Facebook   Twitter
 
«Հրապարակ». Դավթաշենի կամրջից նետված երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր. նա շատ պարտքեր է ունեցել

«Հրապարակ». Դավթաշենի կամրջից նետված երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր. նա շատ պարտքեր է ունեցել

15 Նոյեմբերի 2017 - 08:52
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Դավթաշենի կամրջից ցած նետված 39-ամյա Ա․ Հ․-ն հայտնի բժիշկների ընտանիքից էր։
Մահացածի հայրը հայտնի վիրաբույժ է, դոկտոր-պրոֆեսոր, Հայաստանի առաջին ներստամոքսային PH-չափագրման լաբորատորիայի հիմնադիրը, ով 1987-ին «Էրեբունի» ԲԿ-ում հիմնադրել է առաջին մասնագիտացված վիրաբուժական ինֆեկցիաների բաժանմունքը: Մայրը եւս բժշկուհի է, հորաքույրը՝ քիթ-կոկորդի մասնագետ, որդին՝ վիրաբույժ։

Հայտնի բժիշկներ են եղել նաեւ մահացածի պրոֆեսոր պապն ու տատը։ Դա է պատճառը, որ ողջ բժշկական աշխարհը ներկա էր նրանց վաղաժամ մահացած որդու եւ թոռան հոգեհանգստին։

Մեր տեղեկություններով՝ երիտասարդն այդ քայլին դիմել է ֆինանսական խնդիրների պատճառով։ Նա գործարար էր, ասում են՝ պարտքեր է ունեցել տարբեր անձանց, գրավադրված գույք բանկերին՝ մի քանի հարյուր հազար դոլարի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արծվիկ Մինասյանը ձախողել է. սիգի պաշարները կարող են հասնել կրիտիկական կետի
20 Հունվարի 2018 - 11:16
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և նախարարության ենթակայության տակ գտնվող Սևան ազգային պարկի ղեկավարությունն ամբողջովին ձախողել են Սևանում ձկնորսության արգելքի ապահովումը, ինչը հարուցել է բարձրագույն ղեկավարության դժգոհությունը, և չի բացառվում, որ ազգային պարկում կլինեն լուրջ կադրային տեղաշարժեր։
«Ժամանակ». ԲՀԿ-ականները սատարելու են նախագահի՝ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին. ո՞րն է հիմնավորումը
20 Հունվարի 2018 - 09:35
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ ՀՀԿ նախագահի թեկնածուին սատարելու հարցում դեռեւս որոշում չունեն, թե ինչպես են քվեարկելու, սակայն «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կուսակցության ներսում որոշումն արդեն կայացված է՝ ԲՀԿ-ականները կողմ կքվեարկեն։
«168 ժամ». Կրակովում բազում պայմանավորվածություններ են ձեռք բերվել
20 Հունվարի 2018 - 09:25
«168 ժամ» թերթը գրում է. «Կրակովյան բանակցությունները, ի զարմանս շատ փորձագետների, պաշտոնական մակարդակում դրական ելք ունեն:
«Ժամանակ». «Մինչեւ ապրիլ լռեք». Կարեն Կարապետյանի թիմակիցները գործարք են առաջարկում
20 Հունվարի 2018 - 09:16
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցները հանդիպումներ են կազմակերպում այն քաղաքական գործիչների ու քաղաքագետների հետ, որոնք հանդես են գալիս Կարեն Կարապետյանի գործունեության քննադատությամբ:
«Ժողովուրդ». Ալավերդու քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը կապ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ. մանրամասներ
20 Հունվարի 2018 - 09:09
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս իրավապահները ձերբակալեցին ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու կասկածանքով:
«Հրապարակ». Արմեն Սարգսյանը աղմկոտ շոուների մեծ սիրահար է. ժամանակին անգամ երգչուհի Շերին էր բերել Հայաստան
20 Հունվարի 2018 - 09:08
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանն աղմկոտ շոուների, փիառի սիրահար է։ Բոլորը հիշում են արքայազն Չարլզի երկօրյա այցը Հայաստան՝ 2013թ․ մայիսի 28-ին, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուրի կարգավիճակում:
«Հրապարակ». Ծառուկյանը վստահելի մարդկանց դեֆիցիտ ունի. նա իր բիզնեսները հանձնում է դուստրերին
20 Հունվարի 2018 - 09:06
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը կա՛մ վստահելի մարդկանց դեֆիցիտ ունի, կա՛մ որոշել է ժամանակից շուտ սերնդափոխոթյուն իրականացնել՝ իր բիզնեսի կառավարումը հանձնելով զավակներին։
«Փաստ». Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար
20 Հունվարի 2018 - 09:05
«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան էլ վարչապետը հայտարարում է, որ ամենատարբեր ոլորտներում վերացվում են մոնոպոլիաները եւ ցանկացած մարդ ցանկացած ապրանք կարող է ներկրել ու վաճառել, միեւնույն է՝ ներկրողների միջեւ պայքար է գնում հանուն մոնոպոլիայի:
«Ժամանակ». Չորրորդ նախագահը շրջեց իրավիճակը
20 Հունվարի 2018 - 09:04
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական կառավարման մոդելի անցումից հետո, որ տեղի ունեցավ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությամբ, Հայաստանի նախագահի պաշտոնի շուրջ կենտրոնացած հանրային եւ քաղաքական ավանդական «ինտրիգը» տեղափոխվեց վարչապետի ուղղությամբ, հատկապես Սերժ Սարգսյանի հնարավոր հավակնության գործոնի ազդեցությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1124
 
Լրահոս`