Facebook   Twitter
 
Դասադուլավոր ուսանողները լռության ակցիա են սկսել ԱԺ մուտքի դիմաց. նրանք փակել են ԱԺ մուտքը. Ուղիղ

Դասադուլավոր ուսանողները լռության ակցիա են սկսել ԱԺ մուտքի դիմաց. նրանք փակել են ԱԺ մուտքը. Ուղիղ

15 Նոյեմբերի 2017 - 10:51
ԱԺ-ում տարկետումը սահմանափակելու վերաբերյալ օրինագծի ընդունումը նշանակում էր, որ այս օրերի ընթացքում ուսանողների ձայնը չի լսվել։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը՝ մեկնաբանելով ԱԺ նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի խնդրահարույց նախագիծի երկրորդ ընթերցմամբ ընդունումը։

«Քանի որ մեր ձայնը ԱԺ-ում չեն լսում, մենք լռության ակցիա ենք սկսում ԱԺ-ի դիմաց»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրենք փակել են ԱԺ-ի մեքենաների մուտքը եւ չեն պատրաստվում տեղի տալ։

Նշենք, որ նախօրեին ցուցարար ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել: Ուշ երեկոյան նրանցից մեկի առողջական վիճակը վատացել է եւ նա դադարեցրել է հացադուլը:

Բացի այդ, ԵՊՀ-ի առջեւ նստացույց էր սկսվել, որը շարունակվելու է նաեւ այսօր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայկական գինին Չինաստանում բավականին մեծ պահանջարկ ունի. Գինեգործության հիմնադրամի տնօրեն
23 Նոյեմբերի 2017 - 15:03
Նոյեմբերի 14-16-ը Չինաստանում անցկացվել է գինու Prowinchina ցուցահանդես, որին մասնակցել է Հայաստանից 13 գործարան:
ՄԱԿ. ԻՊ-ը զրկվել է Իրաքում և Սիրիայում տարածքների 95 տոկոսից
23 Նոյեմբերի 2017 - 14:58
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումն իր դեմ սկսված ռազմական արշավի հետևանքով զրկվել է Իրաքում և Սիրիայում 2014 թվականի ամռանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 95 տոկոսից:
«Չի խոստացվել, արխեին մնացեք». Արկադի Փելեշյանը միջամտում է Մամիկոն Ասլանյանի խոսքին
23 Նոյեմբերի 2017 - 14:54
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի անդամներին բացի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից, այլ պաշտոն չի խոստացել, այդ թվում քաղաքապետարանի կումունալ բաժնի պետի պաշտոնը: Այս մասին Վանաձորի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Ենթակայանների շինարարությանը զուգահեռ սկսվել է սարքերի և սարքավորումների մատակարարումը
23 Նոյեմբերի 2017 - 14:49
Շինարարական աշխատանքների ավարտից հետո «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանները
նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2018թ. վերջ։
«Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
23 Նոյեմբերի 2017 - 14:46
Այսօր «Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) իրենց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայից
23 Նոյեմբերի 2017 - 14:41
ՆԱՏՕ-ն մտահոգ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ եւ կոչ է անում խուսափել էսկալացիայից։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ավարտին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կոտայքի մարզպետն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին (Լուսանկարներ)
23 Նոյեմբերի 2017 - 14:37
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պ. Սվիտալսկիին:
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
23 Նոյեմբերի 2017 - 14:20
Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17474
 
Լրահոս`