Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». Վերնախավին լուրջ մտահոգում է շարունակվող դասադուլը. ԿԳ նախարարը խորհրդակցություն է հրավիրել

«Ժողովուրդ». Վերնախավին լուրջ մտահոգում է շարունակվող դասադուլը. ԿԳ նախարարը խորհրդակցություն է հրավիրել

15 Նոյեմբերի 2017 - 08:28
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ զինծառայությունից ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ ուսանողների՝ արդեն երկրորդ շաբաթը շարունակվող դասադուլը ՀՀ իշխանությունների վերնախավին լուրջ մտահոգել է:
Նախօրեին ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ԲՈՒՀ-երի ռեկտորների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: Նախարարը ռեկտորներից փորձել է պարզել, թե նրանցից յուրաքանչյուրը որքանով է տիրապետում իր ղեկավարած ԲՈՒՀ-ում տիրող իրավիճակին եւ ինչ միջոցներ է ձեռնարկում դասադուլների մասսայականացումը կանխելու ուղղությամբ:

Մեր տեղեկություններով՝ ԿԳ դաշնակցական նախարարը ռեկտորներին հանձնարարել է, որ նրանք իրենց դասախոսներին հրահանգեն՝ ուսանողների բոլոր բացականերն արձանագրվեն, սակայն միեւնույն ժամանակ դասադուլավոր ուսանողների հեռացման հարց ոչ մի դեպքում չպետք է բարձրացնեն:

Վերը բերված լուրերի առնչությամբ ՀՀ ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ նախարար Լեւոն Մկրտչյանը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ռեկտորների հետ: «Ինչպես գիտեք` գործում է ռեկտորների խորհուրդը, որտեղ հաճախակի կրթության եւ հատկապես բարձրագույն կրթության բարեփոխումների շուրջ քննարկումներ են տեղի ունենում: Վերջին շրջանում նախարարը երեք անգամ ռեկտորների հետ խորհրդակցություն է անցկացրել բարձրագույն կրթության օրենքի նախագծի շուրջ` անդրադառնալով բարձրագույն կրթության տարբեր դրույթների»,- ասաց խոսնակը:

Իսկ ինչ վերաբերում է դասադուլների հետ կապված ռեկտորներին հանձնարարականներ տալու խնդրին, ապա, ըստ Լուսինե Մարգարյանի, դա չի մտնում ՀՀ ԿԳ նախարարի գործառույթի մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». Ով կդառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը. Երկու անուն է շրջանառվում
13 Դեկտեմբերի 2018 - 09:43
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստում որոշվել էր ԱԺ նախագահ առաջադրել Արարատ Միրզոյանին, փոխնախագահներ՝ Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին։
«Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի նշանակումը ձգձգվում է. Արսեն Թորոսյանը «պաուզան ձգելու» պատճառ ունի
13 Դեկտեմբերի 2018 - 09:34
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամ-ժամ սպասվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի նշանակումը։
«Ժողովուրդ». Արա Բաբլոյանը պատմության մեջ կմնա որպես միակ ԱԺ նախագահ, որը...
13 Դեկտեմբերի 2018 - 09:11
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վեցերորդ գումարման խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ պատմության մեջ կմնա ԱԺ միակ խոսնակը, որ պաշտոնավարեց ԱԺ լիազորությունների ողջ ընթացքում, պարզապես այդ լիազորությունները կարճ տեւեցին` 1.5 տարի:
«Փաստ». Երեւանի նոր փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանի ունեցվածքը
13 Դեկտեմբերի 2018 - 09:07
«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Ժամանակ». Գազը կթանկանա
13 Դեկտեմբերի 2018 - 09:05
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:
«Հրապարակ». Արդարադատության նախարարի պաշտոնին հավակնում է Վլադիմիր Վարդանյանը. Նա Արարատ Միրզոյանի ազգակա՞նն է
13 Դեկտեմբերի 2018 - 09:00
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում այս օրերին քննարկվում են օրենսդիր, գործադիր պաշտոնների թեկնածությունները․ ում ինչ պաշտոն տալ, ում տանել կառավարություն, ում գործուղել ԱԺ։
«Աթոռ կավելացնենք». ԱԺ դահլիճում այդքան նստելու տեղ կա՞. «Հրապարակ»
12 Դեկտեմբերի 2018 - 10:04
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժողովուրդ». Ալավերդու պղնձաձուլական գոր­ծարանի աշխատակիցներն աշխատանքից ազատման վերա­բերյալ ծանուցումներ են ստանում
12 Դեկտեմբերի 2018 - 09:44
«Ալավերդու պղնձաձուլական գոր­ծարանի աշխատողներն այս ընթաց­քում աշխատանքից ազատման վերա­բերյալ ծանուցումներ են ստանում: Ըստ այդմ, դեկտեմբերի 24-ից նրանք այլևս չեն համարվի գործարանի աշ­խատող:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1433
 
Լրահոս`