Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել Գեղարքունիքում. նա եկվորների ու տեղաբնակների թիմեր է ձեւավորել

«Ժողովուրդ». Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել Գեղարքունիքում. նա եկվորների ու տեղաբնակների թիմեր է ձեւավորել

15 Նոյեմբերի 2017 - 08:44
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գարդմանահայերի միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզում:
Բավական չէ, որ նա 18 համայնքների միավորման արդյունքում ձեւավորված Գեղամասար խոշորացված համայնքում առաջադրեց թեկնածու Հակոբ Ավետյանին, հաղթեց ՀՀԿ թեկնածուին, հիմա էլ որոշել է բոլոր նախկին գյուղապետերին, որոնք պետք է տարածքներում պատասխանատուներ նշանակվեն, ազատել աշխատանքից: Այդպիսով, նա վրեժ է լուծում իր դեմ դուրս եկած եւ ՀՀԿ-ի թեկնածու Զոյա Գեւորգյանի օգտին աշխատած շուրջ 13 նախկին գյուղապետերից:

Բացի այդ՝ Սպարտակ Մելիքյանը եկվորների ու տեղաբնակների թիմեր է ձեւավորել համայնքում՝ սեպ խրելով բնակիչների երկու խմբերի մեջ. նա այսօրվանից աշխատում է հաջորդ խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի հենարան ու ձայներ ունենա: Սա լուրջ դժգոհություն է առաջացրել գյուղերում, եւ երեկ մի խումբ գյուղապետեր, գյուղացիներ բողոքել են «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում: Իսկ Սպարտակ Մելիքյանը Հրայր Թովմասյանի օրինակով ասաց, թե. «Ղալաթ են անում ասողները»: Գնդակը ՀՀԿ-ի դաշտում է. հուսանք՝ ոչ Արմեն Ռուստամյանի բառապաշարով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժողովուրդ». Բարսեղ Բեգլարյանի գործը իրավապահնների գլխին պատուհաս է դարձել. ի՞նչ է նա պատմել. մանրամասներ
19 Հոկտեմբերի 2018 - 09:48
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունը ավարտվել է, սակայն դատելով մինչ այս տեղի ունեցած զարգացումներից` այս գործը իրավապահ մարմինների գլխին պատուհաս է դարձել:
«Ժամանակ». Ծառուկյանի ռեստարթը. Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում
19 Հոկտեմբերի 2018 - 09:37
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանը հայտարարել էր, որ վայր է դնում թերթի խմբագրի պարտականությունները եւ պատրաստվում է մտնել քաղաքականություն:
Մարտավարական նահա՞նջ, թե՞ կառուցողականության ձգտում. ինչո՞ւ Փաշինյանը որոշեց քանդել բարիկադները. «Փաստ»
19 Հոկտեմբերի 2018 - 09:23
«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է
«Հրապարակ». ՀՀԿ-ն կարող է տապալել ԱԺ արտահերթը. ազդանշանն արդեն տրվել է
19 Հոկտեմբերի 2018 - 09:21
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ՝ Ընտրական օրենսգրքի քննարկման համար։
Հակոբ Հակոբյան. «Արցախում գազի գնի թաքնված բարձրացում է տեղի ունենում». «Փաստ»
19 Հոկտեմբերի 2018 - 09:04
«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Աննա Բադալյան) գրում է.
«Ժամանակ». Կամոյի վերջը. Վահագն Հովակիմյանը՝ քաղաքապետի տեղակա՞լ
19 Հոկտեմբերի 2018 - 09:01
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի տեղակալ կարող է նշանակվել Երեւանի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանը:
ՔՊ–ի «դռան» առջև լուրջ հերթ է. «Փաստ»
19 Հոկտեմբերի 2018 - 08:51
«Փաստ» օրաթերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1378
 
Լրահոս`