Facebook   Twitter
 
«Ժամանակ». Մոսկովյան կանգառ եվրոպական երթից առաջ. Պուտինը սկզբունքային է

«Ժամանակ». Մոսկովյան կանգառ եվրոպական երթից առաջ. Պուտինը սկզբունքային է

15 Նոյեմբերի 2017 - 09:06
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը վաղն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա: Այցի պաշտոնական առիթը Տրետյակովյան պատկերասրահում «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունն է, որին մասնակցելու են Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները:
Սպասվում է նաեւ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: «Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը եւ երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը եւ տարածաշրջանային արդի խնդիրներին»,- ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում կարծիք են հայտնում, որ Սարգսյանի մոսկովյան այցն իրականում կապված է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի հետ, որի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի 24-ին` Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:

Իհարկե, հեռու ենք այն պարզունակ մտքից, որ կարող է կրկնվել 2013-ի նախադեպը, երբ Մոսկվան «կացնային» տարբերակով չեղարկեց Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը` Հայաստանին պարտադրելով անդամակցություն Մաքսային միությանը: Հիմա վիճակն արմատապես տարբեր է ու դրա վկայությունը թերեւս այն է, որ Երեւանն ու Բրյուսելն արդեն նախաստորագրել են փաստաթուղթը, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Մոսկվայի գիտության: Այսօրվա հիմնական առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի ու Եվրամիության միջեւ համագործակցությունը լոկալ դրսեւորում ունի եւ չի տեղավորվում, այսպես կոչված, մեծ փաթեթի մեջ` ինչպես 2013թ-ին էր, երբ Հայաստանը, ըստ էության, դարձավ Կրեմլի հակաուկրաինական ագրեսիայի առաջին թիրախը, այլ խոսքով` ճնշելով Սերժ Սարգսյանին, Մոսկվան առավելապես նպատակ ուներ վախեցնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի աչքը:

Բացի այդ, հիմա Հայաստանը ԵՏՄ անդամ է ու, անկախ այն հանգամանքից, որ շրջանակային համաձայնագիրը խիստ կարեւոր է Հայաստանի համար` այն չի ենթադրում Հայաստանի ապագա անդամակցություն Եվրամիությանը: Ավելին, Մոսկվայում թերեւս վստահ են, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը բովանդակային հարթության վրա Հայաստանում չի իրագործվի` այսպիսով անսասան պահելով քրեաօլիգարխիայի իշխանությունը, ինչը ռուսական ազդեցության կարեւոր երաշխիք է:

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանը չի խոչընդոտելու Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանն ու այս անգամ, կարծես թե, գործընթացի հիմնական ռիսկերը պայմանավորված չեն ռուսական գործոնով: Սրանով հանդերձ` Պուտինի համար խիստ սկզբունքային է, որ Բրյուսել տանող Սերժ Սարգսյանի ճանապարհն անցնի Մոսկվայով: Պուտինի համար խիստ էական է Բրյուսելին հասկացնել, որ Հայաստանի անգամ եվրոպական քաղաքականությունը, ձգտումները վերահսկվում, ուղղորդվում են Մոսկվայի կողմից:

Իհարկե, այս համատեքստը էապես նվազեցնում է Հայաստանի սուբյեկտությունը` նույնիսկ Բրյուսելին հուշելով Հայաստանի հետ կապված հարցերում առաջնային համարել Մոսկվայի կարծիքը: Սակայն սա է այսօրվա իրականությունը եւ պատահական չէ, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հետեւողականորեն պնդում են, որ պետք չէ եվրաինտեգրումը հակադրել հայ-ռուսական հարաբերություններին, այլ խոսքով` դիտարկել ապագաղութացման համատեքստում: Մոսկվան ամեն ինչ արել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի քաղաքական նշանակությունը նսեմացնելու համար եւ, մեծ հաշվով, դա նրան հաջողվել է Հայաստանի իշխանության վախվորած քաղաքականության հետեւանքով:

