրտումների զոհը դառնա: Մենք ինքնակամ ենք անդամագրվել բոլոր կառույցներին, որոնց անդամն ենք: Այդպես էլ ինքնակամ կարող ենք դրանցից դուրս գալ: Ոչ ոք չի կարող ուժով ստիպել մեզ մնալ որեւէ կազմակերպությունում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ուկրաինան տարվա սկզբից արգելել է ավելի քան 1300 օտարեկրացիների մուտքը երկիր՝ Ղրիմ այցելելու պատճառով
23 Նոյեմբերի 2017 - 14:14
Այս տարի Ուկրաինան արգելել է ավելի քան 1300 օտարեկրացիների մուտքը երկիր՝ Ղրիմ այցելելու պատճառով, այս մասին հայտնում է korrespondent.net կայքը:
Պոլտավայում ադրբեջանցին ծեծելով սպանել է զարմիկին
23 Նոյեմբերի 2017 - 14:09
Պոլտավայում Ադրբեջանի բնակիչը դաժան հաշվեհարդար է տեսել իր զարմիկի նկատմամբ։
ՆԱՏՕ-ն հորդորել է Բաքվին հետևել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իրենց առաջարկներին
23 Նոյեմբերի 2017 - 13:54
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը կոչ է արել Ադրբեջանին հետևել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ առաջարկություններին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի «բարոյական հիմքերի ամրապնդման ծրագրին» համապատասխան:
Բիձինա Իվանիշվիլին մեկ միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում համալսարանական համալիր կառուցելու համար
23 Նոյեմբերի 2017 - 13:26
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մեկ միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսում համալսարանական համալիր կառուցելու համար: Այդ մասին ասվում է Իվանիշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, փոխանցում է «Эхо Кавказа»-ն:
ՀՀ դեսպանը Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը
23 Նոյեմբերի 2017 - 13:20
Կանադայում ՀՀ դեսպան Լեւոն Մարտիրոսյանը նոյեմբերի 22-ին, հանդիպում է ունեցել Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ:
ԻՊ-ը վաճառում է եզդի կանանց Այնթապում, Ուրֆայում և Անկարայում
23 Նոյեմբերի 2017 - 12:48
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Թուրքիայում վաճառում են իրենց կողմից ստրկացված եզդի կանանց, այս մասին հաղորդում է Sputnik-ի արաբալեզու ծառայությունը:
Արցախի պետնախարարը Քալիֆորնիայում հանդիպել է սենատորի եւ ներդրողների հետ
23 Նոյեմբերի 2017 - 12:32
ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, աշխատանքային այցով գտնվելով ԱՄՆ-ում, նոյեմբերի 22-ին շարունակել է իր հանդիպումները Կալիֆորնիայի քաղաքական եւ գործարար շրջանակների հետ:
Թաիլանդում անցկացվել է օդային մրցավազք մեկ տեղանի ինքնաթիռներով
23 Նոյեմբերի 2017 - 12:23
Թաիլանդում անցկացվել է մեկ տեղանի ինքնաթիռներով համաշխարհային օդային մրցավազք, հայտնում է NTDTV-ին:
Ֆրանսիայում վեց մարդ է ձերբակալվել սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակում պատրաստելու կասկածանքով
23 Նոյեմբերի 2017 - 11:01
Ֆրանսիայի իրավապահ մարմինները երեքշաբթի և չորեքշաբթի վեց մարդ են ձերբակալել, ովքեր կասկածվում են ֆրանսիական Ռեյմս քաղաքում սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակումներ նախապատրաստելու համար: Այդ մասին հայտնել է lunion.fr-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2912
 
Լրահոս`