Facebook   Twitter
 
Ստեղծվում են նպաստավոր պայմաններ արևային էներգիան ջեռուցման նպատակով օգտագործելու համար

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ արևային էներգիան ջեռուցման նպատակով օգտագործելու համար

15 Նոյեմբերի 2017 - 10:58
Կիրականացվեն խթանիչ միջոցառումներ՝ ուղղված վերականգնվող էներգետիկայի ոլորտում ինքնավար էներգաարտադրության մասսայականացմանը։
Այդ նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նախաձեռնել է մի շարք օրենսդրական փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում, որոնք պայմաններ կստեղծեն միջին և խոշոր սպառողների համար՝ էլեկտրաէներգիա արտադրել սեփական կարիքների համար։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններն արդեն արժանացել են կառավարության հավանությանը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով՝ խոշոր սպառողներին ինքնավար էներգաարտադրությամբ սեփական կարիքները բավարարելու հնարավորություններ տալու համար առաջարկվում է վերանայել գործող 150 կՎտ սահմանաչափը։

Ինչպես հայտնի է, ներկայումս ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։

Հայկ Հարությունյանի կարծիքով՝ խոշոր սպառողների դեպքում այդ հզորությունը բավարար չէ, ուստի «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է վերանայել 150 կՎտ սահմանաչափը և հասցնել 500 կՎտ-ի։ Դրանով էլեկտրաէներգիայի խոշոր սպառողների համար կստեղծվեն օրենսդրական հիմքեր` սեփական կարիքների բավարարման նպատակով ինքնավար էներգաարտադրողների գործառույթներ իրականացնելու համար։

Մեկ այլ՝ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվում է սահմանել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև փոխհոսքերի կարգավորման պայմանները:

Ըստ այդմ, փոխվում է փոխհատուցման հաշվարկի մոտեցումը։ Եթե այժմ փոխհատուցումն իրականացվում է ամսական կտրվածքով, ապա առաջարկում է այն դարձնել տարեկան։ Տարեվերջին բաշխիչ ընկերությունն ամբողջ տարվա կտրվածքով կհաշվարկի ինքնավար արտադրողի հետ ունեցած փոխհոսքերը և միայն դրանից հետո կես գնով կվճարի ավել տրամադրված էլկետրաէներգիայի դիմաց.

«Սա հնարավորություն կտա սպառողներին տեղադրել ավելի մեծ հզորություններ և արևային կայանները դիտարկել նաև որպես ջեռուցման կազմակերպման միջոց։ Այսինքն՝ ամռանը արտադրել հավելյալ էլեկտրաէներգիա, այսպես ասած՝ ի պահ տալ ցանցին, իսկ ձմռանը ետ ստանալ նույն գնով։ Գործող օրենքը այդ հնարավորությունը չէր տալիս, որովհետև փոխհոսքերի հետ կապված հաշվարկը կատարվում էր ամսական կտրվածքով»,-նշել է Հայկ Հարությունյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բակո Սահակյանը նոր նշանակում է արել
18 Հուլիսի 2018 - 12:22
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
Քրեակատարողական ծառայությունը ներկայացնում է բժշկական սպասարկման ոլորտում իրականացված աշխատանքների հաշվետվությունը
18 Հուլիսի 2018 - 11:59
Քրեակատարողական ծառայությունը ներկայացնում է բժշկական սպասարկման ոլորտում 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունը.
Ամուլսարի աշխատանքային խմբի կազմի վերաբերյալ կան տարակարծություններ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ. Արթուր Գրիգորյան
18 Հուլիսի 2018 - 11:56
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը նոր տեղեկություններ է հայտնել Ամուլսարի խնդրի շուրջ ձեւավորվող աշխատանքային խմբի գործունեության մասին:
Նոր հրատարակություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնոււմ
18 Հուլիսի 2018 - 11:47
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ալեքսանդր Ա Ջուղայեցու (Ամենայն Հայոց Կաթողիկոս, 1706-1714) «Գիրք Ատենական» և Գևորգ վարդապետ Մխլայիմի «Ճշմարիտ նշանակութիւն կաթուղիկէության», «Վկայութիւնք հայրապետաց յաղագս միոյ բնութեան Քրիստոսի» և «Յաղագս պահոց» աշխատությունները, որոնք հրատարակության է պատրաստել Ախթալայի Ս. Աստվածածին վանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը:
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
18 Հուլիսի 2018 - 11:44
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Մեծարենցի, Ոսկանյան , Բատիկյան, Դ.Վարուժան, Իսրայել Օրու, Հովնաթանի, Մալաթիա, Վանթյան, Ջիվանի, Մանուկյան, Միքաելյան, Ծերենցի, Դուրյան, Շրջանային, Կուրղինյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Շահումյան թաղամասի 1-ից-7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Սեբաստիա փող․ 98 համարից մինչև Իսակովի պողոտա հատվածի, Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածների, «Աստղիկ Բժշկական Կենտրոն»-ի և Եռաբլուր Պանթեոնի ջրամատակարարումը:
Մեքսիկայում կօրինականացնեն մարիխունան՝ հանուն թմրամաֆիայի դեմ պայքարի
18 Հուլիսի 2018 - 11:21
Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կմտածի երկրում բռնության դեմ պայքարելու նպատակով թմրանյութերն օրինականացնելու մասին։ Այս մասին հաղորդում է Milenio պարբերականը՝ վկայակոչելով Օլգա Սանչես Կորդերոյին, որը կզբաղեցնի ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Ինչու՞ է խումհարի ժամանակ գլխացավ սկսվում
18 Հուլիսի 2018 - 11:19
Ինչու՞ է խրախճանքից հետո, որի ժամանակ շատերը նաև հարբում են, գլխացավ սկսվում։
Մշակույթի ու սպորտի և երիտասարդության փոխնախարարները հանդիպեցին քաղհասարակության ներկայացուցիչների հետ
18 Հուլիսի 2018 - 11:17
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հուլիսի 16-ին, քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորների 22 մասնակից աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության և մշակույթի փոխնախարարների հետ։
Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին
18 Հուլիսի 2018 - 11:14
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր՝ հուլիսի 18-ին, այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ մասնակցել Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումի մեկնարկին։ Առաջին փոխվարչապետը ֆորումի շրջանակում հուլիսի 17-ին ներկայացրել է Հայաստանի ազգային կամավոր զեկույցը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12775
 
Լրահոս`
Բակո Սահակյանը նոր նշանակում է արել
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սվիտալսկին ԿԳ նախարարությունում էր
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
ԱՄՆ-ում 2 ինքնաթիռ է բախվել. կան զոհեր
Միջազգային, Հասարակություն