Facebook   Twitter
 
«ՀԺ». 120 գիտաշխատող ու դասախոս ստորագրել են աղմկահարույց օրինագծի մասին բաց նամակի տակ

«ՀԺ». 120 գիտաշխատող ու դասախոս ստորագրել են աղմկահարույց օրինագծի մասին բաց նամակի տակ

15 Նոյեմբերի 2017 - 08:48
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի խումբ գիտաշխատողներ եւ դասախոսներ մտահոգված լինելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության եւ գիտության ոլորտին սպառնացող ծանր հետեւանքներով, գրել են բաց նամակ ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը։
Նամակը ստորագրել են ավելին քան 120 գիտաշխատողներ եւ դասախոսներ, ընդ որում այդ թիվը, նրանց փոխանցմամբ, աճում է։

Նամակը հասանելի դարձնելու համար հասարակությանը, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներին, դասախոսների ու գիտաշխատողների խումբը խնդրել է այն հրապարակել նաեւ «Հայկական Ժամանակ» օրաթերթում եւ մեր կայքում: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

Մտահոգված լինելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության եւ գիտության ոլորտին սպառնացող ծանր հետեւանքներով եւ կիսելով «Հանուն Գիտության Զարգացման» նախաձեռնության մտահոգությունները՝ ստորեւ նշված գիտաշխատողներս եւ դասախոսներս առաջարկում ենք.

Օրենքի նախագծում ամրագրել դրույթ, որի համաձայն Կրթության եւ գիտության նախարարությունը պետք է կազմակերպի ամենամյա հիմնավոր հետազոտություն՝ յուրաքանյուր ոլորտում բակալավրի, մագիստրոսի եւ ասպիրանտի կրթական աստիճաններում նպատակային տարկետման համար անհրաժեշտ տեղերի նվազագույն թվերը սահմանելու եւ դրանք Պաշտպանության նախարարությանը ներկայացնելու նպատակով:
Հատկացված տարկետման տեղերի համար Կառավարությունը պետք է սահմանի չափանիշներ, որոնց բավարարելն անհրաժեշտ պայման պետք է լինի տարկետման իրավունք ստանալու համար (օրինակ՝ մագիստրատուրա ընդունվելիս տարկետման իրավունք չի կարող ստանալ այն դիմորդը, ում բակալավրիատի ՄՈԳ-ը ցածր է 18-ից)։

Նմանապես, անհրաժեշտ է սահմանել հստակ չափորոշիչներ, որոնք կկարգավորեն թեկնածուի գիտական աստիճան ունեցողներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը՝ կապված նրանց գիտա-մանկավարժական մասնագիտական գործունեության հետ (օրինակ՝ պաշտպանությունից հետո կամ սահմանված ժամանակահատվածի ընթացքում պետք է տպագրել որոշակի քանակով գիտական հոդվածներ կամ սահմանված ժամանակահատվածում իրականացնել մանկավարժական գործունեություն)։

Ձեւավորել այնպիսի համակարգ, որտեղ ՊՆ-ն եւ գիտական հաստատությունները շահագրգռված կլինեն համաձայնության գալ համատեղ հետազոտական նախագծերի շուրջ եւ այդ նախագծերում կներգրավեն բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի՝ տարկետում չունեցող շրջանավարտներին: Այն դեպքում, երբ ՊՆ-ն չի կարողանա ապահովել այս կատեգորիայի՝ ուսման հաջորդ փուլ ընդունված ուսանողների գիտելիքների նպատակային կիրառումը ծառայության ընթացքում, ՊՆ-ն կպարտավորվի առաջարկել այնպիսի ծառայություն, որի ընթացքում ուսանողները կկարողանան շարունակել մագիստրոսական եւ ասպիրանտական կրթությունը բուհերում եւ գիտական հաստատություններում: Սա կշահագրգռի ՊՆ-ին հնարավորին կարճ ժամկետներում պայմաններ ստեղծել ուսանողների գիտելիքները նպատակային կիրառելու համար:
Հիմնվելով մեր մասնագիտական փորձառությանը, վստահեցնում ենք ձեզ, որ առանց վերոնշյալ փոփոխությունների, կրթության եւ գիտության ոլորտը կկրի անդառնալի կորուստներ։

