Facebook   Twitter
 
Ծառայել եմ բանակում, իսկ ուսումս շարունակել եմ անհատական պլանով. Արա Զոհրաբյանը՝ իր դիպլոմն անվավեր ճանաչելու 20 փաստաբանների հայցադիմումի մասին

Ծառայել եմ բանակում, իսկ ուսումս շարունակել եմ անհատական պլանով. Արա Զոհրաբյանը՝ իր դիպլոմն անվավեր ճանաչելու 20 փաստաբանների հայցադիմումի մասին

15 Նոյեմբերի 2017 - 11:25
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով 20 փաստաբանի հայցադիմումին, ովքեր պահանջում են անվավեր ճանաչել Արա Զոհրաբյանի՝ Գլաձոր համալսարանից ստացած դիպլոմը։
Արա Զոհրաբյանը, մասնավորապես, գրել է. «Մամուլից տեղեկացա, որ մի խումբ փաստաբաններ հայց են ներկայացրել Գլաձոր համալսարանի դեմ և վիճարկում են իմ դիպլոմի վավերականությունը:

Ցավում եմ, որ ատելությունը կարող է մի խումբ մարդկանց այնքան կուրացնել, որ նրանք պատրաստ են լինում կատարել ցանկացած բնույթի բացասական և անհեռատես քայլեր: Եվ ամենակարևորը, այս մարդիկ հաշվի չեն առնում ոչ մի սահման՝ ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական: Այս մարդիկ հավանաբար չեն գիտակցում, որ դրանով վարկաբեկում են մի բուհական հաստատության, որը բազմաթիվ շրջանավարտներ է տվել: Բուհական հաստատություն, որը 1991 թվականից ստեղծել է հնարավորություն բազմաթիվ երիտասարդների համար բարձրագույն կրթություն ստանալ և իրենց տեղը գտնել այս կյանքում ու մշտապես պայքարել է իր բարի անվան համար:

Տիգրան Աթանեսյանը և համահայցվոր այլոք քաջ գիտակցում են, որ իրենց՝ իմ դիպլոմի վիճարկման վերաբերյալ հայցադիմումն ակնհայտ անհիմն է, խիստ անձնավորված և ուղղորդված:

Հայցն անհիմն է, քանի որ 1994թ, 1995թ., 1996թ., 1997թ., 1998թ. և 1999թ. իմ ուսման ընթացքում 2 տարի զուգահեռ ծառայել եմ հայոց բանակում, իսկ ուսումս շարունակել եմ անհատական պլանով՝ քննությունները և ստուգարքները հանձնելով՝ զորամասից ստացված կարճաժամկետ արձակուրդների հիման վրա (իրենք հանգիստ կարող են ՊՆ-ից և Գլաձոր համալսարանից դա ճշտել): 1999թ. ուսումնական տարվա ավարտին էլ հանձնել եմ որակավորման քննությունները և ստացել եմ դիպլոմս:

Հայցն ակնհայտ անհիմն է, քանի որ 1998թ. դիպլոմս ստանալու փաստը որևէ կերպ չէր կարող խախտել նրանց իրավունքները, իսկ քաղաքացիական դատավարությունում հայցվորն առնվազն պետք է ապացուցի «խախտված» իրավունքի առկայությունը (ակտիվ լեգիտիմացիա):

Տիգրան Աթանեսյանը և այլոք գիտակցում են, որ այս հայցադիմումը միայն աղմուկ է ապահովելու փաստաբանների պալատի շուրջ և հատկապես այն ժամանակ, երբ պետական որոշ մարմիններ փորձում են օրենքի միջոցով թուլացնել փաստաբանների անկախությունը, երբ փաստաբանների պալատը որոշ օրենսդրական նախաձեռնությունների դեմ կոնկրետ դիրքորոշում է ներկայացրել:

Հայցվորներին «առաջնորդում է» Տիգրան Աթանեսյանը, որը դիմել է դատարան՝ Փաստաբանների պալատի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով:

Գործողությունները վկայում են դրանց հեղինակների ծայրահեղ անհանդուրժող վերաբերմունքի մասին:

Բայց միևնույն է՝ ինչ էլ անեք, դուք Փաստաբանների պալատի անդամ եք, և Փաստաբանների պալատը ձեզ պաշտպանելու է։

Թեմայի շուրջ այսքանը, իսկ այս նախաձեռնության ուղղորդողին և հովանավորներին (այդ թվում՝ մեդիահովանավորներին) կհասցնեմ անդրադառնալ:

Հ.Գ. Ի դեպ, բազմաթիվ փաստաբաններ, պաշտոնատար անձինք և պատգամավորներ 1991-1999թթ. ժամանակահատվածում նույն եղանակով համատեղել են բարձրագույն կրթությունը զինվորական ծառայության հետ»։

Հիշեցնենք,որ երեկ 20 փաստաբան հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Երևանի Գլաձոր համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվի ավարտական քննական հանձնաժողովի 12.06.1999թ. որոշումը՝ քաղաքացի, այժմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին իրավաբանի որակավորում տալու մասին և նույն ուսումնաարտադրական կոոպերատիվի կողմից 14.06.1999թ. Զոհրաբյանին տրված թիվ 000640 դիպլոմն անվավեր ճանաչելու մասին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՄԱԿ. ԻՊ-ը զրկվել է Իրաքում և Սիրիայում տարածքների 95 տոկոսից
23 Նոյեմբերի 2017 - 14:58
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումն իր դեմ սկսված ռազմական արշավի հետևանքով զրկվել է Իրաքում և Սիրիայում 2014 թվականի ամռանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 95 տոկոսից:
«Չի խոստացվել, արխեին մնացեք». Արկադի Փելեշյանը միջամտում է Մամիկոն Ասլանյանի խոսքին
23 Նոյեմբերի 2017 - 14:54
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի անդամներին բացի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից, այլ պաշտոն չի խոստացել, այդ թվում քաղաքապետարանի կումունալ բաժնի պետի պաշտոնը: Այս մասին Վանաձորի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Ենթակայանների շինարարությանը զուգահեռ սկսվել է սարքերի և սարքավորումների մատակարարումը
23 Նոյեմբերի 2017 - 14:49
Շինարարական աշխատանքների ավարտից հետո «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանները
նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2018թ. վերջ։
«Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
23 Նոյեմբերի 2017 - 14:46
Այսօր «Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) իրենց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
Կոտայքի մարզպետն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին (Լուսանկարներ)
23 Նոյեմբերի 2017 - 14:37
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պ. Սվիտալսկիին:
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
23 Նոյեմբերի 2017 - 14:20
Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վանաձորում 26-ամյա տղան գնացքի տակ է ընկել, նա հոսպիտալացվել է (Լուսանկարներ)
23 Նոյեմբերի 2017 - 14:01
Նոյեմբերի 23-ին բեռնատար գնացքը Վանաձոր քաղաքում վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 26-ամյա Լևոն Սուրենյանցին:
Վթարային ջրանջատում Գյումրիում
23 Նոյեմբերի 2017 - 13:51
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 09։00-21:00 կդադարեցվի Գյումրի քաղաքի՝ Մենդելևի, Կրիտյան, Կամոյի, Բորյան, Կ․Սարգսյան, Կնունյանց, Կուրղինյան, Նար–Դոս, Պիոներական, Շահինյան փողոցների, Վարդ Բաղ, Բուլվարային թաղամասերի և Շիրակացի 61 համարի ջրամատակարարումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10005
 
Լրահոս`