Facebook   Twitter
 
ԱԺ-ում կշռով ու քանակով թիվ մեկ ընդդիմադիր ուժը «Ծառուկյան» դաշինքն է. Շարմազանով

ԱԺ-ում կշռով ու քանակով թիվ մեկ ընդդիմադիր ուժը «Ծառուկյան» դաշինքն է. Շարմազանով

15 Նոյեմբերի 2017 - 11:53
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտառոց չի համարում երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատություններն՝ ուղղված Կարեն Կարապետյանի կառավարությանը։
Լրագրողների դիտարկմանը, թե մինչ այդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Կարեն Կարապետյանն իր ընկերն է ու խուսափել էր նրա կառավարությանը գնահատական տալ, Էդուարդ Շարմազանովն ասաց.

«Ես չեմ ձեր հարցի հասցեատերը։ Տպավորությունները թողնում եմ իմ մեջ, որովհետև դրանցով չեմ առաջնորդվում։ Իմ համոզմունքը հետևյալն է. մենք սատարում ենք Կարապետյանի կառավարությանը, կարծում ենք, որ այս քաղաքականությունը թե՛ բյուջե 2018-ի նախագիծը, թե՛ կառավարության քաղաքականությունը միտված է լուծել խնդիրները, որոնք կան մեր երկրում։ Որքանով են դրանք արդյունավետ, որքանով ոչ, ցույց կտա ժամանակը»։

Շարմազանովը նաև նկատեց, որ պետք չէ զարմանալ, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ու կառավարության ղեկավարի միջև կան ընկերական, մարդկային կապեր։

«Ես էլ ունեմ ընկերներ ընդդմիության դաշտում, որ մեկս մյուսին այս դահլիճում անխնա քննադատում ենք։ Մեկը մյուսի հետ կապ չունի», - ասաց նա՝ հավելելով, որ եթե ԱԺ-ում ընդդիմությունը չքննադատի, էլ որտե՞ղ պետք է քննադատի։

Շարմազանովը նաև նշեց, որ պետք չէ զարմանալ «Ծառուկյան» խմբակցության քննադատություններից, որովհետև ինչպես «Ելքը», «Ծառուկյան» խմբակցությունը ևս ընդդմիադիր ուժ է խորհրդարանում։

«ԱԺ-ում թիվ մեկ և՛ կշռով, և՛ քանակով, և՛ ստացած ձայներով ու քանակով ընդդիմադիր ուժը «Ծառուկյան» դաշինքն է», - նշեց նա։

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ընդդիմությունը պետք է միշտ էլ քննադատի. «Երբ անձրև է գալիս, ընդդիմությունն ասում է՝ իշխանությունն է մեղավոր, երբ արև է լինում, ասում է՝ սա իմ շնորհքն է։ Սա էլ ես չեմ ասել, ավելի խելացի մարդ է ասել, որի անունն է Լևոն Տեր-Պետրոսյան», - ասաց նա։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ըստ դիետոլոգների՝ այս սննդակարգով կարող ես նիհարել 1 կգ՝ 1 օրում (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:51
Ներկայացվող դիետան կօգնի ձեզ մեկ օրում մեկ ավելորդ կիլոգրամ կորցնել.
Ինչ է նշանակում Ճակո և ո՞վ էր այդ «գողական» հեղինակությունը՝ Ռազմիկ Ամոյան (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:49
Սովետական միության փլուզումից հետո, երբ նախկին Խորհրդային հանրապետություններում անօրինականությունն առավել տարածված էր, գործում էին «գողական» աշխարհի կանոնները:
Շոկոլադե պուդինգի պատրաստման բաղադրատոմսը (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:46
Բաղադրամասեր՝ 500 մլ կաթ, 2 ձվի դեղնուց, 4 ճաշի գդալ շաքարավազ, 3 ճաշի գդալ փոշի կակաո, 2 ճաշի գդալ օսլա, 2 ճաշի գդալ կարագ:
Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի ու ձևի փոփոխությունները (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:42
Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի ու ձևի փոփոխությունները, խորհուրդներ որ պետք է իմանալ:
Ազդրի բնածին հոդախախտ. խնդիր որ 5-7 անգամ ավելի հաճախ է հանդիպում աղջիկների մոտ
19 Նոյեմբերի 2017 - 23:36
Հենաշարժական ապարատի ամենահաճախ հանդիպող բնածին ձևախախտումը ազդրի բնածին հոդախախտն է: Խնդիրն աղջիկների մոտ 5-7 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղաների, և բացատրվում է աղջիկների կոնքի կառուցվածքի առանձնահատկություններով։
Ջիգարխանյանի կրիմինալ-ընտանեկան դրաման նոր թափ է ստանում (տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 23:09
Դերասան Արմեն Ջիգարխանյանի ամուսնալուծության սյուժեն խճճվում է, և հարցերը շատանում են: Սակայն պատասխանների փոխարեն միայն նոր մեղադրանքներ են հնչում: Ո՞վ և ինչպե՞ս է վարպետին կասկածելի դրամայի մեջ ներքաշել: Մանրամասները՝ Vesti.ru-ի ռեպորտաժում:
Ինքնասպանության փորձ Արարատում. 19-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից. shamshyan.com
19 Նոյեմբերի 2017 - 23:06
«Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում հայտնել են, որ «ձախ սրունքի ստորին 3-րդ-ի զույգ ոսկրերի բազմաբեկոր 1-ին, 2-րդ ոսկրերի ողերի կոմպրեսիոն կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:

Լուսանկար. Դերասանուհի Թամարա Գևորգյանը համբուրում է Անդոյի «քաչալ» գլուխը
19 Նոյեմբերի 2017 - 20:53
Դերասնուհի Թամարա Գևորգյանը ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև:
«Գայլի երախն» և «նապաստակի շրթունք». առաջացման պատճառներն ու բուժման տարբերակները
19 Նոյեմբերի 2017 - 20:53
Քիմքի կամ վերին շրթունքի բնածին ճեղքվածքները կամ, ժողովրդական լեզվով ասած, «գայլի երախն» ու «նապաստակի շրթունքը» դեռ միջնադարում հայտնի պաթոլոգիաներ էին։ Ավելին՝ նման արատ ունեցող մարդկանցից փախչում էին, նրանց նույնիսկ համարում էին կենդանիներ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9964
 
Լրահոս`