Facebook   Twitter
 
Զիմբաբվեի զինորականները հերքել են պետական հեղաշրջման մասին տեղեկությունները

Զիմբաբվեի զինորականները հերքել են պետական հեղաշրջման մասին տեղեկությունները

15 Նոյեմբերի 2017 - 09:45
Զիմբաբվեի զինվորականները հայտարարել են, որ երկրի մայրաքաղաք Հարարեում իրենց գործողությունները «կառավարության ռազմական գրավում» չեն, դրանք ուղղված են «հանցագործների» դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զիմբաբվեի բանակի ներկայացուցիչն ուղերձում նշել է, որ զինվորականների գործողություններն ուղղված են «հանցագործություններ կատարած մարդկանց դեմ, որոնք երկրում սոցիալական եւ տնտեսական ճգնաժամ են առաջացնում»:

«Հենց մեր առաքելությունն ավարտենք, ակնկալում ենք, որ իրավիճակը նորմալ հուն կվերադառնա»,- նշված է զինվորականների հայտարարության մեջ: Հեռուստաուղերձում բանակի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ երկրի նախագահ Ռոբերտ Մուհաբեն եւ նրա ընտանիքը անվտանգության մեջ են:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Զիմբաբվեի զորամասերից Հարարե է շարժվում զրահատեխնիկայի շարասյուն: Չհաստատված տեղեկություններով՝ զինվորականները գրավել էին հեռուստակենտրոնը եւ մայրաքաղաքում պայթյուններ էին որոտացել:

Նոյեմբերի սկզբին երկրի նախագահ 93-ամյա Ռոբերտ Մուհաբեն հեռացրել էր իր տեղակալ Էմերսոն Մնանհագվային, որը նախագահի պաշտոնի հավանական ժառանգորդն էր համարվում եւ վայելում էր զինվորականների աջակցությունը:

Երկուշաբթի բանակի գլխավոր շտաբի ղեկավար Կոնստանտին Չիվենգան նախագահին կոչ էր արել դադարեցնել իշխող կուսակցության շարքերի զտումները, որից Մնանգավային հեռացրել էին:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Google-ի աշխատակիցները բողոքում են Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկման դեմ
17 Օգոստոսի 2018 - 09:35
Ամերիկյան Google ընկերության ավելի քան հազար աշխատակիցներ ստորագրել են նամակ, որտեղ իրենց բողոքն են արտահայտել Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկման դեմ, հաղորդում է Gizmodo-ն:
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
17 Օգոստոսի 2018 - 09:29
Ճապոնական Իվոձիմա (Իո) կղզու մոտակայքում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է korrespondent.net կայքը՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությանը հղումով:
«Այլևս երբեք չեմ վերադառնա Գերմանիա»․ Իրաքից փախած եզդի կինը Շտուտգարդի փողոցներում հանդիպել է իրեն առևանգած ԻՊ ահաբեկչին
17 Օգոստոսի 2018 - 00:00
Իրաքից Գերմանիա արտագաղթած եզդի կինը, ով տարիներ առաջ հրաշքով կարողացել էր փրկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ձեռքից, Շտուտգարտ քաղաքում պատահականորեն հանդիպել է Իրաքում իրեն առևանգած ԻՊ-ական ահաբեկչին։
Ստամբուլի հայաբնակ Քընալը կղզում հայ երեխայի առևանգման փորձ է կատարվել
16 Օգոստոսի 2018 - 23:45
Ստամբուլի Քընալը կղզում հայ երեխայի առևանգման փորձ է իրականացվել, որը խուճապի պատճառ է դարձել հայաշատ կղզում, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»։
Մեգան Մարքլն ու արքայազն Հարին աֆրիկացի աղջնակի են որդեգրելու. ԶԼՄ–ներ
16 Օգոստոսի 2018 - 22:45
Բրիտանացի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, նախատեսում են որդեգրել վեց ամսական աֆրիկացի աղջնակի, որին տեսել են մանկատներից մեկում, իրենց մեղրամիսի ժամանակ։
Կոնգոյում Էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը հասել է 42-ի
16 Օգոստոսի 2018 - 22:08
Կոնգոյի հանրապետությունում արդեն 42 մարդ է մահացել Էբոլայի վիրուսի տարածման պատճառով, գրում է Daily Nation-ը։
Ասադն ու իր կինն Արևելյան Ղուտայում այցելել են ահաբեկիչների կողմից լքված «մահվան» թունելը
16 Օգոստոսի 2018 - 21:50
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն իր տիկնոջ՝ Ասմա Ասադի հետ միասին այցելել է Արևելյան Ղուտայում ահաբեկիչների կողմից լքված թունելներից մեկը, որն այժմ վերածվել է գեղանկարչական ցուցահանդեսի, գրում է РИА Новости գործակալությունը։
Ավստրալիայից սենատոր. Ցեղասպանության սարսափը չի կարող և չպետք է արհամարհվի
16 Օգոստոսի 2018 - 20:55
Ավստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում ելույթ է ունեցել՝ հույս հայտնելով, որ Ավստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգությունը ճանաչելու և հատուցելու նվիրական գործին, ինչպես իր նախահայրերն են արել 100 տարի առաջ՝ նրանց սնունդ տրամադրելով, աջակցություն և օգնություն ցուցաբերելով:
Մակրոնն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները
16 Օգոստոսի 2018 - 20:51
Թուրքիայում տնտեսական կայունությունը կարեւոր նշանակություն ունի Ֆրանսիայի համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով նախագահական աշխատակազմում իր աղբյուրներին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3895
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետի 100 օրը. հաշվետվություն, թե հաշվետվության իմիտացիա
Հասարակություն, Քաղաքական, Վերլուծական