Facebook   Twitter
 
Հեղաշրջման փորձից հետո ՄԻԵԴ-ը Թուրքիայից ներկայացված 25.000 հայց է մերժել

Հեղաշրջման փորձից հետո ՄԻԵԴ-ը Թուրքիայից ներկայացված 25.000 հայց է մերժել

15 Նոյեմբերի 2017 - 10:39
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2016թ. հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիայից ներկայացված 25.000 հայց է մերժել:
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ը հիմնականում խորհուրդ է տվել այդ հայցերն ուղղել Թուրքիայում արտակարգ դրության գործառույթները քննող հանձնաժողովին:

Օրեր առաջ ՄԻԵԴ-ը մերժել էր Էրզրումի նահանգի Մալազգիրթի 1071 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գյոքհան Քյոքսալի հայցը՝ հիմնավորելով մերժումը այն հանգամանքով, որ նա չի սպառել երկրի ներսում գոյություն ունեցող բոլոր իրավական հնարավորությունները:

Քյոքսալը աշխատանքից հեռացվել էր 2016թ. սեպտեմբերի 1-ին՝ հեղաշրջման փորձից հետո շրջանառության դրված «օրենքի ուժ ունեցող №672 որոշման» շրջանակներում:

Ակնկալվում է, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը կարող է նախադեպ հանդիսանալ նաև Թուրքիայից ներկայացվող այլ հայցերի մերժման համար:

Աղբյուրը հիշեցնում է, որ արտակարգ դրություն հայտարարվելուց հետո 685 որոշմամբ հիմնված 7 հոգանոց վերոնշյալ հանձնաժողովին հոկտեմբերի 7-ի դրությամբ արդեն 101.304 հայց էր ներկայացվել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՄԱԿ. ԻՊ-ը զրկվել է Իրաքում և Սիրիայում տարածքների 95 տոկոսից
23 Նոյեմբերի 2017 - 14:58
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումն իր դեմ սկսված ռազմական արշավի հետևանքով զրկվել է Իրաքում և Սիրիայում 2014 թվականի ամռանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 95 տոկոսից:
«Չի խոստացվել, արխեին մնացեք». Արկադի Փելեշյանը միջամտում է Մամիկոն Ասլանյանի խոսքին
23 Նոյեմբերի 2017 - 14:54
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի անդամներին բացի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից, այլ պաշտոն չի խոստացել, այդ թվում քաղաքապետարանի կումունալ բաժնի պետի պաշտոնը: Այս մասին Վանաձորի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Ենթակայանների շինարարությանը զուգահեռ սկսվել է սարքերի և սարքավորումների մատակարարումը
23 Նոյեմբերի 2017 - 14:49
Շինարարական աշխատանքների ավարտից հետո «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանները
նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2018թ. վերջ։
«Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
23 Նոյեմբերի 2017 - 14:46
Այսօր «Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) իրենց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
Կոտայքի մարզպետն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին (Լուսանկարներ)
23 Նոյեմբերի 2017 - 14:37
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պ. Սվիտալսկիին:
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
23 Նոյեմբերի 2017 - 14:20
Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուկրաինան տարվա սկզբից արգելել է ավելի քան 1300 օտարեկրացիների մուտքը երկիր՝ Ղրիմ այցելելու պատճառով
23 Նոյեմբերի 2017 - 14:14
Այս տարի Ուկրաինան արգելել է ավելի քան 1300 օտարեկրացիների մուտքը երկիր՝ Ղրիմ այցելելու պատճառով, այս մասին հայտնում է korrespondent.net կայքը:
Պոլտավայում ադրբեջանցին ծեծելով սպանել է զարմիկին
23 Նոյեմբերի 2017 - 14:09
Պոլտավայում Ադրբեջանի բնակիչը դաժան հաշվեհարդար է տեսել իր զարմիկի նկատմամբ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11586
 
Լրահոս`