Facebook   Twitter
 
Իրաքի խորհրդարանում 9 տարեկան աղջիկների հետ ամուսնությունները թույլատրող օրինագիծ է ներկայացվել

Իրաքի խորհրդարանում 9 տարեկան աղջիկների հետ ամուսնությունները թույլատրող օրինագիծ է ներկայացվել

15 Նոյեմբերի 2017 - 09:16
Իրաքի խորհրդարանում քննարկման է դրվելու մի օրինագիծ, որը կթույլատրի 9 տարեկան աղջիկների հետ ամուսնանալ, հաղորդում է Independent-ը:
Ընդունման դեպքում օրենքը կիրառվելու է միայն երկրի շիիթների շրջանում:

Օրինագիծը 40 պատգամավորների աջակցությամբ խորհրդարան է ներկայացվել է անցյալ շաբաթ, սակայն դրա հաստատման համար անհրաժեշտ է 165 խորհրդարանականների ձայներ: Չնայած քիչ հավանական է, որ օրինագիծը լայն աջակցություն ստանա, այնուամենայնիվ, ՄԱԿ-ը եւ տարածաշրջանի տարբեր իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են առաջարկված օրինագիծը:

Ի դեպ, օրինագծի նոր տարբերակից, ամուսնության ընթացքում բռնաբարության օրինականացման մասին առաջարկը հանվել է:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թայվանում ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, կան զոհեր
21 Հոկտեմբերի 2018 - 16:28
Թայվանում ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետեւանքով 3 մարդ է զոհվել, հայտնում է «Գազետան»՝ վկայակոչելով United Daily News-ը։
Հրապարակվել է Կերչի քոլեջում 21 մարդու կյանք խլած հարձակման պահի տեսագրությունը (Տեսանյութ)
21 Հոկտեմբերի 2018 - 14:16
«Վեստի Ղրիմ» հեռուստաալիքը հրապարակել է տեսահսկման խցիկների ֆիքսած կադրերը, որոնք ցույց են տալիս Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում Վլադիսլավ Ռոսլյակովի կողմից իրականացված արյունալի հարձակման պահը:
Ռուսաստանը դատապարտել է ՄՓՀՀՊ-ից դուրս գալու ԱՄՆ ծրագրերը
21 Հոկտեմբերի 2018 - 13:00
Ռուսաստանը դատապարտում է ԱՄՆ նոր գործողությունները, որը փորձում է շանտաժով Մոսկվայից զիջումների հասնել ռազմավարական կայունության ոլորտում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու Վաշինգթոնի ծրագրերը (ՄՓՀՀՊ):
ԱՄՆ-ում 612 000 դոլարով եզակի լուսնային երկնաքար է վաճառվել
21 Հոկտեմբերի 2018 - 11:40
Աֆրիկայի հյուսիսարևմտյան շրջանի անապատում 2017-ին հայտնաբերված լուսնային երկնաքարն աճուրդի է հանվել ամերիկյան Բոստոն քաղաքում: RR Auction աճուրդի տան հաղորդմամբ՝ լոտը վաճառվել է 612 500 դոլարով:
Հարյուրավոր ամերիկացի կանայք գինեկոլոգին մեղադրել են ոտնձգությունների և ռասիզմի մեջ
21 Հոկտեմբերի 2018 - 10:25
ԱՄՆ-ում 93 կին դատական հայց է ներկայացրել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի դեմ այն բանի համար, որ ինստիտուտը անտեսել է գինեկոլոգ Ջորջ Թինդալի կողմից տարիներ շարունակ ուսանողական բժշկական կենտրոնի հիվանդների նկատմամբ բռնության բողոքները՝ հաղորդում է Associated Press-ը:
Աֆղանստանում ընտրությունների առաջին օրը շուրջ 200 հարձակման հետեւանքով սպանվել է 38 մարդ
21 Հոկտեմբերի 2018 - 10:23
Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունների առաջին օրը շուրջ 200 հարձակման հետեւանքով սպանվել է 27 խաղաղ բնակիչ եւ անվտանգության ծառայության 11 աշխատակից, փոխանցում է Associated Press-ը:
Բուշի դուստրը խոսել է Սպիտակ տան ուրվականների մասին
21 Հոկտեմբերի 2018 - 09:38
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի դուստր Ջեննա Բուշ-Հաջերը հայտարարել է, որ Սպիտակ տանը հանդիպել է ուրվականների: Հաղորդում է Huffington Post- ը:
Կոլումբիայում ուղղաթիռի վթարի հետեւանքով չորս զինծառայող է զոհվել
21 Հոկտեմբերի 2018 - 00:05
Կոլումբիայում վթարի է ենթարկվել Black Hawk ուղղաթիռը, որը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի գործողություններ էր իրականացնում՝ գրում է RT-ն։
Ալյասկայի մերձակայքում անոմալ շոգեր են սկսվել
21 Հոկտեմբերի 2018 - 00:02
Խաղաղ օվկիանոսի ջրերի մի մասը Ալյասկայի մերձակայքում անսովոր բարձր ջերմաստիճան ունի՝ տեղեկացնում է Replyua.net-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4129
 
Լրահոս`