Facebook   Twitter
 
Կոռուպցիայի դեմ պայքարը պարզունակ ծրագիր չէ. եթե չփոխվի հանրային իրավագիտակցումը, ամենալավ ձևակերպումները կմնան թղթի վրա. Նախարար

Կոռուպցիայի դեմ պայքարը պարզունակ ծրագիր չէ. եթե չփոխվի հանրային իրավագիտակցումը, ամենալավ ձևակերպումները կմնան թղթի վրա. Նախարար

27 Նոյեմբերի 2017 - 15:07
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 27-ին մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողովին:
Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, GRECO-ի գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոսիտոն, այլք:

Նախարար Հարությունյանի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարը պարզունակ ծրագիր չէ, և եթե չփոխվի հանրային իրավագիտակցումը, ապա ամենալավագույն ձևակերպումները կմնան թղթի վրա՝ որպես բարի ցանկություններ: Դավիթ Հարությունյանի համոզմամբ, կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու հարցում մեծ է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դերը: Այս առումով նախարարը կարևորել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) հետ համագործակցությունը և նշել, որ այն լրացուցիչ խթան է հակակոռուպցիոն ոլորտի շարունակական բարեփոխման և օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով:

«Այսօր ժամանակակից գործիքները՝ հատկապես էլեկտրոնային համակարգը, լայն հնարավորություն են ընձեռում ունենալու ցանկալի արդյունքներ տարբեր ոլորտներում: Ասածիս լավագույն օրինակներից է հանրությանը իրավական ակտերի նախագծերի քննարկման մասնակիցը դարձնելու համար ստեղծված www.e-draft.am հարթակի գործարկումը: Կարևորում եմ նաև պետական ծառայությունները մասնավոր հատվածին պատվիրակելու նախաձեռնությունը, որի արդյունքում, մեկ տարվա ընթացքում Հայաստանում գործող 8 տասնյակը գերազանցող գրասենյակներից օգտվողների թիվը մոտ 4 անգամ ավելացել է»,- նշել է Հարությունյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունն այս ժամանահակատվածում մեծ քայլեր է կատարել կոռուպցիայի կանխարգելման և օրենսդրության բարելավման ուղղություններով, որը ողջունելի է Եվրամիության կողմից: Դեսպանը շեշտել է, որ ԵՄ-ն վճռորոշ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ և այդ համատեքստում ընդգծել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը, Պյոտր Սվիտալսկու համոզմամբ, որակական նոր փոփոխություններ կբերի կոռուպցիայի կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Համաժողովի ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի միջև փոխազդեցությունը, կոնկրետ թիրախային խմբերին ուղղված GRECO-ի առաջարկությունները և այլ հարցեր:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Զորամասում հիգիենայի պարագաները բաժանում են հետո, գումար պահանջում»․ զինվորի մայր
17 Հուլիսի 2018 - 00:02
Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո զինծառայողների ծնողներին հորդորեց այլևս հագուստ, կոշիկ ու հիգիենիկ պարագաներ չուղարկել ժամկետային ծառայություն անցնող որդիներին։
Մադինա գյուղի 62-ամյա բնակիչը կորել է
16 Հուլիսի 2018 - 23:58
Գեղարքունիքի մարզում 62-ամյա քաղաքացի է կորել: Այսօր՝ հուլիսի 16-ին ժամը 19:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչը՝ Կ.Ս.-ն (ծնված 1956 թ.), առավոտյան տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Քիմ Քարդաշյանը Թաթա Սիմոնյանի երգի ներքո հայկական սուրճ է վայելում (Տեսանյութ)
16 Հուլիսի 2018 - 23:56
Այսօր Թաթա Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է մի տեսանյութով, որը հրապարակել էր Քիմ Քարդաշյանը, Ինստագրամի իր էջի՝ «Story» բաժնում։
Մարգարիտա Գրիգորյանի օրերը Հ1-ում հաշված են,իսկ ինքը փոփոխություններ է անում
16 Հուլիսի 2018 - 23:53
Րոպեներ առաջ Հ1-ում աշխատող լրագրողներից մեկի հաղորդմամբ, փոխվել է հանրայինի ծրագրերի տնօրենը( ով Մարգարիտա Գրիգորյանի ընկերուհին է ) և գլխավոր պրոդյուսերը ( նշանակվել է Դավիթ Միրոյանը՝ նախկին ծրագրերի տնօրենը):
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
16 Հուլիսի 2018 - 23:52
Հանրապետության տարածքում`

Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին շրջանների զգալի մասում, հուլիսի 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում, հուլիսի 21-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Ֆրանսիայի հավաքականի երկու երկրպագու զոհվել են
16 Հուլիսի 2018 - 23:50
Ֆրանսիայի ազգային հավաքականի երկու երկրպագուներ զոհվել են՝ նշելով իրենց թիմի հաղթանակը: Աշխարհի գավաթի խաղարկությունում: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ռոբերտ Աբաջյանը 3 անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկվելուց. Արշակ Զաքարյան
16 Հուլիսի 2018 - 23:45
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ռոբերտ Աբաջյանի և մնացած հերոս տղաների մասին.
Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել «Աշտարակ կաթի» մասին հրապարակումներին
16 Հուլիսի 2018 - 23:42
Գլխավոր դատախազությունը «Աշտարակ կաթ» ընկերության վերաբերյալ տեղեկությունները ուղարկել է ոստիկանություն՝ հիմքերը ստուգելու համար, տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ամենատգեղ քույրերը՝ ոմանց կարծիքով». Արմինկայի սելֆին՝ քրոջ հետ
16 Հուլիսի 2018 - 23:38
Լոսանջելեսում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12406
 
Լրահոս`