Facebook   Twitter
 
Մենք հացադուլը չենք դադարեցրել, ուղղակի գնում ենք Բաղրամյան. Դավիթ Պետրոսյան

Մենք հացադուլը չենք դադարեցրել, ուղղակի գնում ենք Բաղրամյան. Դավիթ Պետրոսյան

15 Նոյեմբերի 2017 - 12:20
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները, ովքեր հացադուլ են հայտարարել, կազատեն ԵՊՀ լսարանն ու կմիանան ընկերներին, ովքեր այս պահին Բաղրամյան պողոտայում են։
«Մենք հացադուլը չենք դադարեցրել, ուղղակի գնում ենք Բաղրամյան», - Facebook-յան իր էջում գրել է հացադուլ հայտարարած չորս ուսանողներից Դավիթ Պետրոսյանը։

Նշենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հացադուլ հայտարարած ընկերներն կոչ էր արել դադարեցնել հացադուլը։

«Դավիթին, Յուրային, Գեղամին ու Հարութին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել հացադուլը, մենք գնահատում ենք իրենց արածը, բայց այս պահին նրանք ինձ ու մնացածին այստեղ են պետք», - ասել էր Վ. Կոստանյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ քվեարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին։

Դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության պատգամավորները:

Նախօրեին դասադուլից բացի հացադուլ էր հայտարարել շարժման անդամ 5 ուսանող, ովքեր փակվել են ԵՊՀ լսարանաններից մեկում: Նրանցից մեկի ինքնազգացողությունը երեկ երեկոյան վատացել է և այժմ հացադուլը շարունակում էին 4 ուսանող:

Նշենք նաև, որ 120 գիտաշխատող և դասախոս հանդես է եկել հայտարարությամբ` սատարելով ուսանողների շարժմանը:


Aysor.am
 
Նմանատիպ նորություններ
Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն
22 Հոկտեմբերի 2018 - 23:37
Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ կապված այդ երկրից Հայաստան ներկրվող պողպատե որոշ խողովակների համար սահմանված հակադեմպինգային մաքսատուրքերի հետ:
Շուշան Երիցյանը՝ խորը դեկոլտեով շքեղ զգեստով
22 Հոկտեմբերի 2018 - 23:24
«Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր, դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք մեծամասամբ նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։
Դա դժվար է, բայց իրատեսական. Մախմուդյանը՝ ՀՀԿ–ից այլ ուժ տեղափոխվելու որոշման մասին
22 Հոկտեմբերի 2018 - 23:14
Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկած՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը չի բացառում նոր խորհրդարանում այլ ուժի կազմում աշխատելու հավանականությունը։
Հայուհիների կողքով բարդ է անտարբեր անցնելը. բելառուս լրագրողը կիսվել է Հայաստան կատարած այցի տպավորություններով
22 Հոկտեմբերի 2018 - 23:06
Բելառուս լրագրող Պավել Միցկևիչը «Комсомольская правда Беларусь» պարբերականի էջերում կիսվել է հայաստանյան իր ուղևորության մասին անմոռանալի տպավորություններով:
Հենց տխրում եմ՝ հիշելով որ ես արդեն 36 եմ, հասկանում եմ...Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
22 Հոկտեմբերի 2018 - 23:00
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instgram-ի իր էջում երեկ նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, անկեղծ ասած, ոչ հարմար հագուստով, մենք ենք հորդորել, որ չքվեարկի՝ տեսնելով, որ բացակաների թիվը մեծ է. Ն. Զոհրաբյան
22 Հոկտեմբերի 2018 - 22:58
Գագիկ Ծառուկյանը եկել էր խորհրդարան, սակայն ոչ հարմար հագուստով էր, և մենք նրան հորդորել ենք չմասնակցել քվեարկությանը։
Բրիթնի Սփիրսը ցնցել է հանդիսատեսին՝ ներկայանալով կրքոտ ներքնազգեստներով
22 Հոկտեմբերի 2018 - 22:54
Բրիթնի Սփիրսի հերթական համերգը կարելի է բնութագրել որպես կրքոտ ներքնազգեստի ցուցադրություն: 36-ամյա Բրիթնին համերգով այս անգամ հանդես է եկել Տեխասում:
Վարչապետի լայվը հարցը «դզելու՞ է». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 22:39
«Հայաստանի իշխանությունները չեն կարողանում կայացնել քաղաքական ստույգ որոշում կայացնել, թե ինչ են ուզում՝ արտահերթ ընտրություննե՞ր, թե փոփոխված ընտրական օրենսգիրք:
Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը. Նիկոլ Փաշինյան
22 Հոկտեմբերի 2018 - 22:37
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13750
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետի լայվը հարցը «դզելու՞ է». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր