Facebook   Twitter
 
Այս տարի ծրագրված ցուցանիշը կգերակատարենք, իսկ 2018թ.-ին կունենանք 4.5 տոկոս տնտեսական աճ. Արամյան

Այս տարի ծրագրված ցուցանիշը կգերակատարենք, իսկ 2018թ.-ին կունենանք 4.5 տոկոս տնտեսական աճ. Արամյան

15 Նոյեմբերի 2017 - 11:29
Մեր առջեւ պայման էինք դրել, որ 2017թ.-ին կայունացնենք տնտեսությունը եւ կարծես թե դա մեզ մոտ ստացվում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, խորհրդարանում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նա նշեց, որ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի տնտեսական աճին միտված եւ կանոնների վրա հիմնված:

«2014թ.-ից մենք ունեցել ենք արտաքին հատվածից ներթափանցող շոկեր, եւ մեր առջեւ պայման էինք դրել, որ 2017թ.-ին կայունացնենք տնտեսությունը, որը մեզ մոտ կարծես թե ստացվում է: Մեզ պետք է 5 տոկոսանոց տնտեսական աճ սոցիալ-տնտեսական վիճակի կայունացման համար: Շատ քննադատություններ եղան, որ ներկայացվող բյուջեի հիմքում դրված չէ սոցիալական խնդիրների լուծման տեսլականը, մինչդեռ մենք կարծում ենք՝ լավագույն տեսլականը ներառական տնտեսական աճ ստեղծելն է, որով դու պայմաններ ես ստեղծում մարդուն աշխատելու եւ դուրս գալու անապահով վիճակից, ոչ թե տարբեր սոցիալական գործիքներով մարդուն անընդհատ նպաստառու դարձնես: Երրորդը երկրի անվտանգության հարցն է. երբ տնտեսական աճից ենք խոսում, դա պետք է լինի ներդրումներով, իսկ ներդրումներ լինում են այն երկրներում, որոնք կայուն են»,- ասաց Վարդան Արամյանը:

Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ 2018թ.-ի համար նախատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ: Ըստ Արամյանի՝ այս տարվա առաջին վեց ամիսներին կա 6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, որին նպաստում են արդյունաբերությունն ու ծառայության այն ոլորտը, որը փոխկապակցված է տուրիզմի հետ: Նախարարի խոսքով, այժմ հենց տուրիզմի ոլորտում կա 20 տոկոս աճ:

«2017թ.-ի վերջին մենք տնտեսական աճի ծրագրված ցուցանիշը կգերակատարենք, ամենայն հավանականությամբ, 4-4.3 տոկոս աճ կունենանք տարեվերջին, իսկ 2018թ.-ի համար կանխատեսվում է 4.5 տոկոսի աճ, դրա համար արդյունաբերությունն ու ծառայությունները կլինեն նպաստող»,- ասաց նախարարը:

Նշենք, որ խորհրդարանում այժմ քննարկվում է 2018թ. պետական բյուջեի նախագիծը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չէ, էս չեղավ դուխով, ընկեր ջան. Լենա Նազարյան (լուսանկարներ)
20 Մայիսի 2018 - 17:09
Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը գրում է.
Հրդեհ է բռնկվել երեւանյան ավտոտնակում. Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (ֆոտո)
20 Մայիսի 2018 - 17:00
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 21 շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում (ներսում ավտոմեքենա է կայանած):
170-ից ավելի փաստաբաններ ՀՀ նախագահին առաջարկում են ՍԴ անդամի թեկնածու առաջադրել Վահե Գրիգորյանին
20 Մայիսի 2018 - 16:44
170-ից ավելի փաստաբաններ նամակով դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, առաջարկելով Ազգային ժողովին ՍԴ անդամի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին։
Վանո Սիրադեղյանի վերադարձի առիթով
20 Մայիսի 2018 - 16:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանից սպասելիքները շատ մեծ են: Աշխատավորները սպասում են աշխատավարձերի բարձրացմանը, թոշակառուներն սպասում են թոշակների բարձրացմանը, շատերն սպասում են քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը, Արարատ Զուրաբյանն ու շատերն էլ սպասում են Վանո Սիրադեղյանի անհապաղ վերադարձին:
Հոնգկոնգում աճուրդում վաճառվել է 1.1 մլն դոլարանոց վիսկին
20 Մայիսի 2018 - 16:05
Հոնգկոնգում աճուրդում ռեկորդային 1.1 միլիոն դոլարով վաճառվել է Macallan վիսկիի շիշը: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա
20 Մայիսի 2018 - 16:02
Հայաստանի տարածքում մայիսի 20-ին շրջանների զգալի մասում, 21-25-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
ՀՀ հակաօդային պաշտպանության զինատեսակների շարքում իրենց տեղը կզբաղեցնեն «Տոր» զենիթա-հրթիռային համալիրները. «Զինուժ»
20 Մայիսի 2018 - 15:59
Հայաստանի հակաօդային պաշտպանության զինատեսակները համալրվելու են:
Վրացական փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել
20 Մայիսի 2018 - 15:42
Մայիսի 20-ին՝ ժամը 12:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 21 շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում (ներսում ավտոմեքենա է կայանած):
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13181
 
Լրահոս`