Facebook   Twitter
 
Հրապարակվել է 500 ամենաազդեցիկ մուսուլմանների ցանկը

Հրապարակվել է 500 ամենաազդեցիկ մուսուլմանների ցանկը

15 Նոյեմբերի 2017 - 10:31
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գտնվող Իսլամական ռազմավարական հետազոտությունների թագավորական կենտրոնը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 500 մուսուլմանների ցանկը՝ «500 մուսուլմաններ-2018»-ը (The Muslim 500-2018):
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ ամենաազդեցիկ մուսուլման գործիչ է ճանաչվել Կահիրեի «Ալ-Ազհար» համալսարանի իմամ, շեյխ Ահմադ Մուհամմեդ ալ-Թայիբը, երկրորդ տեղում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզը, եռյակը եզրափակում է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնը: Չորրորդ տեղում է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Առաջին հնգյակը եզրափակում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նշվում է, որ տարբեր ոլորտների բաժանված ցանկում (քաղաքականություն, գիտություն, գրականություն, տնտեսություն) Թուրքիայից ընդգրկվել են 14 գործիչներ:

Ցուցակը 2009 թվականից սկսած հրապարակվում է ամեն տարի։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոսկվայում գրանցվել է այս ձմռան ամենացուրտ գիշերնը
20 Հունվարի 2018 - 13:10
Լույս հունվարի 20-ը դարձել է ձմռան սկսվելուց ի վեր Մոսկվայում գրանցված ամենացուրտ գիշերը, օդի ջերմաստիճանն իջել է մինչև -10,7°С, գրում է gazeta.ru-ն՝ ՌԴ մայրաքաղաքային օդերևութաբանական բյուրոյի տվյալներին հղումով։
Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա
20 Հունվարի 2018 - 13:08
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ: Հանրապետության Նախագահն այցի շրջանակներում հունվարի 22-ին և 23-ին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ:
Հանրային ճնշման գործընթացն սկսել ենք և բավական հաջող. Էդմոն Մարուքյան
20 Հունվարի 2018 - 13:07
Հանրային ճնշման գործընթացն սկսել ենք և բավական հաջող. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով հունվարի 19-ին կայացած երթին: Ըստ նրա՝ թանկացումների դեմ երթը շատ լավ մեկնարկ էր պայքարի համար:
Ինչու՞ է զինծառայողն ազատվել զինվորական ծառայությունից. պարզաբանում ԱՀ ՊՆ-ից
20 Հունվարի 2018 - 13:06
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ի պատասխան forrights.am կայքում հունվարի 19-ին հրապարակված «Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել» վերտառությամբ հոդվածի՝ ներկայացրել է, թե ինչու՞ է զինծառայողը ազատվել աշխատանքից և թե ի՞նչ է դրան նախորդել:
Նոր հակագրիպային պատվաստանյութը կարող է մեկընդմիշտ լուծել գրիպի խնդիրը
20 Հունվարի 2018 - 13:05
Գիտնականները զգուշացնում են գրիպի համատարած համաճարակի մասին 1918 թվականի իսպանական գրիպի օրինակով, որին զոհ էր գնացել մոտ 50 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: Նրանց կարծիքով նման համաճարակի բռնկումը շատ հավանական է:
Վրաերթի ենթարկված փոքրիկն ունեցել է որովայնի սալջարդ
20 Հունվարի 2018 - 13:02
Երեւանի Բագրատունյաց պողոտայում հունվարի 19-ին վրաերթի ենթարկված 9-ամյա աղջիկը դուրս է գրվել Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Նախագահական ընտրությունների նախապատրաստությունը Ադրբեջանում սկսվել է
20 Հունվարի 2018 - 12:31
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն անցել է երկրում 2018 թվականի հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Հանրահայտ Կառլով կամուրջը գտնվում է վատ վիճակում
20 Հունվարի 2018 - 12:26
Պրահայի տարածքում Վլտավա գետի վրա գտնվող կամուրջների մեծ մասը, ներառյալ՝ հանրահայտ Կառլով կամուրջը, գտնվում են վատ վիճակում։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայում են Հաղորդակցությունների տեխնիկական վարչության տվյալները, որոնք փոխանցվել են քաղաքային խորհրդին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12469
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էս ու՞ր ես սենց շտապում
Հասարակություն