Facebook   Twitter
 
«Առավոտ». ՀՀ–ում նույնասեռական զույգերի օրինական ամուսնություն հնարավոր չէ. ԱՆ

«Առավոտ». ՀՀ–ում նույնասեռական զույգերի օրինական ամուսնություն հնարավոր չէ. ԱՆ

15 Նոյեմբերի 2017 - 09:59
«Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնության անդամները հայտարարում են, որ նոր Քրեական օրենսգրքի 197–րդ հոդվածը վտանգավոր է մեր հասարակության համար։
Օրերս այս նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանն ասել էր, որ նոր օրենսգրքի 197–րդ հոդվածով, որը վերաբերում է խտրականության դրսևորումներին, մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու Այվազյանի ձևակերպմամբ` սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն դրսևորելու համար։

Ըստ Այվազյանի` այս նոր օրենսգրքով ԼԳԲՏ համայնքին վերաբերող միջոցառումները` նույնասեռական ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, գեյ–շքերթները խոչընդոտելու դեպքերը, եթե քաղաքացիները փորձեն խոչընդոտել, կդիտարկվեն խտրականություն և կենթարկվեն քրեական պատասխանատվության։

Երեկ էլ նույն նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանն է նմանատիպ կարծիք հայտնել` պնդելով, որ ԼԳԲՏ համայնքի անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դեպքում քաղաքացին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։

Aravot.am –ը արդարադատության նախարարությունից խնդրեց պարզաբանել նշված նախաձեռնության անդամների հայտարարությունները և տեղեկացնել` արդյոք ՀՀ–ում օրենքով թույլատրելի են նույնասեռական ամուսնությունները։

Ըստ նախարարության. «ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով առաջարկվող 197–րդ հոդվածը արգելում է մարդու իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի ուղղակի կամ անուղղակի խախտելը, այդ թվում` կախված սեռական կողմնորոշումից։

Սակայն խոսք չի կարող լինել նույնասեռական ամուսնությունների և երեխաների որդեգրման մասին, քանի որ նույնասեռական ամուսնություններն արգելվում են ՀՀ Սահմանադրությամբ։

ՀՀ–ում նույնասեռականների զույգերի օրինական ամուսնությունը հնարավոր չէ։ ՀՀ Սահմանադրության 35–րդ հոդվածը հստակ նախատեսում է, որ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Իրատես». Թեժ պայքար ընդդիմության «թափուր աթոռը» զբաղեցնելու համար
23 Հոկտեմբերի 2018 - 10:03
«Իրատես» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում սեփական տեղն ու դիրքը հաստատել են փորձում հայտնի ու անհայտ ուժեր:
Արմեն Գևորգյանը ընտանիքի անդամներին հանել է Հայաստանից. «Ժամանակ»
23 Հոկտեմբերի 2018 - 10:00
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի օֆշորային սկանդալի հետ կապված գործերը այնքան են վատացել, որ նա իր ընտանիքի անդամներին Հայաստանից հանել է։
«Իրավունք». Կապանի հաղթած քաղաքապետին առաջարկել էին անդամագրվել ՔՊ-ին
23 Հոկտեմբերի 2018 - 09:46
«Իրավունք» թերթը գրում է.
Արագածոտնի նորանշանակ մարզպետը կադրային փոփոխություններ է սկսում. «Ժողովուրդ»
23 Հոկտեմբերի 2018 - 09:40
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն առաջիկայում պատրաստվում է փոփոխություններ կատարել մարզպետարանում, թեև դրանք կադրային ջարդ չի շտապում անվանել:
Բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյան. ինչպես է հայրը որդուն գործի տեղավորել. «Ժողովուրդ»
23 Հոկտեմբերի 2018 - 09:33
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում գտնվող Հայաստանում բանակից խուսափելը, թերեւս, ամենապարսավելի արարքներից է:
«Փաստ». Լոռու նորանշանակ մարզպետի ունեցվածքը
23 Հոկտեմբերի 2018 - 09:28
«Փաստ» թերթը գրում է.
Անասնագողության համար դատապարտվածը գյուղապետ է ընտրվել. «Ժողովուրդ»
23 Հոկտեմբերի 2018 - 09:19
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1381
 
Լրահոս`