Facebook   Twitter
 
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ

15 Նոյեմբերի 2017 - 10:15
Միացյալ Նահանգներ այցի շրջանակում նոյեմբերի 13-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան։
Աշխարհի լավագույն համալսարանների շարքին դասվող կրթօջախի Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական կազմի առջև Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի բանակաշինության և այս փուլում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ «Ազգ-բանակ» հայեցակարգն ու դրա ներդրումը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային այլ խնդիրների։ Դասախոսության ավարտին ներկաները հարցեր են ուղղել նախարար Սարգսյանին։

Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի հետ։

Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում, որտեղ Վիգեն Սարգսյանը պատասխանել է Միացյալ Նահանգների առաջատար հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Նախարարը մանրամասն անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի առավելություններին և ներկայացրել զինված ուժերում իրականացվող ծրագրերը։

Վիգեն Սարգսյանը պատասխանել է հայկական բանակի սպառազինմանը, մարտական դիրքերում ընթացող ինժեներական և տեխիկական հագեցման աշխատանքներին, ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերին, սահմանային իրադրությանը, ապրիլյան պատերազմից հետո արված հետևություններին, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին ու կարգավորման հեռանկարներին վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։

Նոյեմբերի 13-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում։ Հայկական կազմակերպությունների ղեկավարների, համայնքային գործիչների հետ հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը, համայնքի մեծաթիվ ներկայացուցիչների առջև հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է հայկական բանակի արդիականացման ծրագրերին։ Պաշտպանության նախարարը, մասնավորապես, խոսել է բանակի մարտունակության և զինվորական ծառայության գրավչության բարձրացման, ռազմարդյունաբերության զարգացման, ռազմակրթական ծրագրերի բովանդակային փոփոխությունների, գիտելիքահենք բանակի ձևավորման անհրաժեշտության և մի շարք այլ խնդիրների մասին։

Վիգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է առաջնագծում իրականացվող աշխատանքները, նոր զինատեսակների ձեռքբերման առաջնահերթությունները՝ խելացի սպառազինման համատեքստում, զինված ուժերում իրականացվող լայնածավալ սոցիալական ծրագրերը, ներկաներին պատմել նոր, գերժամանակակից զինվորական հոսպիտալի ստեղծման հեռանկարների և շաբաթներ անց բացվող «Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի» մասին։

Պաշտպանության նախարարն իր ելույթում խոսել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի` Դիլիջան տեղափոխության մասին, վստահեցնելով, որ ռազմակրթական այդ հաստատությունը վերածվում է Հայաստանի լավագույն ավագ դպրոցի, ինչն առաջին քայլն է՝ ռազմակրթության ողջ համակարգը կտրուկ արդիականացնելու ճանապարհին։

Ելույթի ավարտին Վիգեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ ավարտվել է։ Պատվիրակությունը մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Էջմիածնում ընտրողի մոտ 2 քվեաթերթիկի և Հրազդանում կրկնաքվեարկության դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում
21 Հոկտեմբերի 2018 - 18:12
ՏԻՄ ընտրությունների ընթացքում Էջմիածնում և Հրազդանում ընտրախախտումների վերաբերյալ Դատախազության հանձնարարականով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
«Լավ առիթ է՝ շտկելու թերությունները». Տիգրան Մուկուչյանը Էջմիածնում է․ շրջայց է կատարում
21 Հոկտեմբերի 2018 - 18:09
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այցելել է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաք եւ շրջել տեղամասային ընտրական հանձնաժողովներով։
Մեքենաներով շարժ ենք նկատել, խոսել ենք համապատասխան մարմինների հետ. Արմավիրի քաղաքապետի թեկնածու Խուդաթյան
21 Հոկտեմբերի 2018 - 17:28
Արմավիրում խախտումների մասին ահազանգեր դեռեւս չկան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ կուսակցության անդամ, Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը։
Ապարանում ավանդական Խաչադրման խաչքավորը Ղրիմի Արտակն էր․ պաշտոնյաներն այս տարի չեն մասնակցել միջոցառմանը
21 Հոկտեմբերի 2018 - 17:16
Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ամենամյա Խաչադրման արարողությունը։
Այս շաբաթ կլսեք կադրային փոփոխությունների մասին. Հայկ Մարության
21 Հոկտեմբերի 2018 - 17:03
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մասնակցել է «Էրեբունի 2800» հուշարձանի բացմանը և շնորհավորել երևանցիներին տոնի կապակցությամբ:
Արմավիրի մարզպետի ծառայողական մեքենան շահագործվում է կիրակի ՝ ոչ աշխատանքային օրով՝ ընտրությունների ժամանակ (Տեսանյութ)
21 Հոկտեմբերի 2018 - 16:52
Արմավիր քաղաքում քաղաքապետի ընտրություններ են։ Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես է Արմավիրի մարզպետին սպասարկող Toyota Prado մակնիշի ծառայողական ավտոմեքենան՝ 055 LL 55 պետհամարանիշով, շրջում քաղաքում, ընտրատեղամասերի տարածքներում։
Էթանք մեր տուն, ձեզ հյուրասիրեմ. Սասուն Միքայելյանի ավագ որդին՝ լրագրողներին (Տեսանյութ)
21 Հոկտեմբերի 2018 - 16:45
Սասուն Միքայելյանի ավագ որդին՝ Մեխակ Միքայելյանը պատասխանելով լրագրողների այն հարցին թե 24 ամյա քաղաքապետի թեկնածուն նրա եղբայրը արդյո՞ք կկարողանա կառավարել քաղաքը, Մեխակը պատասխանել է. «Կկառավարի մի տարի հետո բոլորդ կտեսնեք»:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանի առթիվ
21 Հոկտեմբերի 2018 - 16:41
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Միջադեպ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Լևոն Ստեփանյանի ազգականների և անձնագրայինի աշխատակիցների միջև (Տեսանյութ)
21 Հոկտեմբերի 2018 - 16:40
Հրազդանի ընտրատեղամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել: Երկու տարեց մարդ եկել են ընտրության և նրանց անունները չի եղել ցուցակում, եղել է միայ նրանց հարազատների տվյալները միայն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15407
 
Լրահոս`