Facebook   Twitter
 
Մադուրոն Կոլումբիայի նախագահին խորհուրդ է տվել կոկաին կուլ տալ

Մադուրոն Կոլումբիայի նախագահին խորհուրդ է տվել կոկաին կուլ տալ

15 Նոյեմբերի 2017 - 09:58
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեքշաբթի կրկին քննադատել է իր կոլումբիացի գործընկեր Խուան Մանուել Սանտոսին՝ նրան խորհուրդ տալով կոկաին կուլ տալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քննադատության պատճառը Կոլումբիայի սահմանած արգելքն է Վենեսուելա դեղերի ներմուծման վրա, որտեղ դեղորայքի պակաս կա: «Սանտոս, մենք այն չենք գնի Կոլումբիայում: Այդ դեղերն ինքդ կուլ տուր, իսկ մենք այն արդեն Հնդկաստանից ենք գնում: Կուլ տուր քո դեղերը, քո թմրանյութերը եւ քո կոկաինը»,- ասել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում:

Կոլումբիայի նախագահն առաջին անգամ չի արժանանում հարեւան երկրի պերճախոս ղեկավարի քննադատությանը: Այսպես՝ այս տարվա հուլիսին Մադուրոն Սանտոսին դավաճան էր որակել, որը խոնարհվում է արտասահմանյան ամեն ինչի առջեւ՝ լինելով կայսրությանը (ԱՄՆ) գերեվարված:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բեռլինում տասնյակ հազարավոր ցուցարարներ գյուղատնտեսական քաղաքականության փոփոխություն են պահանջում
20 Հունվարի 2018 - 23:16
Հունվարի 20-ին տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բեռլինի փողոցներ՝ բողոքելով երկրում գործող գյուղատնտեսական քաղաքականության դեմ, հաղորդում է DW-ն:
Հայտարարվել է Թրամփի հետ ընթրելու տոմսի արժեքը
20 Հունվարի 2018 - 22:36
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության մեկ տարվա առթիվ նրա մասնակցությամբ կազմակերպված ընթրիքին մասնակցելու տոմսի արժեքը մեկ զույգի համար սկսվում է 100 հազար դոլարից:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 17-ին
20 Հունվարի 2018 - 20:40
Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքը:
Թբիլիսիի դատարանը կալանավորել է ռեստորանում երեք մարդու դանակահարած երգչին
20 Հունվարի 2018 - 19:29
Թբիլիսի քաղաքային դատարանը կալանավորել է երգիչ Սաբա Սամուշիային, որը քաղաքի ռեստորաններից մեկում ծեծկռտուքի ժամանակ դանակահարել էր երեք մարդու, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել թուրքական տանկերն արդիականացնելու ծրագրին
20 Հունվարի 2018 - 19:16
Գերմանիան և Թուրքիան առաջին քայլերն են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման ճանապարհին, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը՝ հղում անելով գերմանական Der Spiegel ամսագրին:
Բարսելոնան պաշտոնական հայտարարություն է արել Գրիզմանի վերաբերյալ
20 Հունվարի 2018 - 17:53
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարություն է տարածել իսպանական ԶԼՄ-ներում վերջին օրերին քննարկվող այն լուրերի մասին, թե կատալոնական ակումբը համաձայնության է եկել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ.
Մահմդականների մկրտության սառցափոսը զայրացրել է օգտատերերին
20 Հունվարի 2018 - 15:53
Թաթարստանում սառցափոս են պատրաստել կիսալուսնի պատկերով: Լուսանկարները «Վկոնտակտե»-ում եւ «Instagram»-ում հրապարակել է թաթարական շանսոնե Զուլֆատ Զինուրովը, գրում է Lenta.ru-ն:
Ուժեղ փոթորիկը Սոչիում ավերածությունների պատճառ է դարձել
20 Հունվարի 2018 - 15:17
Ուժեղ փոթորիկը զգալի ավերածություններ է պատճառել Սոչիի ծովափնյա օլիմպավանին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3141
 
Լրահոս`