Վերջում գիտաշխատողներն ու դասախոսները ներկայացրել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովին եւ Կառավարությանը ուղղված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններով բաց նամակի թվով 120 ստորագրությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Փաստ». Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կթակեն
23 Նոյեմբերի 2017 - 10:03
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքի բնակիչների միայն 30%–ն է ապահովված վառելիքով։ Բնակիչների զգալի մասը վառելիք դեռ չունի։
«Ժամանակ». Իրանը Հայաստանի առաջ բարձրացնում է գազի խնդիրը
23 Նոյեմբերի 2017 - 09:59
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարիչ-տնօրեն Համիդ Ռեզա Արաղին երեկ հյուրընկալվել է Հայաստանի կառավարությունում եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկել նրա Իրան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
«ՀԺ». Ձեզ քի՞չ են մեր «Սմերչերն» ու «Իսկանդերները». սովորություն է դառնում Հայաստանին «խայթելը»
23 Նոյեմբերի 2017 - 09:54
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ողողված էին ռուսական պետական «Զվեզդա» հեռուստաընկերության «Կանխատեսումներ» վերլուծական հաղորդաշարի Հայաստանի մասին արված մեկնաբանություններով:
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Արսենյան ընտանիքը. Ջերմուկի քաղաքապետի ընտրություններում նրանց փողը կհոսի գետի նման
23 Նոյեմբերի 2017 - 09:48
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի դրամական միջոցները տարեցտարի աճում են:
«Հրապարակ». ԱԺ խցկ­ված ու ոչինչ չանող զանգվածը դուրս կմնա. աշխատակազմը կկրճատվի
23 Նոյեմբերի 2017 - 09:46
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղե­կավարն ու նախա­գահը որոշել են ատեստացիա անցկացնել աշխատակազմում և ազատվել հին «բալաստից»:
«Ժողովուրդ». Ո՞ր արժանիքի համար է Տարոն Մարգարյանը պարգեւատրել տրանսպորտի վարչության պետին. կա ենթադրություն
23 Նոյեմբերի 2017 - 09:30
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ 100 հազարական դրամ պարգեւատրում են ստացել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության 7 աշխատակիցներ՝ պետից մինչեւ գործավար:
«168 ժամ». Պատերազմ սկսելու համար Ադրբեջանը սպասում է ԵՄ տեղեկանքին
23 Նոյեմբերի 2017 - 09:25
«168 ժամ» թերթը գրում է. «Ադրբեջանը այդքան էլ հետաքրքրված չէ ԵՄ-ին միանալու հարցով, նրան պետք է ԵՄ աջակցությունը՝ Արցախում պատերազմ սկսելու համար: Հարցն այն է, թե ԵՄ-ն կտա՞ այդ տեղեկանքը, թե՞ ոչ»,- երեկ հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստեփան Սաֆարյանը:
«Փաստ». Փոխմարզպետն ունի երկուական հողամաս ու առանձնատուն
23 Նոյեմբերի 2017 - 09:13
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Խաչատուր Վարագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«ՀԺ». Ձվի գինը հասավ 90 դրամի. խանութներում իրարանցում է
23 Նոյեմբերի 2017 - 09:03
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի սուպերմարկետներում ձվի վաճառքի բաժիններում վերջին օրերին ակտիվ շարժ է նկատվում: Խանութների աշխատակիցներն օրվա մի զգալի մասն անցկացնում են ձվի նոր խմբաքանակները տաղավարներում տեսակավորելու վրա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1070
 
Լրահոս`