Իհարկե, Պուտին-Սարգսյան վաղվա հանդիպման օրակարգը ավելի տարողունակ է, եթե հաշվի առնենք, որ հաջորդում է Պուտին-Էրդողան հանդիպմանը եւ նախորդում է Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցին: Մյուս կողմից` երեկ ռուսաստանահայ բիզնեսը հայտարարել է Հայաստանում մեկ միլիարդ դոլար ներդրում անելու պատրաստակամության մասին, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի բարձր իշխանության գիտության, ըստ այդմ` Պուտինն ու Սարգսյանը կքննարկեն նաեւ հարցերի շրջանակ, որը վերաբերում է 2018-ի համատեքստին:

Այնուամենայնիվ, վաղը մեկնարկում է Սերժ Սարգսյանի եվրոպական երթը, որն անցնում է Մոսկվայով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
«Ծաղիկ Ռուբոն» խիստ անցողիկ տեղում «բարգավաճելու» հույս ունի
20 Հոկտեմբերի 2018 - 09:58
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հրապարակ». Անգամ Ավշարի Գրիգորյանների երբեմնի կամակատարներն են թեքվել Նիկոլականների կողմը
20 Հոկտեմբերի 2018 - 09:48
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում, պարզվում է, նախկին իշխանության սատելիտները ճամբարափոխ են եղել։ Օրինակ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, որին այդ պաշտոնին հասցրել է Հովիկ Աբրահամյանը, Գարիկ Սարգսյանին մարզպետ նշանակելու օրվանից նրան «անմնացորդ ծառայելու» երդում է տվել, իսկ որդին՝ ԱԻՆ աշխատակից Նարեկը, մարզպետի հետեւից ման է գալիս։
«168 ժամ». Համոզե՞լ են, ճնշե՞լ են, թե՞ պարտադրել. «համոզողների» մեջ է եղել նաեւ Վլադիմիր Գասպարյանը
20 Հոկտեմբերի 2018 - 09:40
«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ ԱԺ մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն ստորագրեցին, որում ասվում էր. «Պաշտպանում ենք 2018 թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի, եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:
«Ժամանակ». Վերջին շանսից զրկվեցին. Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները
20 Հոկտեմբերի 2018 - 09:28
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեղյալ է համարել պատգամավորների նոյեմբեր ամսվա բոլոր գործուղումները:
«Փաստ». ՀՀԿ–ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել
20 Հոկտեմբերի 2018 - 09:23
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ–ական թաղապետներից ոմանք, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել, հույս են փայփայում, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց չի ազատի աշխատանքից: Ու որպեսզի իրենց աշխատանքը, աթոռն ու պաշտոնը չկորցնեն, բավականին ակտիվացել են:
«Հրապարակ». «Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ եմ ասել». ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին հիշեցրել են պիտակները
20 Հոկտեմբերի 2018 - 09:22
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին երկար է տեւել եւ բուռն։ Ընտրական օրենսգրքից հետո քննարկվել է վերջին շրջանում ՀՀԿ-ն լքածների հարցը։ ԳՄ-ականները ցանկացել են իմանալ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը, հիշեցրել են՝ երբ Սասուն Միքայելյանը լքեց ՀՀԿ-ն, նրան անվանեցիք «դավաճան», Շիրակ Թորոսյանին՝ «թուլամորթ», Ցոլակյանին՝ «առնետ»։
«Ժողովուրդ». Բարսեղ Բեգլարյանի գործը իրավապահնների գլխին պատուհաս է դարձել. ի՞նչ է նա պատմել. մանրամասներ
19 Հոկտեմբերի 2018 - 09:48
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունը ավարտվել է, սակայն դատելով մինչ այս տեղի ունեցած զարգացումներից` այս գործը իրավապահ մարմինների գլխին պատուհաս է դարձել:
«Ժամանակ». Ծառուկյանի ռեստարթը. Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում
19 Հոկտեմբերի 2018 - 09:37
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանը հայտարարել էր, որ վայր է դնում թերթի խմբագրի պարտականությունները եւ պատրաստվում է մտնել քաղաքականություն:
Մարտավարական նահա՞նջ, թե՞ կառուցողականության ձգտում. ինչո՞ւ Փաշինյանը որոշեց քանդել բարիկադները. «Փաստ»
19 Հոկտեմբերի 2018 - 09:23
«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1379
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետի լայվը հարցը «դզելու՞ է». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր