Facebook   Twitter
 
Դասադուլի մասնակից ուսանողները պատ են կազմել ու փակել Դեմիրճյան փողոցը. Ուղիղ

Դասադուլի մասնակից ուսանողները պատ են կազմել ու փակել Դեմիրճյան փողոցը. Ուղիղ

15 Նոյեմբերի 2017 - 11:34
Դասադուլի ակցիայի մասնակիցները հանուն գիտության վանկարկելով պատ են կազմել ու փակել Դեմիրճյան փողոցը այն հատվածից, որտեղ գտնվում է խորհրդարանի ծառայողական մուտքը:
«Ազատություն ռադիոկայանը» հեռախոսով կապ հաստատեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլը շարունակող ուսանողներից մեկի, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի հետ, ով նշեց, որ տեղյակ է ԱԺ-ի կողմից այսօր տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի ընդունման մասին: Սա, ըստ Պետրոսյանի, վկայում է այն մասին, որ օրենսդիրների վարքագիծը՝ օրենքն ընդունել ինչ էլ, որ լինի, շարունակվում է:

«Ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ դա անում է արդեն ոչ թե Կառավարությունը, ալ ԱԺ-ը, որը ներկայացուցչական մարմին է, հաշվետու է ժողովրդին: Արագ քննարկելն ու քվեարկելը խորացնում է անջրպետը ժողովրդի ու ԱԺ-ի միջև»,- ասաց Պետրոսյանը:

Դավիթ Պետրոսյանն ասաց, որ չնայած օրենքն արդեն ընդունված է, բայց ակցիայի մասնակիցները շարունակելու են ինչպես դասադուլն, այնպես էլ հացադուլը։ Միաժամանակ նա նշեց, որ հիմա քննարկում են տարբերակները ակցիան շարունակելու համար:

Թե ինչն է պատճառը , որ իշխանությունը որևէ զիջման չգնաց օրենքի ընդունման հարցում, Դավիթ Պետրոսյանը կարծում է, որ սրա բացատրությունն այն է, որ խնդիրը ոչ թե արդեն օրենքի բովանդակության մեջ է, այլ իշխանության սկզբունքը՝ ամեն գնով սեփական նախագիծն անցկացնելու:

Հացադուլի 24 ժամն արդեն լրացել է և հարցին, թե ինչպես են իրենց զգում հացադուլի մեջ գտնվող ուսանողները, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց. «Մենք լավ ենք, ոչ մի բանի կարիք չունենք»:

Նա նաև տեղեկացրեց, որ մինչ այժմ իշխանության որևէ ներկայացուցիչ իրենց հետ կապ չի հաստատել և չի բանակցել հացադուլը դադարեցնելու համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Զորամասում հիգիենայի պարագաները բաժանում են հետո, գումար պահանջում»․ զինվորի մայր
17 Հուլիսի 2018 - 00:02
Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո զինծառայողների ծնողներին հորդորեց այլևս հագուստ, կոշիկ ու հիգիենիկ պարագաներ չուղարկել ժամկետային ծառայություն անցնող որդիներին։
Մադինա գյուղի 62-ամյա բնակիչը կորել է
16 Հուլիսի 2018 - 23:58
Գեղարքունիքի մարզում 62-ամյա քաղաքացի է կորել: Այսօր՝ հուլիսի 16-ին ժամը 19:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչը՝ Կ.Ս.-ն (ծնված 1956 թ.), առավոտյան տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Քիմ Քարդաշյանը Թաթա Սիմոնյանի երգի ներքո հայկական սուրճ է վայելում (Տեսանյութ)
16 Հուլիսի 2018 - 23:56
Այսօր Թաթա Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է մի տեսանյութով, որը հրապարակել էր Քիմ Քարդաշյանը, Ինստագրամի իր էջի՝ «Story» բաժնում։
Մարգարիտա Գրիգորյանի օրերը Հ1-ում հաշված են,իսկ ինքը փոփոխություններ է անում
16 Հուլիսի 2018 - 23:53
Րոպեներ առաջ Հ1-ում աշխատող լրագրողներից մեկի հաղորդմամբ, փոխվել է հանրայինի ծրագրերի տնօրենը( ով Մարգարիտա Գրիգորյանի ընկերուհին է ) և գլխավոր պրոդյուսերը ( նշանակվել է Դավիթ Միրոյանը՝ նախկին ծրագրերի տնօրենը):
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
16 Հուլիսի 2018 - 23:52
Հանրապետության տարածքում`

Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին շրջանների զգալի մասում, հուլիսի 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում, հուլիսի 21-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Ֆրանսիայի հավաքականի երկու երկրպագու զոհվել են
16 Հուլիսի 2018 - 23:50
Ֆրանսիայի ազգային հավաքականի երկու երկրպագուներ զոհվել են՝ նշելով իրենց թիմի հաղթանակը: Աշխարհի գավաթի խաղարկությունում: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ռոբերտ Աբաջյանը 3 անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկվելուց. Արշակ Զաքարյան
16 Հուլիսի 2018 - 23:45
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ռոբերտ Աբաջյանի և մնացած հերոս տղաների մասին.
Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել «Աշտարակ կաթի» մասին հրապարակումներին
16 Հուլիսի 2018 - 23:42
Գլխավոր դատախազությունը «Աշտարակ կաթ» ընկերության վերաբերյալ տեղեկությունները ուղարկել է ոստիկանություն՝ հիմքերը ստուգելու համար, տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ամենատգեղ քույրերը՝ ոմանց կարծիքով». Արմինկայի սելֆին՝ քրոջ հետ
16 Հուլիսի 2018 - 23:38
Լոսանջելեսում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12661
 
Լրահոս`